Ասֆալտ սարքելը հեշտ գործ չի, մի քանի շերտ կա` հիմնահող, խիճ ևն ու վրան տաք ասֆալտ: Մերոնք ասֆալտ սարքել չգիտեն, մերոնց սարքածը ասփալտ ա, որը մի սեզոն ա դիմանում: Մեր ասփալտը քրքրվում ա, ծալքեր ա տալիս, պոռթվում ա, բայց երբեք հարթ չի մնում...Մերոնք ասփալտ են փռում, հետո ամեն տարի կարկատում, որտև նորմալ չեն փռել, գլուխ են պահել, կերել-գռփել էն ասֆալտը...հա դե լավ ախպեր հմի...
Հարց. ու՞մ են պետք ամեն տարի կատարվող ասփալտապատման աշխատանքներն ու ծախսվող միլիոնները...
Հ.Գ. ինչպես կասեր սահակյան վահրամը` իտալացին կամ հույնը չգիտեն որ իրանք ոսկի ձեռքեր ունեն, դրա համար էլ նորմալ ասֆալտ են սարքում, իսկ հայը գիտի որ ինքը ոսկի ձեռքեր ունի, դրա համար էլ չի կարում նորմալ ասֆալտ սարքի...ազգային նկարագիր
ինչպես փորձնա ցույց տալիս, ասֆալտը միշտ փռում են ընտրությունների ժամանակ, այսինքն եթե մեր փողոցում ասֆալտ են փռում ուրեմն ես հաստատ գիտեմ որ հեսա ինչ որ ընտրություններ են, ես դրանից եմ իմանում, որովհետև չեմ հետաքրքրվում, ու հակառակը, եթե ընտրություններ են, ուրեմն մեր փողոցի ավտո ունեցողները և ոչ միայն ուրախանում են: Իսկ թե ումա պետք ու ինչի համար կարծում եմ պարզա, համել, որ լավ փռեն , մյուս ընտրությունների ժամանակ ինչ են անելու????
ReplyDelete