02.03.2009 / 15:35
գարուն գարուն էրեկ գնացել էինք Սպիտակավոր…համընդհանուր մազաթափություն մազազրկում մորուքս ականավոր մորուքի կոչում ստացավ էսօր խիտ սև ու խուճուճոտ
08.03.2009 / 13:44
ուղիղ մի ամիս առաջ սարքեցի մոտոն ու էսօր քշեցի կանգնած էր մի ամիս անձրևների տակ
20:48
սենյակումս 15 աստիճան է ըստ ցելսիուսի ոտքերս սառել են բայց նստած կարդում եմ ինչ անեմ գնամ դեպի հնագիտություն ու չքավոր կյանք վարեմ ու ամենակարևորը երևանից հեռու ով գիտի թե ինչ արշավախմբեր կհասնեն ինձ ամենօրյա թե հեռու գիշերակացով իսկ թեկնածուականս մնացել է անոթի ոչինչ չեմ գրել պատմական գիտությունների թեկնածու հետո դոկտոր հետո ոչինչ այդ ոչինչը ես եմ
11.03.2009 / 21:46
նյարդալարերս պրկվել են ջահել աղջկա կրծքի նման
միտք թե բառակապակցություն
այդքան մոտիկ` կապ չունի ինչքան հեռու
չի կարող լինել ավելին` սրտից բխող
վեր ընկիր կողքս
ասա ինչ ես արել
դռները բաց են
բայց բաց են միայն
եթե դու անկեղծ ես
պառկիր կողքս
օրը մթնեց
դուռը ճռռաց
արևն էլ չի ծագում
սիրտս մթնեց
շաբաթ օրը այդ սև շաբաթ օրը
դուռը փակ է աչքերիդ նման
բայց ես արդեն տեսնում եմ արևը
մէթալլիքա
16.03.2009 / 10:44
և հաջորդ առավոտ անպայման ձյուն եկավ…
19.03.2009 / 23:45
իսկ այսօր երեկոյան մորուքիս մեջ գտա մի ժանգագույն պղնձացած մի մազ իսկ գլխիս մեջ կա երեք սպիտակ մազ դեռևս բայց մաքուր սպիտակ չեն այլ թափանցիկ կապրոնե թելի նման
22.03.2009 / 09:23
կիրակի առավոտ մարտի վերջը ցրտոտ ստացվեց արև բայց սառը օդ
19:51
հաճախ եմ մտածել թե ինչու 60-ականներին չեմ ծնվել դասի կգնայի նոր կառուցվող երևանի կենտրոնով` ոչ թե արդեն կառուցված, կտեսնեի արարատ 73-ի հաղթանակը կխմեի հայկական կոնյակ կկապեի վզկապ կարմիր մանկությունս կանցներ վաթսունականներին հետո կգար պատանեկությունս խելառ 70-ականները երկար բակեր ու բեղեր լայնափող շալվարներ վանդակավոր վերնաշապիկներ ու տակից առած ճապոնական մագնիտոֆոններ թաքուն լսվող բիթլզ լեդ ցեպպելին գլորվող քարեր մուգ մանուշակագույն ու փինք ֆլոյդ ու այդ բոլորը ձայնապնակներով գում ցում կարմիր դրոշներ երբ շքերթ էր լինում փողոցները փակում էին ու ես հեծանիվով մեր տնից գնում հասնում էի հրապարակ !!! մի ահագին տարածություն ու ամբողջ շենքերի պատերին կարմիր դրոշակներ ու կեցցեներ օ կոմերիտական իմ պատանեկություն իսկ ութսունականներին կլինեի երիտասարդ կցնցվեի լենոնի սպանության լուրը լսելիս կհագնեի եփած ջինսե շալվար փողոցում դրված երկաթե արկղերից կխմեի հինգկոպեկանոց գազով ջուր քաղցր բամբակ ու մեկ էլ մեսչյանի թաքուն համերգները պոլիտեխնիկի դահլիճներում իսկ հետո կսկսվեր երկրաշարժը ու պատերազմը ես կլինեի մի քսանութ տարեկան ու կգնայի կռվելու ու կդառնայի հաշվանդամ թոփալ հին տուն ու քամուց քշված վարագույրներ ու տնական ճաշի հոտ հրաշալի որ մուտք մտնելուց քթիդ էր խփում մնա ինձ հետ դու իմ…
