նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, September 20, 2010

…ՊԱԴՄԱՍԿՈՎՅԱ…


Սա գրել եմ Լուսինե Վայաչյանի 
"Բալագոյե"-ն կարդալուց հետո...

© անՆամուս, MMX









-համազասպ, հեչ ուր ես էղե?
-էջմիածին
-իսկ ուրիշ?
-էջմիածին երկու անգամ եմ էղե
-ապրես՜, աշխարհ տեսած տղա ես
խաթաբալԼադա


ՊԱԴՄԱՍԿՈՎՅԱ

2006-ի աշնանը գործի բերումով հայտնվեցի պադմասկվայում, բնակավայրի անունը չեմ հիշում зато հիշում եմ երկաթգծի էն կայարանի անունը, որի մոտ էր մեր պանսիոնատը` зосимова пустынь ասել է թե զոսիմայի տափաստան, թե ինչի пустынь  ու ոչ թե пустыня` չգիտեմ, բայց արա ինչ պուստինյա` անտառ էր շուրջբոլորս, կներես մայրենիք ջան բայց այ դա էր անտառ, սկի լոռվա անտառները չեմ համեմատի դրանցինի հետ, ծառերի ծերը չէր էրեվում ու խոնավությունից անընդհատ ուզում էի շռել: Ես ու դավոն էինք` գնացինք իջանք внуково, այսինքն թոռնկովո, ավտոբուսով առավոտ ժամը վեցին մոսկվայի էդ ծայրամասից մի կես ժամում հասանք հարավ-արևմտյան անունով մետրոյի կայարան: Մենք երկուսս էլ առաջին անգամ էինք մոսկվայում` էդ քաղաքի ցելկեն առնելը եղավ դաժան ու քնաթաթախ: Հասանք մետրո հետո քարտեզ առանք անդերգրաունդի` 5 ռուբլով, էդ ռուբլին հո կայֆ չէր տալիս` ոնց որ սովետի վախտը լիներ, քարտեզն առանք ու իջանք մետրո: Վայ քու արա: Ով չի տեսել մոսկվայի մետրոյի ծայրամասային առաջին կայարաններից մեկն առավոտ յոթին ուրեմն նա մարդկային ժխոր չի տեսել: Ամբոխները խելագարված: Ձեռներս մարդա մի հատ չեմադան ու ուսապարկ, քիչ էր մնում վրեքներովս անցնեին, հերթ կայնանք որ ժետոն առնենք, դրանցը ժետոն էլ չի թղթի կտոր ա գառդոնից, գանդոններ, կա մի անգամյա, երկու չորս չորսը դառավ տասնըչորսկայնած խոսում ենք ասում եմ. արա ռուսերեն խոսալս մոռացել եմ լալկվելտենաս սրանց մի պռայեզդն ինչ արժի, մեկ էլ մի աղջիկ ֆռաց ասեց` մարդա 15 ռուբլի, ասի մերսի, 30 ռուբլի տվի, ասի դվա բիլետա, մեկ էլ ջղայն տոտան ասեց, տովարիշչ ս վաս 40 ռուբլեյ, տվի առա, ու մտածում եմ` խի խաբեց են հայ աղջիկը, մտանք մետրո` իսկը լաբիրինթոս, բայց եթե սլավոնատառաճանաչ ես` չես կորի, ամեն ինչ գրածա ա մաքուր ռուսերենով` ուր ու ոնց գնաս: Էսկալատռով իջնում ենք պարզվում ա որ եթե վռազ ես ձախով արագ կարաս իջնես եթե չէ` աջդ կայնի քաշի: Ես վռազ չէի բայց ձախ էի քաշել` դե սաղ կյանքս երեվանի մետրոն եմ տեսելքիչ էր մնում կոխրճեին անցնեին, լավ ա դավոն թևիցս քաշեց աջի վրա: Վագոնները գալիս էին կես րոպեն մեկ ժամացուցի մեխանիզմի նման, այ ստե կարգուկանոնով հերթ էին կանգնում` շարքով, էն որ գնդակահարվելուց կանգնում են է` այ տենց, ու եթե վագոնը լիքն էր չէին խցկվում` սպասում էին հաջորդ 30 վայրկյանին: Վագոնի մեջի ռսները կամ գիրք են կարդում կամ ականջակալներով լսում, կամ էլ` երկուսը միասին: Էդ առաջին ցնցումս էր ռուսներից, ըտեղ մի քիչ իրանց հարգեցի, դե պարզ ա` գրքերի համար: Չնայած կարող ա մի տուֆտա բան էին կարդում, դժվար նիցշէ կարդային, բայց դե իրանց էլ կարելի ա հասկանալ` մի հայաստանի չափ քաղաք ու միգուցե մարդա իրա գործի տեղ կամ դասի գնալու վրա մի 2 ժամ ա կորցնում, մնում ա կարդալը: Մետրոյի` մեզ պետքական կայարանից հելանք ու հասցեով ման ենք գալիս շենոգինի փողոցը` սոված ենք ցուրտա էշ-էշ քայլում ենք քաղաքի քարտեզ չունենք, վերջը գնացինք հասանք մեր առաջի մասի նման մի տեղ` սաղ գործարան ա` բնակելի շենք չկա: Գտանք օֆիսը մտանք սեղան էր սարքած` պեչենի շակալադ լուծվող սուրճ էլի շակալադ` վրա տվինք… Վերջը լիքը ջահելներ կային` ռուսաստանի ծերերից, մեր նման էկել էին սեմինարի: Սպասեցինք, հետո ավտոբուսով տարան պադմասկովյա` գնում էինք կիևսկի շասսէով, մի ժամից հասանք պանսիոնատ, տեղավորվեցինք. 3 ու կես օր պետք ա մնայինք: Հաց-մաց տվին, սրանց ճաշարանը փաթթած ուներ ստեղի ամենալավ օբեկտը մի 100 անգամ, ինքնասպասարկում էր, բայց հո լցած չէր` մենակ մի քսանհինգ տեսակ ձուկ կար տարբեր ձևի սարքած հո չէինք բթվում` համ համով էր համ ձրի` էրկու էռնեկ մի քանի տեղ` խժռի ինչքան ուզում ես: Էս պանսիոնատը մի կես էրեվանի չափ տարածք էր` պարսպապատ ու մեծ մասը անտառ, մի 3 հատ լիճ կար` իսկական ու ձկներով: Էլ չեմ ասում ամեն 300 մետրը մեկ վառոտներ ու КПП` մեջներն էլ մի-մի հատ բեղերով ձյա-ձյա` վայրենի ռուս վայեննի: Քնեցինք առավոտ հելանք զավտրիկի, հետո` սեմինարի առաջի օրվան, գնացինք մտանք սխալ սենյակ, հետո ջոգինք որ սխալ ենք մտել, գնացինք մեր սենյակը: Մի երկու ժամ դալբայոբստվա արին յեսիմ ինչ ֆիրմայի ներկայացուցիները, գլուխներս ցավաց լավա քոֆֆի-բռեյք եղավ նեսկաֆե ու շակալադով պեչենի կերանք ուշքի էկանք: Ըտե մի հատ բեղերով պուճուր-մուճուր ձյաձյա էկավ ու ասեց տղեք հայ եք: Հա բա ինչ ենք: Խոսաց պատմեց որ ժուռնալիստ ա ստե-ընդե ժուռնալների համար բան ման ա գրում, էս սեմինարներին էլ որպես օնլայն թարգմանիչ էր աշխատումընկճված էր ու հա ծխում էր

