04.02.2009 / 18:03
ինչ հրաշալի եղանակ էր զբոսնելու համար ոչ տաք ոչ ցուրտ մի քանի գրախանութ դալաններ հին դպրանոցի բակ թերթի կրպակ և այլն
05.02.2009 / 00:30
արեգակը, կարմիր արեգակը
իր ճաճանչներն էր ուղարկում երկնքին
ու բացվում էր ջինջ առավոտը
ու ծաղիկներն էին բացվում նորից
թռչուններն են ուրախ-զվարթ երգում
տերևների շրշյունն է լսվում
ու մեղմ քամի իր երգն էր երգում
ես մտքով անցյալն էի գնում
իսկ ձեր բակում ոչինչ չէր փոխվել
նույն էին ծառերը ու առուն
ու անցյալի մթին անկյունում
նույն կոշկակարն էր թխկացնում
բարև, իմ սեր
ես եկա քեզ մոտ
որ ասեմ
ես սիրում եմ քեզ
ֆորշ
սեր համար մեկուս.
առաջին սերս ինչքան հիշում եմ մանկապարտեզում էր անունը զարուհի ու լավ հիշում եմ որ սանդալներս կապել չգիտեի ու ինքը կապեց ու դրա պատճառով ստիպված սիրահարվեցի իրար ձեռք բռնած քայլում էինք…հենց հիմա կարոտեցի մանկապարտեզս ու բոբո տիկին ռոզային հիշեցի…պատառներ եմ հիշում մանկապարտեզային իմ կյանքից, ոնց էի մորս հետ մնգոյից տուն դառնում, էդ մաննիկաշաները որ չէի ուտում ու հետ էի տալիս, աթոռները, օրվա կեսին պարտադիր քնելը, մնգոյի բակի հետևը մի քանի մեծ ծառ կար որ էն ժամանակ իմ համար ահագին անտառ էր, հենց էդ կողմով անցնեմ կմտնեմ մնգոյիս բակը…
սեր համար երկուս.
եթե հերթականությունը չեմ խառնում երկրորդ սերս բակից էր ք.-ն նիհար ու փայլփլուն աչքերով ինչքան իրեն հիշում եմ անընդհատ ինձնից փախչում էր ես էլ բռնում էի տարբեր տեղերում` ավտոտնակների հետեվը, իրենց մուտքի հինգերորդ վերջին հարկում, շենքի հետեվը, բռնում էի բաց չէի թողնում ինքն էլ սսկվում էր հետո, միշտ մեր չորրորդ հարկի պատուհանից նայում էի հենց բակում էր լինում իջնում էի ինչ դաս ինչ բան, կլինեինք երևի 12-14 տարեկան, մի օր մի խաղ էինք խաղում էն որ գնդակը խփում էս պատին հետո վրայով թռնում անունը չեմ հիշում էս ք.-ն խփեց գնդակը կպավ գետնին ու հետ գալուց բարձրացրեց նրա շրջազգեստը հետեվի կողմից հետո ամաչեց ու փախավ տուն իրենք առաջին հարկում էին ապրում ու ես միշտ ֆուտբոլ էի խաղում որ ինքը տեսնի թե ես ինչ լավ եմ խաղում հագին փոքր սպիտակ տրուսիկ էր մաթեվոսյանը մի պատմվածք ունի որտեղ տրուսիկ բառը երեվի մի հազար անգամ օգտագործում ա իսկ ես ընդամենը մի…ես սկզբից ուրախացա որ տեսա նրա սպիտակ փոքր տրուսիկը հետո շատ տխրեցի որ բոլորը տեսան նրա սպիտակ փոքր տրուսիկը ու էդ սպիտակ փոքր…մի օր էլ եսիմինչ էինք խաղում` ուրեմն մոտավորապես սենց էր` տղաները բռնում են ախչիկներին, դե պարզ ա որ սցենարը ես էի հորինել, բոլորին բռնեցինք ու կապեցինք ավտոտնակների կողքի դպրոցական ցանկապատներին հետո խեղճերի ծնողները հերթով եկան ու տուն տարան իրենց շահած-պահած աղջնակներին իսկ ք.-ն տենց մնաց կապած մի կես ժամ հետո ազատեցի…ախր որ հիմա գրում եմ գիշերվա կեսն ա ու հռհռալս ա գալիս բայց հազիվ եմ զսպում ուր ես իմ սեր բակային ու մանկական !!!!!! !!!!!!!!! !!!! !!!!!