23.03.2009 / 23:23
փողեր պարտքեր ու և այլն խառը-մառը էշություններ
25.03.2009 / 23:40
իսկ ինտերնետ մտնում եմ հեռախոսովս որի օպերա կոչված բրաուզերը մի փոքր մոտեցնում է աշխարհին ու եթե երաժշտական որևէ նորություն ես ուզում մտիր լասթ.ֆմ ինտերնետի մասին էլի կգրեմ
28.03.2009 / 19:16
քամյուի օրագրերն ավարտվեցին ու վերջաբանը շատ մոտ էր ինձ ու նման բաներ ես էլ էի զգացել բայց չէի ասել իսկ վերջերս մենակ եմ մնացել ու դեռ երկար կտևի գարունն էլ ուշացավ ու հետաձգվեց
29.03.2009 / 21:30
առաջ տվեցինք ժամացույցները մի վաթսուն րոպեով իսկ տափաշշիս մեջ ջինի փոխարեն կոնյակ է անի մակնիշի թնդեցումը 6 տարի հետո կլինի ախթամար` թնդեցումը 10 տարի հետո տոնական` 15 տարի իսկ ամենավերջում` նաիրի` ամբողջ քսան տարեկան, էլ չենք լինի էլ քսան տարեկան, կոնյակ դռներ բացող, կոնյակ հարցեր լուծող, կոնյակ նշանդրեքի, կոնյակ հարսանիքի, կոնյակ որի միջոցով թե օգնությամբ սովետի վախտ ռումինական մեբել էին դասավորում տան համար, կոնյակ որը փողից էլ թանկ էր եթե քեզ կոնյակ էին բերում ուրեմն կամ հետույքդ էին մտնում կամ պիտի բարեխոսեիր քննության 3-ի համար ու կոնյակ որ չէին խմում այլ իրար էին նվիրում կուռք կամ կուռքի արձանիկ` ինչ տարբերություն, քրիստոս կամ փայտե խաչ` ինչ տարբերություն, էդ պարագայում խաչի գամերն ավելի արժեքավոր են, քանզի եթե դրանք չլինեին տառապյալը խաչից վար կընկներ քիթ-կոկորդ-ականջ բերնի վրա ու հռոմեացիք նրան ողջ-ողջ կթաղեին հետո կհարբեին հայկական կոնյակով…
…արա էս քրիստոսը սկի տռուսիկ չուներ հագին մի հատ շոր էր փաթաթել ֆռֆռում էր…
մեջբերում ԵՊՀ պատմության ֆակուլտետի նորագույն պատմության դասախոսություններից
բարեհաջող վիրահատությունից գլխավոր բժշկին ոչ ոք փող չէր տալիս միմիայն հայկական կոնյակ ու կոնյակներից միայն հայկականն է որի պատրաստման ժամանակ սպիրտին խառնում են միմիայն աղբյուրի թարմ ու կենդանի ջուր այլ ոչ թե եռացրած թորած մեռած ջուր և ուրեմն տափաշշիս պատերը ներսից արդեն բավականին ներծծվել էին ջինով ու ջինությամբ մի կես տարի զգացել էին ջինն իրենց վրա ու տաքությունը ներսում ու հիմա այ քեզ բան` կոնյակ բայց շուտով դա էլ կավարտվի գրածներս արդեն մեկից ավելի մի քանի հոգի կարդացել են ու կարծիքները միմիայն դրական են ու դա ինձ դուր է գալիս ու ոգևորվում եմ սենյակիս պատերին կամաց-կամաց փակցնում եմ էն բոլոր ձայնասկավառակները որոնց «վրա» մեծացել եմ
…արա ես բիթըլզի վրա մեծացած տղա եմ…