դավոյին ասի քել հելնենք անտառ ման գանք տենանք էս որ պասյոլկայի մոտ են մեզ բերել բրախել` 2 օր բան ա մնացել` չենք հասցնի: Չհելանք: Հաջորդ օրը սեմինարի չգնացի` գնացի լճում լոդկա քշելու` մենակով մի լոդկա վերցրի գոտկատեղից վեր հանվեցի ու հայդե` հո չէի քշում` լիճ էր է` անծայրածիր, մոծակները վրա էին տվել մանր անձրև էր գալի բայց հո կայֆ չէր, վերջը էնքան կայֆի տակ մնացի որ մեկ էլ տեսա մեկի գցած կարթերը վարի տալով եմ նավարկում սաղ վրես ձկան թել էր մեկ էլ տենամ մեկը ափից գոռգռում ա ձեռով-ոտով անում` պարզվեց սրա կարթերն են, սա էլ սեմինարից թռե էկել էր ձուկ բռնելու: Նենց էր նայում վրես ոնց որ իրա հայրենիքը ծախել եմ ֆաշիստներին: Լոդկեն հետ տվի գնացի հեծանիվ վերցրի հո հեծանիվ չէր սալյուտիցս էլ արագ էր գնում ու չէր հոգնացնում: Ասի էս բերդի տարածքից հելնեմ գնամ հելնեմ տռաս` ախրաննիկները кпп-ից չթողին անցնեմ: Պանսիոնատի տարածքում քշեցի:
պադմասկո՜վնիե վեչեռա՜