սեր համար մի քանի. համարեք երրորդ
դպրոցում թռուցիկ ու թռվռիկ մի քանի հոգու կարճ հատվածներով սիրել եմ բայց իսկի անունները չեմ հիշում որ գրեմ էդ բոլորին հավաքենք ու սարքենք սեր համար երրորդ հավաքական գոյական, հիշեցի մեկի անունը … էր հետո … հետո …
սեր համար չորրորդ.
այ սա արդեն լուրջ էր էնքան լուրջ որ ինիստուտ ընդունվելուս ժամանակներն էին ու մեր ամբողջ ցեղը տանջվում էր որ ես ընդունվեի…ութերորդ դասարանը երբ ավարտեցի չարենցի դպրոցում ինձ հանեցին տարան վարժարան որտեղ տասներորդ դասարանում եկավ ա.-ը ` հոր հետ որ մաթեմ էր դասավանդելու մեզ տենց գեշ տղամարդ էլ չեմ տեսել, բայց ա.-ը ինչ սիրուն էր էն ժամանակ հիմա դառել ա սովորական տանը մնացած բազմաթիվ աղջիկներից մեկը …դե պարզ ա` առանց ժամանակ կորցնելու սիրահարվեցի ու սկսեցի տանջվել` մոռացա դասերս մոռացա ընդունվելս ա.-ը սկսեց դասերից հետո անգլերեն պարապել մեկի մոտ իսկ ես էդ ժամանակ մի անհույս կույս տատիկի մոտ էի անգլ պարապում դրա մոտից դուրս եկա ու գնացի նրա դասախոսի մոտ պարապելու ու սկսեցինք իրար հետ գնալ անգըլի… ա.-ն ապրում էր մեր շենքից մի քանի շենք այն կողմ հա մնգոյիս բակի կողքի շենքերից մեկում…ու ես ամեն դասից հետո նրան ճանապարհում էի տուն էդ ժամանակ սկսեցի ծխել…լավ վաղը կշարունակեմ
18:12
մոռանալ մոռանալ հեռանալ չի լինում հենց տեսնում եմ նրան խառնվում եմ իրար ինչու ախ ինչու վայրկյանների տարբերություն մի փոքր դանդաղ քայլեի դեմ-դիմաց դուրս կգայինք չէ ինքը կամ պետք ա մեռնի կամ հավերժ գնա քարերի երկիր հայաստանից հերիք ու բոլ եղավ ամառը երևի պեղումներ էլի նա էլի մնացածը նոթբուք եմ ուզում կամ նեթբուք փոքր ու թեթև որ գիրք գրեմ մեկը գիտական էն մեկն էլ գեղարվեստական…ծխեցի մի հատ ծուխը ներս քաշեցի խորը-խորը խեղդվեցի թքեցի որ երկար ժամանակ չես ծխում հետո ծխում ես թուքդ սկսում է արագ-արագ ու լիքը հավաքվել ու սկսում ես թքել ուղտի նման…
22:24
քիչ հետո կսկսվի որոգայթը էսօր վիքիփեդիայում տեսա քամյուի գերեզմանաքարը անշուք փոքր alber camus ծնված ալժիրում միջերկրականի ափերին շոգից բթացած բայց հո չի գրել ամբողջ քսաներորդ դարը կերել կռծոտել ու հետ է տվել տեսա նաև էն մեքենայի նկարը որով շուռ է եկել ու կնքել կահմանացուն մի վառ կարմիր բաց թափքով ամառային ծովափների քամիների ավազների ու շոգի մեքենա ու ափսոս էր
պատմության ֆակուլտետում եթե հոյիդա անդամ էիր ապա կարող էիր վստահ լինել որ քուննություններդ կստանաս ամենաքիչը չորս, պարապելով` հինգ սիրտս խառնում էր երիտասարդ դաշնակներից, կուսակցություններ չեմ սիրում դաշնակներին` առավել ևս, իսկ էս գրածներիս մեջ եթե մարդկանց անուններ եմ հիշում ապա դրանք հենց էդ մարդկանց անուններն են այլ ոչ թե «հերոսների անունները փոխված են հասկանալի պատճառներով» տգետ նախադասություն էս վերջերս սկսել եմ շատ գրել
