Սևանի ափին տարվա արևայրուքների սեզոնը բաց եմ արել` Արտանիշի իմ սիրելի ծովածոցի ավազների տաքության վրա: Էդ ծոցը տարբերվում ա Սևանի մյուս ափերից նրանով, որ երկոտանի աննասուները համեմատաբար քիչ են զիբիլոտել: Արևը կծեց մեջքս: Իմիջիայլոց, լիճը մի կես մետր բարձրացել էր, ավազաթմբի տակից անցել, ու ջրի մեջ առել անտառակը: Ծառերը սկսել էին փտել: Իսկ մեր բնապահպանության նախարարությունը փոխանակ թույլ տա էդ ծառերը հատեն /համ լիճը չի ճահճանա, համ էլ գյուղացիքին մի քիչ օգուտ կլինի/ ` թույլ ա տալիս քոքահանեն օդախեղդ Երևանի հատուկենտ ծառերը: Էս էն դեպքն ա, որ համ կատարողներն են բոզի թուլեք, համ հրաման տվողները ...
Ասել եմ ու չեմ հոգնի ասելուց` ծառ կտրողներին պետք ա անդամահատել:
Այ, այս մի հարցում էլ ենք իրար հետ համակարծիք:
ReplyDeleteԲայց ոնց ա դուրս գալիս, որ ինձ չես մոռանուուումմմ.)))))))
հա, ինձ էլ ա դուր գալիս :-))))
ReplyDelete