Մի ժամանակ, ավելի շուտ մի դպրոցական ժամանակ նայում էի բոլոր հնարավոր ու անհնար ֆուտբոլները: Նաև խաղում էի շատ ակտիվ, չնայած որ գնդակը համարյա չէի տեսնում, զգում էի ոտքերով...Հիմա նայում եմ միայն անգլիական պրեմիեր լիգայի խաղերը, որովհետև imho էսօրվա դրությամբ բոլոր լիգաներից լավագույնը, դիտարժանն ու արագընթացը անգլիականն է: Իմիջիայլոց, հայ тупой հեռուստամեկնաբանները, բոլորն անխտիր, եթերով ասում են "Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնություն": Մեկը չկա դրանց էշ գլուխները մտցնի, որ լիգա ու առաջնություն բառերն ու հասկացությունները անհամատեղելի են, գրողը տանի...Էս տարի big four-ի` Մանչեսթեր Յունայթեդի, Չելսիի, Արսենալի ու Լիվերփուլի գործերը ահավոր խառն էին: Չեմպիոնների լիգայի առումով բոլորը կզեցին, ինչը որակում եմ որպես համազգային անգլիական համատարած խայտառակություն: Դեռ մի տուր կա, բայց Չելսին երևի արդեն չեմպիոն դառավ, էսօր հաղթելով Լիվերփուլին: Ես իհարկե կարմիր սատանաներին եմ երկրպագում, բայց մեծ քառյակի` իրար մեջ եղած խաղերով Չելսին հավաքեց 18 միավոր, ՄՅուն` 9, Արսենալը` 6, Լիվերփուլն էլ` 3: Հետևաբար ընդունում եմ կարմիրների պարտությունը կապույտներից բաց ճակատով:
Աշխարհի առաջնությանը մնաց 30քանի օր...
P.S. հայոց լեզվի մոլի ջատագովներին ասենք թող ֆուտբոլ բառը թարգմանեն, չէ որ մենք 5000 տարվա հայ ենք, բա ոնց...
inchi che vor-votqagndakaglor
ReplyDeleteտարբերակ ա :-)
ReplyDeleteվայ Արա ջան մեկնաբանների մոմենտով լավ ասեցիր, բայց որ մենակ էտ լիներ իրանց թերությունը ես մենակ երջանիկ կլինեի: Ախր դրանք ֆուտբոլից հեչ գլուխ չեն հանում է~
ReplyDelete