նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, February 12, 2010

Re:Post: մի ամբողջ 2009 թվական: Հունվար

01.01.2009
Հերիք եղավ ու բոլ եղավ նոր տարին առանց հնի հին տարին միայն հնով էս գրածներս չէս կարդալու խոսք եմ տալիս ինձ ու հայոց հեթանոս աստվածներին էս գարուն գտնելու եմ մեկին ու մոռանալու եմ երկուսին հավասար է երեքի ես ձեր էսինչն ու էնինչը թողեք ապրեմ էլի հանգիստ մի ապրի հույզերով ու հույսերով զզվում եմ քեզնից վախ ոտըս եղունգս կարճ հաղորդագրություններով կառուցված վեպ մորուքավոր աշխատանք եմ փնտրում կոլլաժ կամ գլոբալ տեղայնացման համակարգով գնա երևի ինստիտուտ հնագիտության էլ չենք լինի էլ քսան տարեկան գյուղում հին մագնիտոֆոնով հարութ էինք լսում ստադիոնի համերգի կտորներ պատառիկներ երևի 88 թվականից ուր գնամ ուր թափառեմ երբ ամեն ճամփա ձեր տուն է բերում, երևանի գիշերներում հախվերդյանին արձան է պետք դնել բայց որ ջահել լինի արձանացած մեկ է ինչ էլ անեմ չեմ մոռանա նրան ու նրան նրան էլ բա ոնց էնպես որ ուզեմ-չուզեմ նաեվ հիշողություններով էդ պիտի ապրեմ ու նորը գտնեմ վերջակետ է պետք դնել թանաքով որ կաթա ու սեվոտի թուղթը յուղոտ վերջակետ առանց եռակետների ու միջակետների առանց փակագծերի ու չակերտների կարող էր չէ ավելի շատ կետադրական նշաններ լինել ինքը նրան էր հիշում ու լացում հեկեկում հեծկլտում տեսնես ինչի բաժանվեցին հիմարություններ չանի հանկարծ մենակ որ գրի չեմ գրելու որ զանգի չեմ վերցնելու կամ խոսելու եմ սառնորակ համարս փոխեմ երևի ու չասեմ ոչ-ոքի ու չփոշմանեմ հետո մոռացի նրան ինքը ստիպեց որ մոռանաս նրան հետո նորից հիշես ու տանջվես բայց մենակով ա պետք անել էդ ամենն ու ինչը ժպտալ է պետք ու բարձրաձայն ծիծաղել ամեն ինչ կանցնի ու կյանքը շարունակվում է !!! ինչ հետաքրքիր բան ինչ քիչ եմ մտածում նրա մասին չէ մտածելը մտածում եմ բայց չեմ տանջահարվում քունս չի փախնում

04.01.2009
Էսօր ն.-ի հետ որջում էինք պարզվում ա էն հ.-ին գրած զեղումը կարծել էր թե իրան ա վերագրված  ահավոր ա ով կմտածեր մենակ ն.-ն ախ դու անզգամ այ սարի աղջիկ դուրս եկ վրանից այ դու անաստված

06.01.2009
երբ ա էս ձյունն անիծվելու ածիլվելու հալվելու ամբողջությամբ ու գոլորշիանալու տանը նստած զանգի եմ սպասում

09.01.2009
ունես արդյոք դու սիգար էսօր ասպիրանտներով հավաքվեցինք ն.-ն դարձել է հակասական իմ համար էլ առաջվա տաքությունը չկա իմ կողմից բայց ինքը ոնց որ թե ավելի ա ջերմացել երևի ուզում ա գարնանը ցիկլետով տեղ գնանք ես իր համար ավելի շատ ցիկլետ եմ քան թե եմ հա մեկ էլ վաղվանից գործի եմ տեխհոսքում նույնիսկ թե իմը լինի անընդհատ իմը չի լինելու անընդհատ վախելու եմ թե իմը չի կամ էլ` էլ իմը չի հիվանդանալու եմ նրանով սկսելու եմ անիմաստ եռ գալ դե գիտեմ ինձ էլի անընդհատ տրամադրությունս վատ կլինի չեմ իմանում ինչ կլինի դե լավ սպասում եմ գարնանն ու արևին ու ձնհալին

12.01.2009
օրեր են ձմեռային անց կենում երեկ ն.-ն մի ախմախ սմս գրեց ես էլ չդիմացա կոպտսմսեցի երևի խռովել ա դե ջհանդամը թե չի խռովել գարուն գարուն գարուն եմ ուզում ախր ես գարնանն եմ է ծնվել հիմա եմ հասկանում թե ինչի եմ գարուն ուզում

