նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, May 22, 2009

ուղեղարյունազեղում

եթե հա ուրեմն սիրիր նրան ամբողջ ուժով արյունաքամ եղիր ու հալումաշ ամբողջ գիշեր ու բոլոր ցերեկ մտածիր նրա համար ուր որ գնաս հիշիր որ նրա հետ էս տեղերով անցել ես ու նայել եք իրար ու ժպտացել ու թողել ես որ ձեռքդ բռնի զանգ տուր նրան կամ գրի խոսիր հետը կռվի հայհոյի ապտակի քացով էլ խփի թքի նրա վրա հետո նորից զանգ տուր գնա նրա հետքերով հետևիր նրան բռնի ու բաց մի թող չէ որ քոնն է հոտոտիր մազերը խառնշտորի ականջները տրորի քիթը գրկի նրան ամբողջ ուժով փաթաթվի վզին ու համբուրի խելացնոր ու մոռացի որ ապրում ես ու վաղն էլի արև կլինի ու կճմռթես նրա մարմինը ամեն երեք րոպեն մեկ հիշիր նրան ջարդի նրա մռութն ու ատամները սատկիր սոված շան պես նրա անկողնու մոտ երբ նա քնած կլինի համբուրիր նրա ամբողջ դեմքը երբ նստած կլինես նրա ծնկներին ատիր նրան ամբողջ հոգով հետո նորից համբուրիր մի վախեցի սիրահարվիր տասնութ տարեկանի պես խենթացիր նրան ամբողջությամբ զգալուց ու ապրելուց հիմարություններ արա փախիր նրանից ու նրա հայացքից մտքումդ թունդ հայհոյի նրան տենչա նրա մերկությունը հիվանդացիր նրանով հեծկլտա նրա անունը լսելիս ու երբ կզառանցի քեզնով ու ցրտից կսրթսրթա նրա մարմինը, մերկացիր ու փաթաթվիր նրան օձագալար ու տաքացրու քո մարմնով վերմակի տակ արթնացրու նրան չթողնես քնի վաղ առավոտյան ու սուրճ պատրաստի խեղդիր նրան բարձերով ու խեղդիր արցունքներդ կուլ տուր լացդ չվերադառնաս երբեք աղ ու բիբար լցրու նրա վերքերին որ մրմռա գնա նրա տուն դեմ տուր նրան պատերին ու գժի պես համբուրի էնքան որ խեղդվի հաճույքից ու հարբի քեզնից ու բաց մի թող թող որ սիրի քեզ ու երբ կուրծքդ կմեծանա ու պտուկներդ կկոշտանան ու կնվաղես թաթախվիր նրա բառերի մեջ շոշափիր ձեռքերն ու ոտքերը նրա ու մեջքն էնքան մինչև ուշագնաց ու թող տիրանա քեզ անձրև բեր լցրու նրա գլխին հեղեղի նման տրորիր նրա սերը ցեխերի մեջ պոկի ու դեն նետի նրա նյարդալարերը թող դուրս հորդա սիրտդ մասերի բաժանիր կտորտանքներ սարքի ու հերթով տուր նրան աղբյուրից ջուր խմի ծնկաչոք աղաչիր որ քեզ սիրի ստորացիր նրա առաջ ու խաբիր անպայման խաբիր որ սիրում ես նրան կարոտում ես նույնիսկ երբ կողքիդ նստած է որ նրանն ես մինչև մահ կյանքդ կտաս նրան որ կանես նրա համար ամեն ինչ ու ոչինչ…հետո նորից զարմացիր նրանով զարմացիր նրա պայծառ ու ջինջ աչքերով ասես առաջին անգամ էս նայում դրանց խորքը բայց չլքես նրան չթողնես կես ճանապարհին ատամներդ կրճտացրու բայց դիմացի հիշիր որ դիմագծերդ նրան տեսնելիս թրթռում են շրջվիր ու տես նրա ամեն մեկի մեջ շփոթվի կարմրի ու լաց եկ այտերդ վառվում են թպրտա նրա գրկում ու զգա նրան քո մեջ կես խնձորով խփի գլխին առաջին խաղակեսից