նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Friday, February 3, 2012

պոչամբար

Մի գեղեցիկ օր Թեղուտի հանքի շահագործման կողմնակիցները կբացեն իրենց տան խմելու ջրի ծորակն ու այնտեղից պոչամբարի միջի կանաչադեղնավուն թունազանգված կհոսի:
Եվս մի գեղեցիկ օր նրանք կմտնեն լողանալու ու ցնցուղից բրոնզագույն ծանր մետաղներ կհոսեն բարակ շիթերով ու էնքան ծանր կլինեն, որ կոպերը չեն կարողանա բարձրացնել:
Կգնան կնստեն զուգարանակոնքին, որ կղանքեն, բայց կշրջվեն ու զուգարանակոնքի մեջ բլթբլթացող գարշահոտ թունազանգված կտեսնեն:
Վերջում նրանք կփոշմանեն իրենց ասածների ու արածների համար, կփորձեն լաց լինել, բայց արցունքների տեղը դեղնականաչավուն թարախ կհոսի:
...Ու իրանց՝ ի ծնե հիվանդ սերունդը, տարիներ հետո, կուզենա գնալ բնության մեջ քայլել, անտառում վրանում գիշերել, մաքուր օդ շնչել, բայց ավաղ անտառ մնացած չի լինի, ամբողջը մեռած անապատ կլինի, որտեղ ոչինչ չի աճի ու նրանք կթքեն իրենց պապերի հիշատակի վրա, որովհետև պապերը լափել են ամենը, կարճամիտ ու տհաս են եղել ու չեն մտածել էգուցչէմյուսօրվա մասին...

Հ.Գ. Յոժից խորը վիրավորված և պատիվ պահանջող ռազմահայրենասեր լոռեցիներ, գնացեք ձեր անտառը պահանջեք, որովհետև վալեքս-մալեքս էսօր կան վաղը չկան, իսկ անտառը ձեզ հա կպահի:

5 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    ReplyDelete
  2. Ապո, դու էտ լոռեցիներին բան մի ասա, Յոժը իրոք դուրս ա տվելի, իսկ խոսացնոները, դրանք հենց պահանջողներն են, տակ չտո ...

    ReplyDelete
  3. Ապո, ես ով եմ որ լոռեցիներին բան ասեմ ;-Ճ
    ասածս էն ա, որ կարևոր բաները թողած ընկել են յոժի հետևից: Իսկ Յոժի ասածը պետք ա վերագրել իրանց երեխեքին ծախած լոռեցիներին, մենակ պարապ մարդիկ նրա ասածը կվերագրեին բոլոր լոռեցիներին անխտիր, ես չեմ կարծում որ նա էդքան ապուշ ա որ բոլոր լոռեցիներին ուզեցած լինի վիրավորի:

    ReplyDelete
  4. բայց ինչ կայֆ սցենար ա սոցիալական գովազդի համար...հըմ~ )))

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)