19.01.2009 / 01:07
իմ վերևը ցուրտ ու մութ գիշեր է ուր ես այ գարուն շան նման հոտառություն երբ սառույցները կհալվեն ու ցեխ կդառնան չէ հաստատ գնալու եմ նելլիենց տուն ու փորձեմ մենակ կամ էլ ն.-ի հետ ապրել մեկ-մեկ երեկոները երևի կգա առանց զանգ տալու ու միգուցե ուտելու մի բան կսարքի
ինձ թողիր մենակ
հինգ օր շարունակ
ու չես մտածում, որ ես
սոված կմնամ:
դու ինձ մոռացար
ինձնից հեռացար
սառնարանը երբ չկաս
ախ շատ է դատարկ
բայց առանց քեզ ես կյանք չունեմ
առանց սիրո սովից կմեռնեմ
սպասում ենք քեզ նայելով դռանը
ես ու մեր տխուր սառնարանը
երբ ես տուն գալու
ու ճաշ եփելու
որ ես կշտանամ նորից
քո քնքուշ սիրով
ախ ինչ լավ էր, երբ
ապրում էինք ուրախ
ես պառկում էի, իսկ դու զբաղվում
բան-ման եփելով
ինձ թողիր մենակ
հինգ օր շարունակ
բայց ես հույս ունեմ, որ դու
մի ժամից կգաս
մի ժամից կգաս
լավ էլի
բայց ոնց որ հետս չի խոսում դե կոպիտ սմս էի գրել խռովել էր երևի ուրեմն աշխատում ենք կապիտալիստական հայաստանի խանութներից մեկում էսօր թերթ գնեցի ու միանգամից հոտ քաշեցի թերթից նոր նորքի ամբողջ II զանգվածում մեկ հատ թերթի կրպակ գտա որ բաց էր դպրոցական տարիներին միշտ մտածել եմ թե ծերանամ հաստատ տանը նստած թոշակառու չեմ դառնալու ու մտածում էի թերթակրպակավաճառ դառնալ դե թերթի կրպակն ով է գժվել կողոպտի կնստեմ ու ամբողջ օրը թերթեր կկարդամ իսկ էդ տարիներին ամեն օր 10 ռուբլի էի վերցնում կարմիր լենին պապիկի կիսադեմով պրոլետարներ բոլոր երկրների, միացեք ու էդ գումարով թերթեր էի առնում անիմաստ ու ինձ հետ կապ չունեցող մեկ-մեկ պիոներ կանչ էի առնում հետո դա դարձավ կանչ հետո բաժանորդագրվել էի ու մեր մուտքի առաջին հարկում ամեն բնակարան թերթերի իր խցիկն ուներ բանալիով ու կողպեքով էդտեղից թարմ ու նոր թխած թերթ հանելը մի ուրիշ էր…հա էդ թերթից միշտ հոտ էի քաշում երևի կապ ուներ իմ շուն լինելը հին չինական հորոսկոպով չէ հաստատ մենակ եմ ապրելու…էդ խցիկում երբ մի քիչ մեծացա տկլոր սեռի նկարներ էի պահում որ մերոնք չգտնեն…
պստիկ ու հին պատմություն 0.1
...իսկ ուրիշ շենքերի թերթերի խցիկներում եղածը մենք կրակի էինք տալիս հենց խցիկում` առանց հանելու մի ահավոր ծուխ էր լինում…իսկ մի օր մեր հին շենքի անկյունի փոստարկղի տակի երկաթը հանեցինք ու դուրս թափվեց մի քսան նամակ դե երեխա էինք փախանք մի քանիսն էլ տարանք ու բացեցինք մենակ էն եմ հիշում որ մի անձնագիր գտանք ծրարներից մեկի մեջ կորցրինք հետո երևի խղճի խայթից ամբողջ գիշեր չքնեցի…մեկ էլ հիշում եմ երբ մի ընկեր ունեի փոքր ժամանակ ասեց արի տանենք խաղալիքներս ծախենք տարանք մեր կանգառ դրեցինք նստարանին ու մի հատ հասցրինք ծախեցինք մեկ էլ կրակոցներ բոլորը պառկել էին գետնին կամ փախնում էին իսկ մենք երկուսով հանգիստ հավաքեցինք խաղալիքները ու հանգիստ փախանք մեր հինգերորդ մուտք…մի օր զարմացա երբ իմացա որ մեր մուտքը շենքում հինգերորդն է ու ոչ թե առաջինը չէ որ երբ տուն էի գնում հակառակ կողմից առաջինն էր…նոր սկսեցի հասկանալ որ էս ամբողջ գրածներս տանում են ինձ դեպի մեր հին տուն որից մի տեսաժապավեն է մնացել երբ ձեռքս մի կինոխցիկ էր ընկել ու ես առանց հասկանալու նկարում էի շրջելով տան սենյակներով ու պատերն էի նկարում ու ինչ իմանայի որ հիմա նայելու եմ ու տխրելու եմ մեկ էլ լիքը լուսանկարներ են մնացել` մենք ու էդ տունը մեր