Հաջորդ օրը էլի թռա ու հեծանիվ վերցրի` էս անգամ խաբի ասի գնում եմ դեղ առնելու, չէին կարա չթողեին` ըտե պանսիոնատում կարմիր խաչ չկար, զատո լենինի արձան կար` իսկը մեր էն հրապարակի հանածի նման բայց փոքր, երևի նույն մարդն էր սարքել: Դուրս եկա ու քշում եմ դեպի շասսէ` սաղ անտառ ա ու հատուկենտ տներ փայտից ու էլի փայտից ցանկապատեր: Պոեզի գծերն էլ անցա ու քշում եմ չեմ իմանում թե ուր, վերջը հասա կիևսկի շասսէ, էդ են ա որ մասկվայից տանումա կիև դրա համար էլ կիևսկի ա, այ որ կիևից տաներ մասկվա կլիներ մասկովսկոե շասսէ :-) արա հո չեն քշում մինիմում 150, էդ տռասի լենքը` ոնց որ մեր պռասպեկտի երկարությունը: Մի քիչ տռասով քշեցի ասի արա սրանք ինձ վրաերթ կանեն հետ էկա մտա անտառ ու սկսեցի էքստրեմալ հեծանվասպորտով զբաղվել խոնավ անտառում այ թե թթվածնաօդ էր` թոքերս զարմացախտ էին կպէլ: Անտառից հելա հոգնած գնացի մի հատ խանութ ասի պիվա առնեմ սրանց պիվեքը ոնց որ կվաս` չես ջոգում որն ա պիվեն որը կվասը: Մի հարուր սոռտ պիվա ունեն` սաղ նույն համի: Գնացի սենյակս ու սկսեցի լակել: Հետո հիշեցի որ ստե դուշ էլ կա` զուգարանակոնքից հետո մարդկության ստեղծած ամենալավ բանը: Մտա ու չէի ուզում դուրս գալ, ջանիս սառածությունը անցավ պառկա քնա: Մյուս օրն իրիկունը բանկետ էր յանի սեմինարների վերջին օրն էր նշում էին, սեղաններին ինչ ասեր կար` իկռա ասետրինի, իկռա բադրջանի, թռչուններ` բադի տեսքով, կարգին գինիներ ու իհարկե ցաքի: Մեր համար կուլտուրական ուտում-խմում ենք մեկ էլ ջոգենք ռուսները իրանց արաղների մաման արդեն լացացրել են ու ծիխարի գալիս են մեր սեղանի մոտ ու իրանց սեղանի ֆրանսիական գինիները տալի` տեղն արաղ են ուզում: Ինչ ասես` լակելուց բացի բան չեն իմանում: Տվինք սաղ արաղները ու կայֆով գինի ենք խմում` սպիտակ ֆրանսիական յեսիմինչ գինի էր` հո չէր խմվում մսեղենի հետ: Հետո վառինք որ սրանք անասունի պես հառռռփում են ու հեսա կինոն սկսվելու ա` հանգիստ հելանք գնացինք պիվա վեկալանք ու հելանք մեր սենյակ: Այ պետք էր պանսիոնատի տարածքը տեսնել հաջորդ առավոտ` էլ շշեր էլ շորեր, քաքեր ծառերից կախ տված էլ հետ տված ամեն ծառի տակ էլ բոռշած սալֆետկեք պռոստիններ էլ ինչ գրեմ հերիք ա էլի: Էդ սաղ սիրուն սանրած խոտածածկը քաքմեջ ու արաղիշշաքուն էին արել: Տպավորությունս փչացավ էդ պանսիոնատից ու ըտե ջոգեցի որ ռուսի խմելը փաթթած ունի դաժը քյավառցու խմելուն: Առավոտ շուտ էինք հելե որ հասնենք մասկվա տանող էլեկտրիչկին, սա հայերեն կլինի երևի էլեկտր-իկ` կամ հոսանքիկ, հասանք մոսկվա` մինչև սամալյոտի վեր թռնելը կար մի 5 ժամ ու սկսեցինք քաղաքը սանրել
18:18
շարունակում եմ գրել քայլում ենք մոսկվայի կենտրոնով ու ամեն պատին մի քարե տախտակ` «այստեղ 1917 թվականի այսինչ օրը էսինչ գործարանի բանվորների առաջ ելույթ է ունեցել տավարիշչ վ.ի.լենինԸ» հետո մյուս պատին` բայց արդեն բանվորուհիների համար: էնքան կարդացինք ցուցանակները որ հոգնեցինք մտանք կաֆե. ես` դաբլ էսպրեսսո դավոն` թեյ մարդա մի հատ էլ պիռոժնի կերանք 50 դոլարին համարժեք ռուբլի փագվանք ու գնացինք, դե մեր փողերը չէին ֆիրմայինն էին բայց դե տնաքանդություն էր էլի: գնացի մտա ԳՈՒՄ տենամ դրանց գումն ինչ ա. ես մեծացել եմ երևանյան գումի դիմացի շենքում ու նաև հենց գումի մեջ` ասի տենամ սրանցն ինչ ա դե մի 5 հարկանի մեծ խանութ էր մեր գումի կայֆը չուներ տենց քայլում եմ սմալենսկի պռասպեկտով մեծ ահագին շենքեր գլուխս աջ ու ձախ մտնում եմ երաժշտական խանութներ լեննոնի lp-ներն եմ տեսնում հետո էլ մեթալլիքայի ուզում եմ առնել մոտս փող կա բայց ձեռս չի գնում թանկ ա թանկ էդ կռեմլն էլ փակ էր պադ ռեմոնտ պատվո պահակներին էի նայում զինվորներ էին ու քայլում էին համաչափ առանց շեղման, մարդիկ էլ չտեսի պես նայում էին ու նկարում, հաստատ էդ սալդաթներից մեկը մտքում ասում էր «ինչ էք աչքերներդ չոռե ու պլշած նայում, հելեք սիկտիր էղեք մի հատշռենք»