էսօր համացանցի ինչոր մեկի բլոգում կարդացի որ էդ մեկն առաջին անգամ հայ ժամանակակից գրականության մեջ օգտագործել ա պուց բառը ու իրա ընկերներից մեկը գրում էր թե ուռա առաջինը դու ես մեկն էլ տակը քոմենթ էր գրել դե հա ինչ կա որ բոլորս էլ էդ տեղից ենք դուրս եկել թե կա ինչ որ մեկը որ ուրիշ տեղից ա դուրս եկել…էս ուր ենք հասել հոպար պահի ստե իջնեմ…ինչի էք էդքան խորանում, մի քիչ մազեր խուճուճ մի քիչ ներքև սեռական շուրթեր մեծ հետո սեռական շուրթեր փոքր հետո էդ կողմերն ինչոր մի տեղ ծլիկ-դլիկ հետո մուտքը դեպի բուն հեշտոցն ու ավելի խորը թաքնված G կետը (համոզված եմ շատ աղջիկներ իսկի չգիտեն էլ թե դա ինչ ա ու որ իրենց մոտ դա կա) (սեռական հանրագիտարան ըստ տեսածի ու զգացածի) էդ չի եղածը ինչ եք շուխուռ դրել…մի օր տղեքից մեկը մի վիթատիպ աղջկա նայելով ասեց վրեն մեկուկես կիլո պուց կա…տգեղ ա հնչում բայց դրանից ավելի իրապաշտական (ռեալիստական էլի) դժվար թե ասվեր…լավ թեման փակվեց…դժգոհություն կա` չկա …անցան տարիներ
06.02.2009 / 12:42
էսօր առավոտ մի քիչ գարնան հոտ անցավ թոքերս…քիչ մնաց
08.02.2009 / 21:42
էսօր սարքեցի մոտոս կայծակս տենաս էս տարի ինչքան կքշեմ ուր կքշեմ ծախսեցի 3500 բայց սարքեցի
09.02.2009 / 21:32
հաշվեցի ու դուրս եկավ որ նախորդ տարի քշել եմ 6491 կիլոմետր ահռելի ա չէ սենց որ նայում ես զարմանում ես ստեղից լենինգրադ տեսնեն քանի կմ կլինի պետք ա գնամ աչքերս վերանորոգեմ ատում եմ բոլոր երկուշաբթիներն անցած ներկա ու ապառնի
11.02.2009 / 21:32
Էս քանի օրը մի բան եմ ուզում գրել հենց նստում եմ համակարգչիս առաջ մոռանում եմ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ քարաձավում մոմի տակ ճռթճռթացող ճգնավոր ստրկատեր ճիպոտացու ավելուկով ճաշ բրնձով փլավ բաստուրմայով ձվածեղ հավի ոսկորներով հարիսա ու մի հինգ հատ ստամոքս ու 35 մետր աղիք ք հոգնակիակերտ վերջածանց էս կես տարի ա պիտի գնանք հայոց լեզվի ու գրականության դասատուիս տուն չենք գնում ժամանակ չկա փող չկա հավես էլ չկա ափրոյանս էր որ առաջին անգամ դասին կարդաց նարինջները սարոյանի ու խփնվեցի սարոյանի վրա հիմա եթե հայոց լեզու մի քիչ լավ գիտեմ էդ ինքն ա մեղավոր մեկ-մեկ բացում եմ մորս պահած տետրակներն իմ առաջին կամ երկրորդ դասարանի ամեն էջում կարմիրով գրված թելադրություն`5 ձեռագիր`2 ու սկսում եմ բարձրաձայն ծիծաղել ախր ահավոր եմ խզբզել է չեմ գրել նկարել եմ հետո մի օր տեսա սեվակի ձեռագիրն ու չարենցինը ու հանգստացա ու մտածեցի որ բոլոր հանճարեղներն ու խելառները հենց խառնափնթոր տեսակով են գրում տեսել է որևէ մեկն իմ սիրած աղջկան ոչ ոք չի տեսել
կյանքը դա այն է
ինչ տեղի է ունենում մեզ հետ
երբ մենք փորձում ենք
գծել պլաններ ապագայի համար
աստված դա այն է
ինչով չափում ենք ցավը մեր
ես չեմ հավատում հրաշքին
ես չեմ հավատում գուշակությանը
ես չեմ հավատում աստվածաշնչին
ես չեմ հավատում հիտլերին
ես չեմ հավատում հիսուսին
ես չեմ հավատում քեննեդուն
ես չեմ հավատում բուդդային
ես չեմ հավատում մանթրային
ես չեմ հավատում յոգային
ես չեմ հավատում էլվիսին
ես չեմ հավատում զիմմերմանին
ես չեմ հավատում բիթլերին
ես հավատում եմ լոկ ինձ…
…ինձ ու քեզ…
ես մի երազող էի
բայց վերածնվեցի
ես մի ծովափիղ էի
բայց հիմա ես ես եմ
եվ հիմա թանկագին ընկերներ
մենք ստիպված ենք դիմանալ
երազն ավաղ ավարտված է
ջ.Ու.լ.