երևան բլյուզ
դե բնականաբար լիվերփուլցիքի ծանր օրվա վերջաբանը ու մի կաթիլ մեղրը, խաբեցի` մեղրի համը, դե իհարկե լուսնի մութ կողմն ու ինչ եք կարծում ով ենք մենքը էնքան եմ լսել որ էլ վախում եմ դրանք նվագացնեմ ձայնապնակային նվագարկչիս վրա որովհետև ամեն լսելուց ասեղն անողոք մաշում է դրանք կորցրի մի մեծ բանալի ասում են տպի գրածներդ հենա տպել եմ էլի տպել եմ էլեկտրոնային եղանակով ու նետել եմ համացանց ով ուզում ա թող կարդա ախ էս ինտերնետն էլ մեր օրը դարձրեց մի քսան անգամ արագաշարժ ու մոլուցք առաջացրեց մոտս որ ամեն օր պիտի ներխուժեմ հայկական կայքեր սրա-նրա բլոգներում թափառեմ ու կարծիքներ գրեմ ֆոտոսայթեր մտնեմ լիքը ու համադասարանցիներ որ կորցրել ա իրա սկզբնական իմաստը ու ֆեյսբուք որ դառել ա մի բանակ որով գովազդը տարածվում ա կայծակնային որ մենակ մնաս լվացքդ կարող ես մենակ անել մի ուտելու բան կարող ես սարքել որ զխտկվես ու բխկաս որ ամեն ինչ գա իրա տեղն ու պառկես քնես մոռանալով խմել թեյդ համապազօրյա հայր մեր որ երկինս ես սուրբ եղիցի տռռոցը քո…
ուր է անգլուխը…քաղաքագլուխը
որն ունի ոռռի վրա ծալքեր
ով է սրանց տերը
սրանց տիրու մերը…
ռ.հախվերդյան
ես ուղղակի զարմանում եմ թե ինչպես կարելի է խոսել կանաչ տարածքներից երբ դրանք ուղղակի չկան մի քանի հատուկենտ ծառը հաշիվ չի ես կավելացնեմ երեվանի կանաչ տարածքները հելի սիկտիր էղի քո գեղում ավելացրու ու հետո էլ արածի չէ ես շովինիստ եմ էդ հարցում երեվանի քաղաքապետը երեվանցի կամ էրէվանցի պետք ա լինի ու փոքր ժամանակվանից պիտի ապրած լինի կենտրոնում ոչ թե բ4-ում էն օրը մի երգ լսեցի ծիծաղում էի իսկ հետո լրջացա ու նեղսրտեցի մի ղարաբաղցի ջահել քաղցրահնչյուն ձայնով գեղգեղում էր մոտավորապես սենց` սիրում եմ ջուրդ երեվան թե անուշ է ջուրդ երեվան` քո լեռնաղարաբաղի աղբյուրների ջուրը թողած ինչի ես եկել իմ երեվանի ջուրը սիրում մի սիրի էլի որովհետև չես կարող սիրել այլ միայն երգում ես, որովհետև դու փոքր ժամանակ էս ջուրը չես խմել պուլպուլակներից դու էս ջրով չես ձեր հայաթում ջրոցի խաղացել ու անցնող աղջիկներին ջրել ու չես լողացել այգիների ջրավազաններում ու հրապարակի մեծ շատրվանի տակ լոգանք չես ընդունել ամառվա շոգին ու պառկել տաք քարերին…տես փոքրիկ էմիլին է խաղում այնտեղ…
31.03.2009 / 23:52
մի քանի րոպեից կլինի ապրիլ երեկվանից տանը քաշել եմ արբանյակային ալիքներ ու մանավանդ ֆուտբոլ ու այսուհետ որակյալ մեկնաբանություններով խաղեր կնայեմ ուղիղ եթեր վաղը խաբում ենք իրար քշում ենք մոտո վաղըչեմյուսօրը` գիշերն անց ենք կացնում նելլիենց տանն ու մյուս առավոտ արթնանում` 27 տարեկան

No comments:
Post a Comment