ոնց էլ շռես ու ինչ էլ անես մեկա` մի կաթիլ կաթալու ա տռուսիկիդ մեջ
հատված էրեվանյան խոսակցությունից

մեծ էր մոսկվան ու ահագին, չսիրեցի ու զզվեցի շատ կեղտոտ էր ու մարդոտ ու ռեկլամոտ բայց կյանք կար ու եռում էր, մեծ էր ամեն ինչը, կյանքը հո չէր եռում մեկից մի բան էիր հարցնում նայում էին որպես ազգի թշնամի երրորդ սոռտի մարդ մենակ տատիկներն ու պապիկներն էին ուզածդ տեղը ցույց տալի. մեկ էլ վակզալի մոտ մի մենթ կայնացրեց` «վաշի պասպառտա պաժալույստա» տվինք նայեց «իզ առմենիի զնաչիտ» արա դե նայի էլի գրած ա դաժը ռուսերեն թարգմանություն եմ արել ու խրել պասպոռտիս մեջ որ լատինատառերից աչքերդ չցավան. «դա իզ առմենիի» հետ տվեց չեստ տվեց ու` «իզվինիտե» այ ստե մի քիչ մարդ զգացի հլը վառեք ստե հայաստանում մլիցեն կայնցնի պասպոռտ ուզի նայի հետո էլ ասի ներող ցավդ տանեմ ընդեղի դաժը մենթերն են մենթ, լավ գոնե մեկը դրանցից… կիևսկի թե կազանսկի անունը չեմ հիշում վակզալից սուպեռսկառաստնոյ վագոնով հասանք էլի թոռնկովո կես ժամում  հասանք մեր ռեյսին ոնցոր գեղի ավտոբուսի ռեյս լիներ սամալյոտն էլ як42 պռծած նայեցի ասի մենք տեղ չենք հասնելու բայց հասանք սաղ ճամփին մի հայ պովըռ էր հետներս պատմում էր թե ինչեր ա արել ռուսաստաններում ու քանի ռուս ա քցե քանի ռուս զակոննի գողի ա խաբե արա խի ենք սենց գլուխգովանչմոռանամ ասել որ գնալուց ու գալուց թռիչքի կեսին մոտ մի ահավոր քաղց ա սկսվում մոտդ ու բերում են` գրեչկա տուշոնկա սև հաց ու սպիտակ պանիր ինչ համով էր ու տաք կերա գնացի տուալետ էս էլ էնքան փոքր ա որ կզած պիտի մտնես կայնած շռում եմ ու մտածում` հիմա տենաս ինձնից դուրս եկածը որ մի գեղի վրա թափվեց…հետ էկա ու մեկ էլ կովկասի լեռները տեսանք վերևից ու լուսնի լույսով` հիասքանչ էր ու վախենալու…շռել էի կովկասյան լեռնաշղթայի վրա ու երկայնքովիջանք զվարթնոց` դեռ տռապին չէի հասել` մերս զանգեց` հասար, հա հասավայրէջքվեցիգարի բալուստ մայրենիք ու մի քիչ էլ հայրենիք

էս ամենն ունեցավ տեղի 2006 հոկտեմբերին
բայց գրում եմ դրա մասին այս օրը` 19.04.2009,
ներող եղեք, այ օ՜ իմ ընթերցասեր բարեկամներ
ու մի քիչ էլ` չարեկամներ 

4 comments:

  1. շա՜տ լավն ա
    լուսինե վայաչյան
    չկարացի բլոգս հաստատեմ

    ReplyDelete
  2. Չեմ հիշում,թե վերջին անգամ,երբ եմ էսքան ծիծաղել...կյանքս 2 տարով երկարեց

    ReplyDelete
  3. նենց կուզեի, որ անոնիմուսները ներկայանային...

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)