հետո թող որ հանգստանա միանգամից չսպանես սխալները երեսով տուր բայց դավաճանությունը չներես երբեք հասկացրու որ նրան չես կորցնելու որտեղից էլ գա նրան էս սպասելու տանը տաք ու խաղաղ թեյի տաք բաժակը ձեռքիդ ու ժպտալու ես անպայման ժպտալու ես թեկուզ հոգիդ քառատվելու է ու շրթունքներով գծագրելու էս դեմքը նրա անօդ տարածության մեջ քաշքշում են ամեն կողմից սիրելիիդ դիմագծերը դաջիր բազկիդ կամ թիակներիդ սիրտդ թող խփի րոպեում 180 անգամ շունչդ թող կտրվի սառը օդից քունքերդ կթրթռան այտերդ կկարմրեն համբուրիր նրան էնքան որ քիթդ փակվի շունչդ կտրվի ու վերջանա թթվածինը որ կուրանաս աչքերդ բացես բայց նրան չտեսնես ու չկարողանաս պոկվել նրանից որովհետև էդ համբույրը էլ չի կրկնվի գուցե վերջինն ու առաջինը լինի փաթաթվիր ու ճմկտի ինչքան ուժ ունես ցավացրու նրա հոգին ու սիրտը մի թող որ հանգիստ շնչի նայիր նրա դեմքին փորագրի տաք երկաթով ուղեղիդ մեջ արնակոլոլ աչքերով նայիր նրա աչքերին վախեցիր նրանից ու նրանից որ կլքի քեզ ներիր նրան հենց այնպես առանց պատճառի ու նվիրվիր նրան մինչև մազարմատներդ ու երբ կշինի քեզ ամբողջ ուժով ու երբ մարմինդ ու հոգիդ ամբողջությամբ նրանը կլինի կրծած եղունգներովդ սարքիր նրան քո կուռքը ու կրակ վառի նրա շուրջը որ ոչ ոք չմոտենա ու ձեռք չտա չհավատաս նրա ասածներին աչքերդ փակիր ու նայիր բայց դե գիտես որ կխաբի քեզ չհավատաս փաթաթվիր նրա ոտքերին ու տաք մարմնին ոտնաթաթերն էլ մեխի հատակին որ չփախնի ու տրվիր նրան անմնացորդ զգա նրա շունչը թոքերումդ ու հեվոցը դեմքիդ էնպես արա որ չկշտանա քեզնից տաքությունը ոտքերիդ մեջտեղից կբարձրանա ու կայրի քեզ բոլորովին թե որ գնաց էլ հետ չի գա ինչքան էլ ոռնաս լուսնին նայող գայլի պես ու թավալ գաս այգու պատերի տակ հաշվիր այգու ծառերն ու նստարանները հետո մի տեղ վեր ընկի ու սկսի ծխել ու խմել մի թունդ խմիչք որ կոկորդդ այրվի ու ծուխ դուրս գա ազատ եղիր նրա հետ ու չթողնես որ կասկածի զգացմունքներիդ վրա իսկ եթե կասկածեց խփիր երեսին էնպես որ աչքերից կայծեր դուրս թռնեն ու աչքերը դուրս թռնեն ակնակապիճներից կարող ես չէ քիթումռութը ջարդել հետո վառիր ամեն ինչ կապված նրա հետ մազերը թղթերն ու օրորվելով գնա տուն ու ծիծաղիր լաց լինելով ներողություն խնդրիր նրանից թող քեզ ների կամ չների բայց դու ասա ասա անընդհատ ասա ամեն ժամ ասա որ սիրում ես նրան որ նրանն ես ու էլ ոչ ոքինը ու ոչ մեկ չի խլի քեզ նրանից ու նրան քեզնից պտտվիր երևանի բոլոր փողոցներով ու ամբողջ գիշերներում ու համոզվիր որ չկա նրանից լավը խոսիր նրա հետ երբ կողքիդ չի տարբեր հիմար բաներից օրեր անցկացրու մի ամբողջ ամառ ու ամբողջ սկիզբը էս դարի անցկացրու նրա պատկերի հետ իսկ հետո երբ նա հեռանա անպայման մի լուսանկար գտիր որտեղ նա ժպտում է անկեղծ ու