բա այ տենց բաներ իսկ ես գժի պես կարոտել եմ ն.ին բայց ինքը չգիտի դրա մասին տենաս ինքն էլ ա էդ վիճակում ծառի տակ պառկած երկուսով լիքը խոտ կանաչ ծլվլոց դայլայլոց երևի բութ չեք ու հասկացաք որ սիրում եմ ն.ին ու դա հրաշալի կլիներ եթե միակողմանի սառնարան չլիներ ու երկրագունդը հակառակ կպտտվեր սա մի հերթական թեքիլայի արևածագ էր արևն էր ելնում քեզ հաջողություն ու բարի ճանապարհ նա մի տղա էր սովորական աշխատում ու տանջվում էր օրերն անցնում էին ամեն օր արևն էր իջնում նա մի այլ կին էր ամեն օր մի տղամարդու հետ օ դա մի դաժան զգացմունք էր լինել խաբված վերցրու մի փայլփլուն արևածագ դա մի հերթական թեքիլայի արևածագ էր ու բառերը նույնն էին ու դու հեռացար ու քեզ մոռանալ չի լինի
քեզ սիրեցի…կյանքիս ջահել օրերին
վառ արեվս…խավարեցիր սիրելիս ...
երևանյան ռոմանս
13.02.2009 / 23:30
13 ուրբաթ վախենալու վաղը զանգեմ թե գրեմ չէ երևի գրեմ կանչեմ տեսնեմ մոտոյով իջնեմ քաղաք
14.02.2009 / 20:21
դու ինձ ճանաչում ես? ես քեզ` չէ: Օգնեք ինձ խեղդվում եմ լողալ չգիտեմ երբ ես երիտասարդ էի ծառերն ավելի կանաչ էին ու ես ավելի խելառ էի բայց այ քեզ բան` ցիկլետ չունեի, իսկ հիմա կյանքն է փոխվել ես մեծացել եմ, փոքր ժամանակ չունեի ֆուտբոլի գնդակ բայց հիմա ունեմ մոտո արդեն կատաղել եմ ու քշում եմ բազմաթիվ ու բազմազան խախտումներով անջատիր միտքդ ու լողա հոսանքն ի վար թող ինձ գնամ ելակների դաշտ այնտեղ աչքերը փակ հեշտ է ապրել
23:25
Ք տառը
տրամադրությունս հեչ լավ չի բայց ինչու էդպես` չգիտեմ բայց ախր ինչի որ արածիս համար ախր ինչի էս էդքան…քեզ նայում եմ մոտիկից քեզ զննում եմ մոտիկից քո դեմքն եմ զննում մոտ տարածությունից քո ականջներին եմ նայում բավականին մոտիկից բացված ականջներիդ եմ նայում հետո աչերիդ հատուկ ք չգրեցի հոգնակիակերտ ք հետո ուն…երիդ եմ նայում սրտիս վեր…ը խորն է հետո նայում էի շրթուն…ներիդ հետո ճակատ…դ էի զննում երիտասարդ վիրաբույժ հետո նայում էի ձեռ…երիդ հետո զննում էի մազեր…դ հետո ինչ…ան էի ուզում …եզ գրկել օրորվում էի հետո նորից նայում էի աչ…երիդ հետո հասկացա որ իմ աչ…երը …եզ չեն երևում մուգ կանաչ ապակիներից հետո անընդհատ հասկանում էի ու գիտակցում էի հետո գիտակցելուց հետո էլի էի հասկանում հետո զգում էի մարմինս սրսռում էր ու քամոտվում հետո կլիներ ստորակետ ինչ ստոր ա էս ստորակետը ճզմած սխտոր գրում եմ ինչ մտքիս գալիս ա չէ հաստատ մենակ եմ ապրելու գոնե մի շաբաթ գոնե մի ամիս շորերս ես եմ լվանալու աղբը ես եմ թափելու ինչ աղբ հետո նայում էի թարթիչ…ներիդ հետո նայում էի կճատ …թիդ արտևանուն… քքքքքքքքքքքքքքք …ուն… հետո նայում էի …եզ ամբողջությամբ հետո նայում էի շալվար…իդ հետո կոշիկ…ներիդ հետո կաշիդ էի զննում մոտիկից հետո դու իմ հետ չէիր …եզ իմ մոտ չէի զգում հետո նայում էի շորեր…իդ չեմ շնչում պահել եմ շունչս արդեն գրել եմ քսան և հինգ էջ հին տոմարով նոր տարի նոր տոմարով ուզում եմ …եզ թևանցուկ անել հենց էնպես առանց պարտադրան…ի գլորվելով ու օրորվելով դեմ…դ մազերդ ու երեսդ …ամոտվում են ինչու ես էդ…ան հեռու ու ինչու չէս էդ…ան մոտիկ ես գնում եմ հեռուներ ու ամպոտվում եմ ու …շվում եմ ննննննննննննննննն………… …եզ մոտիկից տեսնել եմ ուզում առանց ակնոց…ների կարճատես աչ…երով խոշորացույցի նման մանրադիտակել եմ ուզում մաշկադիտակել ու մազադիտակել