հին տունը որ երբ վաճառեցինք մի քանի տարի առաջ հետո անցավ մի երկու տարի ու ես մորս ասեցի որ հարստանալու եմ ու էդ տունը հետ եմ գնելու ցանկացած գումարով, ասեց` եղբայրդ էլ նույն բանը ասեց մի քանի օր առաջ, էդ տունը ծնողներս չէին սիրում հիմա երևի հասկանում եմ ինչի չէին սիրում` իրենք էդ տանը չէին ծնվել ու չորեքթաթ ման եկել էդ ես ու եղբայրներս էինք էդտեղ ծնվել ու վազվզել իրենք էդտեղ փոքր ժամանակվա սևուսպիտակ նկարներ չունեն մեր փոքր ժամանակվա նկարները որ նայում եմ էդ տանը խեղդվում եմ ինչի վաճառեցինք արմատախիլ եղած ծառի պես վնգստում եմ հիմա փոքր էր իսկ մենք շատացել էինք նույնիսկ զուգարանն եմ կարոտում մեր տան որովհետև դռան հետևի կողմից մի սիրուն նկար կար…մի ամիս առաջ փողոցից տեսա որ նոր տերերը փոխել են մեր հին փայտե պատուհանները նոր եվրոպականներով ում էր պետք որտեղ թափեցին մեր հին պատուհանները ու պատշգամբի դուռը որի սպիտակ ներկը ճաքճքել ու թափվում էր հիմա ունենք մի հսկա տուն բայց դեռ իմը չի դարձել նելլիենց տանն ինձ զգում եմ ավելի լավ որովհետև նմանեցնում եմ մեր հին տանը էլի փայտե դռներով էլի խալիներով էլի հին ու էլի սովետական ծնողներս անընդհատ բողոքում էին թե էդ տան մեջ արև չի ընկնում բայց էդ տանն ավելի տաք էր քան թե հիմա էս արևոտ նորքում նստած գրում եմ շուտով կլինի գիշերվա երկուսը վաղն էլի աշխատանքի սով պատերազմ ու անպատասխան սեր ու մեկ թե երկուս մի հավատա մի վախենա մի խնդրի ու ապրի ցնցոտիներով բայց ներսում երջանիկ ու մենակ դու իմացի որ երջանիկ ես` թքած ամբողջ աշխարհի վրա…
31.01.2009 / 15:08
Գրում եմ գործի տեղը էրեկ պետք ա գրեի չստացվեց օրերը տաքանում են հիտլերը տեղում չի էսօր հունվարի վերջին օրն ա իսկ դու կենդանության նշույլ ցույց չես տալիս կարողա մեռել ես? չես ասում որ չտխրեմ իսկ հիմա սկսվում է շարքը փոքր պատմություների որոնք քաղված են իմ մանկությունից և ուզում եմ անպայման գրածներս լիքը մարդիկ կարդան
պստիկ ու հին պատմություն 1.0
Մեր հին շենքի ու մեր հին տան պաձյեզդի երրորդ հարկում մի փոքր շուն կար որ ապրում էր տիրոջ հետ կամ հակառակը դե իսկ մենք ապրում էինք չորրորդ նախավերջինում: Ուրեմն էս շնատերը անտղամարդ մնացած կին էր ու իր միակ ուրախությունն էդ շունն էր ափսոս չեմ հիշում էդ շան անուն ազգանունը բայց երբ մեծացա իմացա որ դա պեկինյան էն ախմախ փոքր շների ցեղից էր…ինչ ինձ հիշում եմ էդ շունը կար ու բնականաբար բակ իջնելուց պետք է անցնեի երրորդ հարկով իսկ շանտիրուհին սովորություն ուներ ամառները իր տան դուռը թողնել կիսաբաց` շղթայի հույսին (երևի հույս ունենալով որ մեկը կգա ու իրենից բռնի կերպով բարիք կստանա) իսկ էդ նարնջագույն շնիկը կարողանում էր անցնել էդ կիսաբացից ու ամեն բակ իջնելուց հարձակվում էր իմ վրա չնայած չէր կծում բայց մի օր եղբորս ձախ ոտքի աջ բութ մատը քերծել էր մի քիչ հաչելուց էլ ձայնը շատ բարակ էր ուղղակի հարձակվելուց մի տեսակ ֆռթֆռթացնում էր ու իմ մանկական ամենադժբախտ պահերն էին դրանք` վախենում էի բայց հո բակից չէի հրաժարվելու ու էս դեբիլ շանտիրուհին իմանալով որ իր դեբիլ շունն ամեն անցնողի վրա հարձակվում է գոնե չէր կապում էլ չեմ ասում դուռը փակ պահելու մասին երևի շան հարձակումները բավարարում էին նրան չէ որ նա անտղամարդ էր ու չարության էդ կերպով էր բավարարվում իսկ մենք ու մեր հարևաններն արդեն հոգնել էինք դրան զգուշացնելուց որ շանը կապի լավ շատ երկարացրի բայց սենց ավելի լավ կպատկերացնեք հետո մենք մի երկու տարով գումից տեղափոխվեցինք մասիվ հետո հետ եկանք ես արդեն մի քիչ մեծացել էի ու մի օր իջնում էի բակ ֆուտբոլ խաղալու իմ հին մոռացված բարեկամ շնիկը վրա տվեց...