13.01.2009
էսօր լքեց հեռացավ ինձնից ատամս հյուսիսարևմտյան վեցերորդ

20.01.2009 / 00:46
սև մետաղ եմ լսում ցածր հաճախականությունների շատությունից ականջներս խլացել են բայց ուղեղս մարզանք է անում որ գրում եմ ներքուստ մտածում եմ թե դու ես կարդալու ու կարծիք հայտնելու երկընտրանքներ ու վայրիվերումներ իմ գրածները որ կարդում եմ չեմ հասկանում թե ինչ եմ զգացել գրելու պահին սկանդինավյան բեմը սև ու մահացու ու տխուր մեղեդիների ու մետաղների հեթանոսական մշակույթ ինչու մարդ չի կարող սիրած գործով զբաղվել ու համ էլ սովից չսատկել երևի արտադրությունն է ճիշտ մտավոր կամ ուրիշ քան թե աշխատել ուրիշի համար կամ ուրիշի վրա…անիմաստ ծախսեր փողի արժեքը չիմանալ ու վատնել հետո սկսել խնայել մի կերպ չուզենալով որոշել եմ քեզ գրել ձմռան վերջին ուրեմն դեռ մի 40 օր չեմ տեսնելու քեզ չէ տենց ավելի լավ կլինի բայց մենք անխոս երևի իրար հետ ավելի ենք խոսում քան թե խոսում ենք իրականում ու էդ ամենն ինձ թողնում է անկենտրոն ու անառանցք մի տեղ որ աշխարհի կողմերը տեղերով փոխվում են ասենք մի տասն օրով

22:07
հայերեն ռուսերեն անգլերեն տեքստեր բազմազան գիշերը մի քնի ոչինչ ջահել ես ու դիմացկուն սովոր ես գիշերային աշխատանքին էս տառատեսակը փոխել եմ որ համացանց հեշտ տեղադրեմ

21.01.2009 / 21:39
Էսօր գնացին կարճ հաղորդագրությունները ն.-ի ուղղությամբ փոստով էլեկտրոնային ինչպես մի անգամ գարնանը գնացին իմ կորած հեռախոսից մի օրում մի 30 հատ երբ գժվել էի երկրորդ անգամ բայց տրամադրությունս բարձր այսօր պատմվածքներ եմ ուզում գրել բայց ոչ իմ մասին կամ իմ հետ կապված ինստիտուտ գիտական աշխատանք հոդվածներ խառը-մառը ամսագրեր թերթեր ու տխմար խմբագիրներ սուրճի մոլի ծխախոտ համալսարան ֆակուլտետներ մորուք սև չսանրված մազերդ թափված անվերադարձ կիսաճաղատ էլի կիսա…սև շենքն ու աստվածաբանության ֆակուլտետը հայ արվեստ ու հայ հնագիտություն ծխարաններ ու ծնարաններ մռայլ ու երկար ունքերով դասախոսներ

22.01.2009 / 22:28
դուրս եմ մղում ինձնից մաղձն այս բոլոր տարիների քամում եմ ձեռքերից ուղեղից աչքերից իմ կաթիլ-կաթիլ հավաքում եմ ու գոլորշիացնում ու հաստատ մտադրվել եմ հենց տաքանա ապրեմ մենակ ու ոչ թե առանձին մեկ-մեկ գալացող հյուրերով ու ամեն օր կարթնանամ ու կգնամ գործի քայլելով անպայման մինչ այդ սուրճ կխմեմ դառը բայց մինչ այդ կլվացվեմ բայց մինչ այդ կարթնանամ բայց մինչ այդ կգամ ու կմրափեմ հոգնած բայց մինչ այդ անպայման կգրեմ ու կկարդամ այնտեղի բոլոր գրքերը

25.01.2009 / 11:31
Իսկ էսօր տանն եմ ու կարդում եմ Սէլինջեր էնքան էլ լավը չի ոնց նկարագրում էին: Երեկ wordpress-ում բացեցի իմ բլոգը, որտեղ կարելի է գրել ու դա կտեսնեն բոլոր ցանկացողները, իսկ էս տեքստն օրեցօր որ գրում եմ ու ամիսը մեկ հին գրածս կարդում ահագին հետաքրքրիր բաներ են առաջանում գլխումս

16:48
հա ուրեմն էսօր լրանում ա չսափրված լինելուս (էդ նույնն ա ինչ որ սափրված չլինելը) մեկ ամիսը  մորուքն ունի մի շարք առավելություններ քան թե երբ այն չկա. պահում է տաք երեսդ էս անտեր ձմռան ցրտին երբ շոյում ես մորուքդ գլխումդ մտքեր են ծնվում կամ ուղղակի մտածում ես հետո վերջապես սև մուգ սև լիքը մազ սիրուն ա չէ հետո երեսիդ մազերը որ երկարում են սկսում են խուճուճանալ բայց մեկ-մեկ երբ մի հատիկ մազ մնում ա շղթայի մեջ ու արմատախիլ լինում…

