Մի փոքրիկ շվեյցարական դանակ ունեմ` վեց տարի առաջ այժմ քանդված Լեզվի ինստիտուտի դիմացի փոքրիկ կրպակից գնեցի: Ու օր չի եղել, որ էդ դանակը հետս չլինի: Համ դանակ, համ պտուտակահան /отвертка/, համ ատամնաքչփորիչ համ նրբունելի /пинцет/, համ շիշ բացիչ, համ մետաղալարի մաքրիչ...ինձ շատ ա օգնել, մանավանդ երբ մոտոյով հեռու գյուղերում եմ եղել ու կայծակի վրա ինչ-որ մի բան փչացել ա:
Դեկտեմբերին գործից արագ-արագ տուն էի գնում, ամբողջովին սև էի` սև շալվար, սև բաճկոն, սև գլխարկ, սև ակնոց ու սև մորուք` սև երաժշտությունն էլ ականջներումս: Օպերայի մոտ զգացի հետևիցս մեկը գալիս ա` հետո ուսս թփթփացրեց` շրջվեցի: Կարմիր բերետավոր էր, երևի տեսքս կասկածելի էր /վերջում իմացա որ դանակի շղթան էր տեսել գոտուցս կախված/:
- Բարև ձեզ
- Բարև
- Ավագ սերժանտ յեսիմինչյան
- Շատ ուրախ եմ /հո ապուշ չեմ, որ ուրախ լինեմ էս դեպքում/
- Անցնենք մի քիչ էն կողմ
- Անցնենք /ձայնիս մեջ մի քիչ դող կար, քայլեցինք դեպի Օպերայի մոտի պուլպուլակը, որտեղ ավելի մութ էր/:
- Ձեռքերդ կհանես գրպանիցդ
/Հանում եմ ու խաչում դոշիս/
Այդ պահին մոտեցան напарникները` ևս երկու կարմիր բերետավոր:
- Ձեր մոտ սուր կտրող ծակող գործիք կա՞
- Եթե սա /հանում եմ դանակը, բացում շեղբը ու ցույց տալիս/ համարվում ա սուր կտրող ծակող գործիք` կա /ձայնիս դողն անցավ/
Ճիշտն ասած սերժանտը մի կես վայրկյան ու մի կես կիլո ապշեց իմ` իրար չխառնվելուց :-)))
Վերցրեց դանակը, նայեց, ու անցավ դու-ի
- Ի՞նչ ես անում ես դանակով
- Ящик եմ բացում
- Որտեղ ես աշխատում
- Կոմպերի խանութում
- Գիտես, որ սա սառը զենք ա համարվում ու կրել չի կարելի
- Սա սառը զենք չի
- Ո՞նց զենք չի
- Տենց, ազատ վաճառվում ա, կարամ խանութի տեղն էլ ասեմ
- Էս դանակը սառը զենք ա
- Էս դանակը սառը զենք չի, նախ` շեղբը երեք մատնաչափ էլ չկա, երկրորդը` դանակը ծալովի ա ու որ շատ էլ ուզենաս` սրանով մարդ չես կարա խփես, խփելուց էլ շեղբը կծալվի մատներիդ վրա, բացի դա` դանակը упор /բռնակի ու շեղբի միջև եղած հենք/ չունի ու խփելուց շեղբը կհայտնվի ափիդ մեջ ու կփռթես ինքդ քեզ
Դանակների, դաշույնների ու սառը զենքի մասին "գիտելիքներս" արագ-արագ վրա բերելուց սերժանտի ուղեղը կախեց /գլուխ չեմ գովում, ինչ կա էն եմ ասում/
Անցավ մոտ երեսուն լուռ ու տաժանակիր վայրկյան:
- Բայց կարաս չէ՞ սրանով մարդուն վնաս տաս
- Գետնից էլ կարամ քար վերցնեմ ու մարդուն վնաս տամ` մարդու մտքին տեղ լինի: Էս դանակով շատ-շատ մեկի ականջը կտրեմ :-))) /ծիծաղում եմ/
- /ժպտում ա/ հա...բայց պետք ա զանգեմ ղեկավարությանը զեկուցեմ, կարողա տանենք բաժին /վախացնում ա/
- զանգի, /ուսերս թոթվեցի ես, կանգնած եմ հանգիստ/ բայց ինչ են քեզ ասելու որը դու չգիտես
/ուզում եմ ասեմ` եթե էս դանակը կրելու համար կալանք ա հասնում կամ պիտի բերման ենթարկեք` տարեք բաժին, եթե չէ` ինչ եք գլուխ *ունում/
-Չէ, պիտի զանգեմ
Հեռացավ մի հինգ մետր` նայում եմ` բջջայինը դրել ա ականջին, դանակովս ձախ ձեռքիս աջ բութ մատը կկտրեի`չէր զանգել, ձև էր բռնել, երևի ռեակցիաս ստուգելու համար: Մոտեցավ
- Վերցրու /տալիս ա դանակը/
- Ի՞նչ ասին բաժնից
- Իմացի որ սա կրել չի կարելի, սա սառը զենք ա, ափաշքյարա կախել էս քյամարիցդ, դրել ջեբդ` ցեպն երեվում ա /ձայնի մեջ նեղսրտած վիրավորանքի տոն զգացի/
- Էդ նույն ցեպից կարար բռիլօկ կախած լիներ կամ ժամացույց...
Մտածեցի ասեմ բա եթե սառը զենք ա ինչի եք ինձ բաց թողնում, հետո մտածեցի որ եթե էսքանից հետո չհասկացավ զենքի ու չզենքի տարբերությունը, իմաստ չունի
- Հաջողություն
-Ց'տեսություն
/սա գրելուց իրական դիալոգից ոչինչ չի կրճատվել ու չի ավելացվել/
փաստորեն խուխցավանքա. ես էլ էս դանակից ունեմ բայց չգիտեյ կարելիա մոտս պահեմ տե չէ, "դանակ կրել" սերչ արեցի, էս բլոգը բերեց. իմը հենց սրանիցա))
ReplyDelete