15.02.2009 / 11:28
կիրակի առավոտ ինչոր տխուր եմ գուցե դու ես պատճառը չեմ հասկանում արճիճ կա մեջս
20:35
ուր չկան վեճեր կուսակցական այ հետաքրքիր բան երբ ա.-ն էր նորաթուխ կյանքիս իմաստը հետո ի հայտ եկավ հ.-ը ու երբ որ ինքն էր միշտ ինձ ասում էր որ ես իբր չեմ մոռացել ա.-ին ու հիշում եմ նրան հետո հայտնվեց ն.-ն ու հիմա էլ նա միշտ կրկնում է թե ես ու հ.-ը…չնայած էս վերջերս էլ չի ասում բայց հլը մի րոպե վերջերս երբ երեկչէառաջիօրը չէ որոշել եմ հաստատ երկու ամիս էլ դիմանամ ու դուրս եմ գալու առևտրի աշխարհից էդ իմը չի չնայած երբ ուզում եմ մարդկանց կարողանում եմ լավ խաբել ու սկսում եմ վատ զգալ դրանից գնալու եմ հնագիտության և ազգագրության ինստիտուտ ոչ առևտրային կազմակերպություն չարենցի 15 հենց համալսարանի հետևը կյանքիս կեսից ավելին կտայի որ նորից լինեի 17 տարեկան ու հատկապես դասի գնայի համալսարան ու ընդհանրապես բանասիրականի տակի ճաշարանում ձրի բրնձով փլավ ուտեի ու հատիկով սիգարետ առնեի ծխեի ու դասի չգնայի` գնայի թոշակ բաժանելու փքաբլիթ ուտեի ու փորս ցավեր թառեի համալսարանի աստիճաններին ու նայեի աջուձախ ու գնայի ընթերցասրահ ու նայեի քչփչացող աղջկերքին բարձրանայի վեցերորդ հարկ լսեի ֆիզիկների դասական համերգները (էդ ֆիզիկները միշտ տարօրինակ են եղել` ֆիզիկան ուր ջութակներն ուր) մեր հին մասնաշենքի ճռճռացող մանրահատակների վրայով կքայլեի կգնայի բանասիրականի նկուղի մեր ակումբը կքոքեի մի բարձր արճճե ցեպպելին ջուր կխմեի պուլպուլակներից հետո դասերից հետո կմնայի մինչև հինգըվեցը հետո կգնայի սպորտդահլիճ ծանրաձողեր բարձրացնելու էն ժամանակ շատ էի ուզում ուժեղանայի էդ երկու տարին շատ լավն էր կենտրոնականում 1998-ն էր ֆրանսիան դառավ աշխարհի չեմպիոն ամբողջ շենքով գոռում էինք հո չէինք գոռում մեջները երկու հայ կար հետո եկավ 1999-ը հետո 2000-ը քոչեցինք սև շենք
գրում եմ որովհետև մի օր միգուցե հիշողությունս կորի իսկ ես կլինեմ ծերուկ ու կկարդամ կուրախանամ կամ կտխրեմ չէ բայց հաստատ չեմ հասնի ծերուկության աստիճանին այլ շունչս ավելի շուտ կփչեմ
16.02.2009 / 21:35
նապաստակ նապաստակ ինչ ես նստել ծառի տակ կաղամբ գազար խրթխրթան չնայած էսօր երկուշաբթի էր բայց ահագին հաջող օր էր ու նույնիսկ ն.ի հետ խոսեցի վանա ծովի կղզու վրա ինչպես բիբը աչքի մեջ
17.02.2009 / 22:25
հնագիտության ինստիտուտի բակը հետևի կողմից շատ եմ սիրում այգեստանի տակ ընկած բակը տների արանքով որ ճանապարհ գտնես կհասնես այգեստանի 9-րդ փողոց իսկ էսօր ն.ին էի տեսնելու տեսնելս կիսատ մնաց սմսի տեսքով հետո զանգի տեսքով ու տենց. կարոտել եմ. 8-ին ուշ ա ինչն ա ուշ այ անսիրտ անհոգի. կարոտել եմ ախր.