ուրեմն ես իջնում էի ֆուտբոլ խաղալու, իսկ ես սիլաչու մի քանի հայաթների մասշտաբով բավական հայտնի խաղացող էի, ու էս անգամ չփախա շնիկից ֆռթֆռթան ու իմ աջ ոտքի հարվածը գնդակին միշտ էլ լավն է եղել ու երբ հասավ ինձ դնչատակին նենց խփեցի որ սա մի երեք մետր թռավ ու ողնաշարով ծեփվեց իր դռանն ու լղոզված սահեց ներքև շանտիրուհին դուռը բացեց բայց ես չէի փախել ու կանգնած հիանում էի աջ ոտքիս հարվածի արդյունքով ու հետագծով` շան անհետացող հետագծով նայեց ինձ բայց բան չասեց ու երեվի դեռ ոչ մի հաղթանակ ինձ տենց չէր ուրախացրել ոնց որ դրան տենց պատժելը ու հիմա էլ որ հիշում եմ մեջս ազգային-ազատագրական ոգին սկսում ա զարթնել ետ տվեք մեր հողերը գալ տարին վանին մեջ ելիր դաշնակ դրո հելնենք սասուն հասնենք վան…
22:07
այ հիմա տանն եմ հոնի մուրաբայով թեյ եմ խմում ու գրում երեվի սա սարքեմ pdf ու նետեմ համացանց թող կարդան
01.02.2009 / 18:15
դե հարգելի ռադիոլսողներ անտեր ձմռանը մնաց մի ամիս չէ կիսատ-պռատ մի ամիս իսկ մենք ինչպես խոստացել էի շարունակում ենք ունկնդրել արա պետրոսյանի մանկական հեքիաթները
պստիկ ու հին պատմություն 2.0
էս մեկը շատ պստիկ պատմություն կստացվի ուրեմն մի օր մեր շենքի կողքի սեփական տներից մի երկու հոգի եկան հետներս ֆուտբոլ խաղալու մեր բակում !!! ես ու ախպերս էլ մի հատ գնդակ ունեինք որն իրականում նախատեսված էր ջրագնդակի համար դա գնել էինք նախկին գում-ի 5-րդ հարկից էդ իմ սիրած հարկն էր էդտեղ էր գտնվում սպորտային մեկ էլ ձայնասկավառակների բաժինը: էս գնդակը ծակվել էր բայց չէր սմքել ու ֆուտբոլի գնդակի նման վեր-վեր չէր թռնում ու իրեն շատ լուրջ էր պահում իսկ տենց գնդակով հեշտ չի խաղալ սովորել է պետք վերջում մենք հաղթեցինք 10:3 հաշվով խաղում էինք երկուսը երկուսի դեմ մեր բակում հետո վերջում գլուխս բարձրացրի ու տեսա որ պատուհաններից մի քսան հոգի նայում էին մեզ, բակի պատիվը բարձր էինք պահել…մեր բակում կար չորս ավտոտնակ որոնցից երեքի դարպասները էդ մեր ծանր գնդակով սարքել էինք փոս ընկած կիսակլոր…մի օր կողքի բակից մեկը ֆուտբոլի մի նոր գնդակով եկել էր մեր բակ թիթիզանալու ես էլ փորձում էի ու սովոր չէի թռվռան գնդակների վերջը գնդակն ընթացավ անկառավարելի հետագծով ու փշուր-փշուր արեց երրորդ հարկի պատուհաններից մեկը…հայրս նոր ապակիով գնաց ջարդածը հանեց ու նորը տեղադրեց իսկ մեր բակում մի հատ ոսկերիչ բոզի տղա կար որ (դրա նմանները ամեն տեղ էլ կան) բակում նստած կնանիքով բամբասելուց ասել էր` մասկովսկի շուշեն ջարդին բերին տեղականը քցին…էս պարտված տղերքն ուրեմն գնացին ու նույն օրը երեկոյան եկան բասկետբոլի գնդակով…էս անգամ կերցրինք 5:1-ով…առակս ինչ կցուցանե...տենց էլ ֆուտբոլի գնդակով ֆուտբոլ չխաղացինք…հետո երբ գնում էինք սպարտակ ստադիոն դաշտի խոտը չէին հնձում` արոտավայր էր դառել դրա մեջ խաղալը տանջանք է բայց քերում էինք դաշտը ֆուտբոլի գնդակով ու խաղում էինք մինչև շնչելն անհնար էր դառնում…տղես ֆուտբոլիստ պիտի դառնա…
No comments:
Post a Comment