նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, May 10, 2010

խորոված - քյաբաբ - շաուրմա - խաշ //ազգային-ազատագրական վերլուծություն//

 խորոված - քյաբաբ - շաուրմա - խաշ //ազգային-ազատագրական վերլուծության փորձ//

Ընդհանրապես խորովածը հնուց եկող երևի ամենահին զխտկվելիքներից է: Խորոված բառն ածական է` այսինքն խորոված ասելով ենթադրում ենք խորոված մսազանգված: Նույն խորովածի արարողության մեջ մտնող խորոված սմբուկը, լոլիկն ու կանաչ բիբարը  չենք անվանում խորոված: Ու մենք` դարերից եկող էդ բառն ու գաղափարը, որը գոյական էր որպես խոսքի մաս //միս` խորոված թե տապակած թե հում` էական չէ//, անվանում ենք ածականով` խորոված...
Իսկ ոմն հայեր կգնան ռեստորան, խորոված կպատվիրեն ու դանակ-պատառաքաղով կուտեն` վիրավորելով` այդ ուտելիքի պարզ իմաստը...
Ընդհանրապես լավ կլինի եթե խորովածը պատրաստվի որսից հետո` որսի մսից:  Սա նախնադարյան վիճակին կմոտեցնի: Չնայած էս վերջերս ինչ-որ սկսել են որսալ առյուծներ, հովազներ, վագրաձիեր ու այլ` խորովածին չենթակա կենդանիներ..նենց կուզեի առյուծին 100 մետրից սնայպեռսկի վինտովկով խփող երկոտանի աննասունին տեսնեի կանգնած, ավելի շուտ չոքած` առյուծի դեմ-դիմաց...համա թե արդար տեսարան կլիներ...
Երբ քաղցը հագեցնելու համար ուտելու ենթակա կենդանի ես խփում` դա որսորդություն է, իսկ երբ ուղղաթիռից կրակում ես սպիտակ արջերի վրա, կամ սաֆարի ջիպից կրակում ես առյուծի վրա` դա սովորական ՂԶԻԿՈՒԹՅՈՒՆ է պարոնայք, ինչու չէ նաև տիկնայք...
Իմիջիայլոց, Ռուսաստանում որսորդների մի միություն կա, որի անդամները որսի են դուրս գալիս միմիայն նետուաղեղով: Նրանք գտնում են, որ իսկական որսորդները նրանք են, ովքեր կենդանի են որսում բնական միջոցներով պատրաստված զենքով` դանակ, նետուաղեղ, նիզակ...
Հիմա քյաբաբի մասին: Ի տարբերություն խորովածի, ավելի շուտ խորոված մսի` քյաբաբը հայկական ճաշացանկ է մտել թուրքականից: Երևի տենց 18-րդ դարից: /Հետաքրքիրը գիտեք որն է. Թուրքիան գտնվում է մեզնից тупо արևմուտք, սակայն թուրքական ամեն ինչին ասում ենք արևելյան.../ Կան քյաբաբի տեսակներ` քյաբաբ, լուլա-քյաբաբ, թավա-քյաբաբ, հավի, տավարի, էս վերջերս էլ` խեցգետնի քյաբաբներ...խեղճ խեցգետին...Սա տեսությամբ: Իսկ իրականում քյաբաբ Հայաստանում պատրաստում են կատվի, շան և այլ մարդամոտ կենդանիների մսից, կառտոշկից, չոր հացից և այլն...
Շաուրման էլի արևելյան ծագում ունի: Ու հայտնվել է մեզ մոտ 20-րդ դարի վերջից: Հիմնականում Սիրիայի կողմերից: Դե իհարկե Սիրիան էլ մեզնից արևելք չի գտնվում: Մի ժամանակ Երևանում էսօրվա շաուրման կոչվում էր Ղարսի խորոված: Թե ինչու Ղարսի ու ոչ թե Կարսի` կիմանան միայն թուրքերն ու հայերը...Հետո, չգիտես թե ոնց, Ղարսի խորովածը զարգացավ, փողոցից ու բացօթյա վիճակներից անցավ ներս` դառնալով Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի շաուրմա...խեղճ գրողներ...Էսօրվա շաուրման իրենից ներկայացնում է մի բռաչափ լոշիկ, որի վրա չռփում են մի չասեմինչաչափ մսեղիք, հետո ճլոփացնում են էդ ամեն ինչի վրա կետչուսամայոնեզախառը անհասկանալի մի զանգված, սոխ` ըստ ճաշակի, ու թթու վարունգ, որն ամենահամովն է...
Էսօրվա շաուրմայանոցների արտաքին պաստառներին նայելով կարելի է տեսնել օրիգինալից մի 20 անգամ մեծացված շաուրմաների պատկեր, որոնք հիշեցնում են լավաշով փաթաթած թրիք...
Իմիջիայլոց, էսօրվա օբէկտները քյաբաբ ու շաուրմա սարքելու համար օգտագործում են յեսիմ որ երկրից ներկրված անհայտ սառեցրած մսեր...ու որ հարցնում ես` անկեղծ պատասխանում են` չէ, տեղական մսով չի....
Խաշը...ամենահամով ճաշը...խաշն իրենից ներկայացնում է ոսկրային յուղազանգվածի, սխտորի, լավաշի, աղի, արաղի, բողկի, ջերմուկի մի խայտառակ դժվարամարս խառնուրդ, որը, լցվելով ստամոքս, սկսում է տեռռորի ենթարկել մեր մարսողական համակարգը...խեղճ ստամոքս...Խաշ ուտելու "ազգային էշ ավանդույթների" մեջ է մտնում անմիջապես խաշից հետո ստամոքսը խոզի խորովածով վերջնականապես ջախջախելու ` добить անելու գործընթացը...
Ինչպես կասեր Վարդան Պետրոսյանը` առավոտը` չալաղաջ, ճաշին` չալաղաջ, իրիկունը` չալաղաջ...տղեք ջան, գիտե՞ք որ չուտելն էլ ա կայֆ...

Բարի ախորժակ...զգույշ եղեք

2 comments:

  1. Միայն մի բառ` ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ.........................................................................

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)