18.02.2009 / 18:39
ինչպես կասեր կրոնի մեր դասախոսը որ հիմա գիտությունը թողել ու քաղաքականությամբ ա զբաղվում դեռևս հին հույներն են բացահայտել որ կանայք տղամարդկանցից 9 անգամ շատ են ուզում դրանով զբաղվել ու օրվա ընթացքում ավելի շատ են մտածում դրա մասին: Թե ինչի հենց 9 անգամ այլ ոչ 11` չգիտեմ: Իմ կարծիքով 11: Ի օգուտ տղամարդկանց, իհարկե:
19.02.2009 / 15:24
հենց նոր խոսեցի ն.-ի հետ, ոնց որ թե ամեն ինչ մեռավ…
հետո հաղորդագրվեցինք բայց…
20.02.2009 / 19:04
Կյանքի փորձ կոչվածը մեկ բան կարող է սովորեցնել միայն. ամեն ինչ անցողիկ է, կամ այլ կերպ` ոչինչ հաստատուն չէ: Չնայած առաջին տարբերակին ավելի եմ համաձայն եմ: Մեկին կսիրես հետո մի տաս տարի հետո կտեսնես ու հեչ, կարող է պատահի որ մի թույլ կայծ հայտնվի աչքիդ էն ամենախորքում` ցանցաթաղանթի ու եղջերաթաղանթի մեջտեղում ոսպնյակի մոտերքը մի տեղ: Իսկ հետո կյանքի փորձն ասում է որ չունի կյանքը ոչ մի իմաստ: Խելոք մարդիկ կասեն թե վաղ է ձեր այդ տարիքում նման եզրահանգում անել. դատողություն մտահանգում եզրահանգում. տրամաբանության դասընթաց: Համալսարանում ամենաշատը էդ տրամաբանություն առարկայի դասախոսություններից եմ հաճույք ստացել: Ջահել տարիքում կյանքի միակ իմաստը սեքսն ա, ծխելն ու խմելը, հետո երբ առողջությունդ արդեն կարգին քայքայված կլինի` կյանքիդ իմաստը ընտանիքդ պահպանելն ա, հետո երբ ծերանում ես սկսում ես ափսոսալ արածներիդ բայց ամենաշատը չարածներիդ համար ու, ինչպես կասվեր մի ֆիլմում` հույս ունեմ շունչս փչել նախքան կսկսվեն պրոբլեմները միզարձակության հետ:
22.02.2009 / 14:31
կիրակի օր տունն եմ էլի չթողեցին քնեմ 9-ին վեր թռա ձյուն սկսվեց ահագին եկավ հազիվ էր տաքացել բայց արդեն հալվում ա իսկ առավոտյան այն ժամին երբ արթնացել էր ն.ն ես խոսեցի նրա հետ ու տրամադրությունս որ էս քանի օրը իջել էր ներքև բարձրացավ ու հասավ երկրոդ մասիվ հետո թռավ աբովյան ու հետ էկավ
24.02.2009 / 14:45
քամյուի օրագրերն եմ կարդում մի միտք դուրըս եկավ. հավատալ աստծուն նշանակում է հաշտվել մահվան հետ
27.02.2009 / 11:54
Չէ հաստատ մեկին ճարել ա հետը խոսեցի արշավի համար չեկավ ու չի… նենց ա խոսում ոնց որ թե…մի օր կբռնացնեմ ու…հետը կխոսեմ

No comments:
Post a Comment