Բայց ինչ խավարամիտ ազգ ենք էլի ֆսյօ տակի...լեզվի ինստիտուտը քանդեցին` մայր աթոռի մաֆիոզներին ու լրբազանին պալատ սարքեն, կինո մոսկվայի ամառայինը` էլի դրանց շայկին:
Հա հասկացանք լավ չի եղել որ եկեղեցին քանդվել ա, ու կինո մոսկվան ա կառուցվել, մանավանդ մեջը լիքը լավ որմնանկարներ են եղել (Էսօր իմացա որ դրանք փրկված են ու պատմության թանգարանում են:-)
Ես բնավ եկեղեցի քանդելու կողմնակից չեմ, բայց ավելի լավա եկեղեցի քանդեն ու կինոթատրոն ու դպրոց սարքեն (Չարենցի դպրոցն էլ ա եկեղեցու տեղում)
քան թե քանդեն ակադեմիայի լեզվի ինստիտուտի շենքը ու մի հերթական տավարի ցավ եկեղեցի սարքեն: Էսօր իմացա, որ Աննա Տեր-Ավետիքյանը`լեզվի ինստիտուտի ճարտարապետը այսօր կենդանի է ու ապրում է Երևանում ու 102 տարեկան է ու իրեն չեն ասել, որ իր կառուցած շենքը քանդված է...
Մթոմ էն ռասիայի դիմացի էշություն լուսավորիչը քիչ ա, մի հատ էլ առանձին պալատ ա պետք ձերդ մեծություն ամենայն մաֆիոզ կաթողիկին:
Էն գողտրիկ եկեղեցին 16-17-րդ դարերի` աբովյան - սայաթ նովա անկյունի ուզում են պախկվացնեն կզցնեն, տեղում կաթողիկի նստավայր - պալատ սարքեն...
ողբամ զքեզ հայոց մայրաքաղաք
..............Էշմիածին սուրբ ես մեզ համար................
«Անիմաստ, անտրամաբանական եմ համարում նոր եկեղեցու կառուցումը»,- այսպես արձագանքեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կառավարության ընդունած այսօրվա որոշմանը, ըստ որի` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով պետք է օտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքով համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար: Ըստ նրա, անտրամաբանությունը կայանում է նրանում, որ այդ տեղից ուղիղ մեկ փողոց ներքև (վերև` Ա.Պ.) գտնվում է Կաթողիկե եկեղեցին (ամառային դահլիճը`Աբովյան 18 հասցեում է, իսկ Կաթողիկեն` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերկում): «Այդտեղ նաև կառուցելու են Սուրբ Աննա եկեղեցին: Մենք նույնիսկ այդ անունով սուրբ չենք էլ ունեցել»,- ասաց ճարտարագետը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին տեղի է ունեցել Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարակից Սուրբ Աննա եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը: «Հերթական խավարի օջախն է լինելու»,- Panorama.am-ին ասաց Սամվել Կարապետյանը:
No comments:
Post a Comment