Հրապարակ թերթում կարդացի սրա մասին, չնայած վաղուց տեսել էի վերնիսաժում: Ինչպես կասեր Մեսչյանը` մնացածը վաճառվում են, և բոլորն են վաճառվում: Տնտեսագիտական օրենք է` հանճարեղ`ինչպես բոլոր պարզ բաները` պահանջարկը ծնում է առաջարկ: Վերնիսաժում կամ օդակայանում "հայրենիքի" օդ կամ հող վաճառող "բիզնեսմեններին" չեմ մեղադրում: Ուրիշների էշության վրա փող աշխատելը նույնիսկ ինչ-որ տեղ նախանձելի է, էլ չեմ ասում ` գովելի: Եթե ինչ-որ մեկը գնում է հայրենիքի օդ, ջուր, կամ հող, ապա իմհկ /իմ համեստ կարծիքով/ էշ են ոչ թե վաճառողները, այլ գնորդները, թող ներեն ինձ նրանք...քանզի շպռոտի կանսեռվի բանկով հայրենիքի ՕԴ-ին 1500 դրամ տվողներին այլ կերպ անվանել ձեռքս չի գնում: Հետո էլ որ ասում եմ սփյուռքահայ նեգռ, որոշ մարդիկ նեղանում են...
Ծախեք, ամբողջը ծախեք, օդն էլ, ջուրն էլ, հողն էլ, սարերն էլ, արևն էլ, վերջում էլ խիղճներդ ծախեք ու գնացեք շունչներդ փչեք...
P.S. ինչպես Շպռոտի "երգի" մեջ ա` ես եմ քո մեղրը, արի ինձ կեր :-)))))
No comments:
Post a Comment