Մի քանի օրից մեր ծաղկող հանԴապետությունը կատաղաբար կտոնի վերջին զանգի արարողությունը: Վերջին բառակապակցությունը հեչ էլ պատահական չի: Արարողություն ա, որովհետև իսկականից դառնում ա վերջինը` բոլոր զանգերից /մի քանի աննասունի համար/, դե դրանց թաղումն էլ արարողություն ա ինքնին...Աղջիկները զուգվում են, որ կուսազրկվեն /էդ թազա մոդայա/, տղաները նիվեքն ու սիգնալները վեկալում են ու ընգնում քաղաքի ջանին...Չէ, ինչի մենակ քաղաքի` անցյալ տարի տղեքը վայոց ձորում տռակտոռ էին վերցրել ու շուռ եկել` իրենց դասարանցի մեկի վերջին զանգն էին արարողել...Դաժան ա դաժան: Ստեղ անՆասուն են և՛ տվողները, և՛ տրվողները: Տվողներ ասելով նկատի ունեմ պապպաներին` նիվա ու ջիպ չխնայող, տրվողներ ասելով նկատի ունեմ առաջինների թուլեքին` աֆտո քշելով, սիգարետ ծխելով, ու քրֆելով ինքնահաստատվող` պապպաներին արժան զավակներին: Դրանք պիտի պուլպուլակ դառնան: Ու հատկապես` չոր ու ցամաք պուլպուլակ: Որ չխմեն ջուր ու օրհնեն, այլ` տենան ցամաք ա` թքեն անցնեն: Չէ, սա չուզողություն կամ չարություն կամ վատ բանի կամեցողություն չի: Սա սովորական ապառնի ինքնապաշտպանություն ա: Որովհետև էդ աննասունները թքած ունեն իրանց կյանքի վրա` ենթադրելով նրանց աֆտոների քշման արագությունից, դրանք թքած ունեն նաև մնացած վարորդների կյանքի վրա, ու հետևապես` ապրելու իմաստ չունեն:
Հաղարծինի արշավից վերադառնալուց, երբ արդեն հասել էինք ասֆալտին ու իջնում էինք մայրուղի, հանդիպակացից գալիս էին տարատեսակ լակոտեղենախառը մաշնեք` դե կիրակի էր` բա ախպերս մի հատ չիշնենք ձորի բերան, մի խորոված ա բան ա հառփենք տակներս բազառվենք բարիշենք պաչենք իրար` մտքում քրֆելով...ազգային ներկապնակի *անդոն գույներ...Մեկը քշում էր վրեքներս` ինչքան ուժ ունեինք քրֆեցինք` կանգ չառավ, ու պիտի շուռ գար թափված ավազից` թե ոնց շուռ չեկավ` կարա գնա մի հաստ մոմ վառի հետո կոխի քամակը լենքովը: Մի այլ հերթական ջիպից շպրտեցին ջրի շիշը` հենց ճամփի վրա, շատերին մանրուք կթվա, բայց ազգային նկարագիր ա...էհ, վերջին զանգից հասա հաղարծին...հայեր դուք մեծավ մասամբ անՆասուն եք, ձեզ դպրոց պետք չի` հայկական թե ռուսական` դա արդեն էական չի, ձեզ մի հատ էլ ա պատերազմ պետք` ներքին թե արտաքին` էլի էական չի, միգուցե ինքնամաքրվեք, ու մեկ էլ ձեզ դեսպոտ ա պետք` կատաղի բռնապետ, շատ չէ` մի տաս տարով:
P.S. մեր փիլիսոփայության դասախոսը հին հունական կառավարման ութ ձևից էր խոսում, հետո մտածեց ու ասեց` երեխեք, դեմոկրատիան ամենաախմախ կառավարման ձևն ա, տիրանիայից ճիշտը չկա...կարող ա ինքը գլոբալ առումով հետընթաց միտք էր հայտնում, բայց էս ազգի առումով լրիվ ժամանակակից ա...
Մնաք բարով
«հայեր դուք մեծավ մասամբ անՆասուն եք»
ReplyDelete:ՃՃՃՃՃՃՃՃ սպանեց....
աննասուն են բա ինչ են, կամ սենց ասեմ
-եթե դրանք հայ են, ուրեմը ես ու դու էլ Սկիֆ(Սկյութացի) ենք.
Շատ մի տանջվի ապօ, կարծեմ Արիստոտելն ա ասել, որ դեմոկրատիան ամենավատ կառավարման համակարգն ա, բայց !!!!! բայց !!! միմիայն են պատճառով, որ ժողովուրդը որպես կանոն աննասուն ա.