նայիր էնքան որ աչքերդ վառվեն ու տաքությունից բոցեր արձակեն ու պայթեն ու արցունքներդ գոլորշիանան մոլորվի նրա տեսիլքի հետ բարև տուր նրա ուրվականին ասա որ գնա ու մազերը քաշելով ու պռճոկելով հետ բերի նրան որ քեզ ուրվականներ պետք չեն որ դու մարդ էս միսուարյուն որ սիրտդ քարացել է նրա չգոյությունից նվիրիր նրան մի ծաղիկ ու չորացիր նրա համար թող սիրտդ ճաք տա նրա անունը լսելիս հոգիդ փուլ գա ու մարմինդ փշաքաղվի ու ամեն գիշեր կգաս նրա երազի մեջ ու կզգաս նրան երազիդ մեջ ու կարթնացնես նրան որ ուղարկես օտար մի ափ ու երբ տեսնես նրան ուրիշի հետ ու աչքերդ մթնեն ու երակներդ մղկտան անզորությունից գլուխդ սկսի պտտվել ու արյունդ եռ գա քայլես ու հասկանաս որ արդեն 3 ժամ քայլում ես բայց չես զգացել որ ծխել ես մի երկու տուփ իրար հետևից ու ոտքերդ էլ քոնը չեն որ գնացել էս անհայտ ուղղությամբ ու չի երևում դիմացդ ոչինչ ու չունես էլ ոչինչ օդը չի հերիքի ջուր կխմես բայց չես հագենա ինչպես որ նրանից ես անկուշտ մնացել ու երբ որ տենչաս գոռալով ու ոռնալով լաց լինել բայց կխեղդվես արցունքներից կուլ կտաս դառը ծուխը ու ստամոքսդ կերկտակվի ծնկներդ կկոտրվեն թևերդ էլ չես կարող բարձրացնել մարմինդ կծալվի ցավից ականջներումդ աղմուկ ու աչքերիդ դիմաց ստվերը նրա ու քայլերը գլուխդ կախ կգնաս ու կիմաստազրկվես ու կցամաքես նորից ու էլի ու անընդհատ ու ամեն օր կհիշես նրան ու փակ աչքերով կհավաքես փշրանքները նրա կգազազես ամենքից ու կգլորվես փողոցներով ու հերթով ջուր կխմես բոլոր պուլպուլակներից ատամներդ կսառեն հետո հորիզոնը չես իմանա թե ինչու կծռվի երկինքն էլ հետը կտանի անձրևաջուրը կթափվի ներքևից վերև հետո կմթնի ու նորից կլուսանա արևը կդառնա քառակուսի նորից բացվում է լուսաբացը հետո երգեր կլսես ու նրան կգտնես մենակ երգերում ու երբ արցունքներդ կմոխրանան ու հիշողությունը կհարվածի ճակատիդ ուղեղդ կդառնա ածուխ հոգիդ եռ կգա ու կգոլորշիանա սիրդտ էլ հավերժ խռով կմնա ու երբ վերջապես երազիդ մեջ կգրկես նրա տաք մարմինը երկու ձեռքով պինդ-պինդ ու շատ ամուր…ու երբ կապրես էս ամենն ու կզգաս մաշկիդ տակ ու խորը շունչ կառնես…էդ ժամանակ կհասկանաս ու կապրես մի քիչն էն ամեն ինչի որ ես էի շնչում ու իմ մեջ պահում մի մասն էն ամենի ինչ ես էի սիրում ու քո մեջ ապրում ու ինչքան էի քեզ ցանկանում…քեզ հետ եղած ժամանակ ու քեզնից հետո…թե ինչքան ու ինչ պես էի ես քեզ սիրում…
…իմ սեր առաջին ու ամենավերջին…

5 comments:

  1. shshmelu ban e, sax gisher 4toxec qnem

    ReplyDelete
  2. lavn er, maladec, mejd ban ches pahel :D

    ReplyDelete
  3. Xosqer chkan!!!!!!!!!!!!!!!

    ReplyDelete
  4. Կառ էս դու ես?? լինում ա, էն էլ ոնց ա լինում

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)