20:55
Էսօր ահագին գրեցի լողանալուց ջուրը սառեց հիմա ոնց որ հիվանդանում եմ գնաց սենց մի շաբաթ չնայած ավելի լավ գարնան սկզբին սովորության համաձայն չեմ հիվանդանա շալվարս էի կարկատում կաշվի բաց շագանակագույն կտորներով ավելի շուտ սոսնձում էի իմ տանջված շալվարին կաշվի կտորներ իսկ էդ շալվարը հագիս ես շատ տեղեր եմ գնացել կայծակովս դա իմ ցիկլետային հատուկ շալվարն ա ու չեմ ուզում դեն շպրտել ու նաև շատ ուրախ եմ որ տաքերը գան կաշվից բաճկոն ունեմ հագնելու որ միշտ ուզեցել եմ ունենալ բայց չեմ ունեցել իսկ մորուքս իր համար աճում է ու զարգանում ոնց որ հեչ իմը չլինի կարելի ա ապրել մենակ կայարանին մոտ տանը ամեն երեկո պատրաստել մի որևէ համով ուտելիք ու խմել թեյ ու նաև սուրճ փարիզյան երևի համար 5 իսկ դու կգաս ու ես քեզ համար կսարքեմ բաստուրմայով համլետ` այսինքն ձվածեղ թե ձեղ? հավկիթապուր  հետո էնքան կկարդամ որ հոգնեմ ու քնեմ բազմոցին առանց շորերս հանելու կխմենք գինի կարմիր ու դառը մարսողությանն օգուտ է հետո դու կգնաս որովհետև չես կարող մնալ գիշերը բայց վաղը նորից կգաս ու կուտենք երեկվա մնացած ճաշից մի հատված հետո միրգ հետո սուրճ` բայց արդեն կխմենք էլի կգնաս իսկ գրողը տանի կգա մի օր որ էլ չէս գնա ու կմնաս ու կզանգես կասես որ էլ չես գնալու տուն մյուս առավոտ կարթնանանք միասին կլվացվենք որ գրողի ծոցն էիր ախչի կարելի է հենց տան մեջ վրան խփել ու մտնել մեջը` տուն-տունիկ մամա-պապա խաղալու իսկ սենյակները բազմազան են` կուզենք կմտնենք էն ամենահեռավորն ու կփակենք դուռը կուզենք կմնանք պատշգամբանման սենյակում կուզենք կմնանք խոհանոցում` մահճակալ էնտեղ էլ կա ու վերջապես ինչի եմ էս բաները գրում ինձնից էլ լավ գիտես որ չի լինի ցնորաբանություններ են սաղմոտ չծնված գնա մեռի արի սիրեմ գնա սիրի արի մեռնեմ գնա մեռնեմ արի սիրի սիրեմ գնա արի մեռնեմ
…ու էդպես շարունակ պտտվիր պտտվիր կարուսել էդ հաստատ տերյանը չի գրել իրա ոճը չի հաստատ մեկին համոզել ա որ գրի ուզում են սարքել հին էրիվան թաղամաս արամի ու բուզանդի փողոցների միջև ու էդտեղ բերեն հին բոլոր շենքերը քանդեն հետո բերեն խաղալիքի նման հավաքեն էդտեղ` իբր թե պատմամշակութային տեղ են սարքում բայց էդ շենքերը որ իրենց տեղից քոքահան եք անում ու բերում արդեն իրենց պատմությունից մի մեծ կտոր կուլ եք տալիս չէ որ էդ շենքերը նաև իրենց` հենց իրենց տեղում գտնվելով էն ինչ-որ բան ներկայացնում ու տեղից հանելը հեչ լավ չի սասունցուն էլ ուզում են տանել հրապարակ էլ չեն հասկանում որ էդ արձանն իր ամեն ինչով կայարանամերձ հրապարակին է սազում ու ստեղծվել է այդտեղի համար և ոչ թե լենին պապիկի թափուր տեղը լրացնելու… է հոգնեցի գնամ թեյվեմ մի քանի տեսակ թեյ խառնում եմ իրար հետաքրքիր բան ա ստացվում` առանց շաքարի

28.01.2009 / 00:14
2004-ին հրաժեշտ տվի հ.-ին, 2005-ին` մեր հին տանը: էս վերջերս շատ եմ հիշում են հին տունը ախր հիշողություններիս մեծ մասը դրա հետ են կապված: Լավ իսկ երեկ խռոված մի անձ ինձ գրեց, իսկ իմ ուղեղում դովլաթովն ու սարոյանը կռիվ են անում արա պետրոսյանի սիրած թիվ մեկ գրողի կոչումը ստանալու համար պայքարը թեժանում է էլի կգրեմ հաջորդ ռեպորտաժներից մեկում սրա մասին վաղն առավոտ գնալու եմ որջս նոր գնամ գործի

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)