նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, February 18, 2010

Re:Post: մի ամբողջ 2009 թվական: Մայիս-Հուլիս

01.05.2009 / 09:48
մայիսի մեկ ուռա ընկերներ երբ մազերս սպիտակեն ու թրաշս սևանա այն ժամանակ իմ փոքրիկ
ցը'տեսություն, փոքրիկ՛
ես ընկա, իսկ դու թռար
դե լավ թռիր…դրախտ
ոչինչ, ոչինչ
կտեսնվենք նորից…
ես էլ` ի դեմ թշնամու
կլինեմ այնտեղ…

ագաթա քրիստի

ապրիլ ամիսը մեռավ ապրիլ նշանակում է ծաղկունք գարունք կենդանացում արթնացում լատիներեն մեռած լեզվով չէ ինչի մեռած էսօր լիքը թևավոր խոսքեր կան էդ լեզվով ապրիլին պետք է ապրեի բայց մեռա ապրիլը դառավ մեռիլ…
իսկ ես իմ ձեռքով
կծածկեմ սիրտը քո
կարող ես թռչել
ու չվախենալ ոչ մի բանից

սիրտը քո ունի երկու երես
վերևից այն լցված է
փափուկ խոտով,
իսկ ներքևից` քարե, քարե…

ագաթա քրիստի

02.05.2009 / 00:03
էս տեսակ ապուշ խոսակցություն կյանքում չէի պատկերացնի ինչի մասին եմ խոսում էս էլ էն օրերից հետո որ ես առանց ինձ բոլորը գոռում են իմ անունը բլէքֆիլդ եմ լսում այ քեզ ալտերնատիվ ռոք այ քեզ տրամադրություն սենց ալբոմ չէի լսել որ բոլոր երգերը հանճարեղ լինեն բառերը բա երգի պարզ ու առանց ավելորդի չգիտեմ էլ ինչ գրեմ ու ինչի մտածեմ թե գրեմ հիմա թե հետո լսում ես իմ լռությունը հավատս վստահությունս ու անկեղծությունս մեռան իրար հետ քո հանդեպ ես` պարզ ու հասարակ դու` բարդ ու բազմաբովանդակ ու չկաս…մի օր կգաս որջի դուռը կթակես կամացուկ կբացեմ թաքուն ու կանգնած կլինես մի թեթև վերնաշապիկով ու մի որևէ ջինսով ու մաքուր նոր լողացած մարդու հոտ կգա մազերիցդ կգրկեմ մեջքդ ու տաքությունդ կանցնի ինձ դուռն էլ հին կմնա բաց…

07.05.2009 / 19:31
հին օրերի ընկերուհիս, սիրավեպ, սիրային պատմվածք կամ մանրապատում ես շնորհակալ եմ քեզ մեն մի բանի համար որ քո միջոցով կամաց-կամաց սպանում եմ իմ մեջ խանդի զգացումը` կարծես ստացվում է` բայց դանդաղ-դանդաղ մահաբեր քամի խորշակներ ու ավազուտներ ճահիճ ու բլուր ջիփիէս ու արբանյակների հետ կապվածություն ու մտերմություն քեզ հետ ու կողքիս դու` երկու ոտ երկու ձեռք 20 մատներ մի 100 հազար մազ երկու աչք երկու ականջ երկու քթածակ ու էդ ամենն ու ինչը` շարժվող ու թպրտացող ու շնչահեղձվող մեկ շնչակտուր դեռ բարիկենդան` էկեք ձեր եղն ու բրինձը տարեք…

23:41
գնա մեռի արի սիրեմ ես չեմ ուզում որ ինձ սիրեն քանզի գիտեմ թե սիրելուց հետո ինչ են անում իմ սեր ու իմ սեռ ու սփրթնած ցավը կներծծվի կամաց ու ծածուկ որ տեղից հայտնվեցիր

09.05.2009 / 14:37
ու բխկացիր սարի ծաղիկ ու թռչնակ խոտակեր ու միջատ ճահիճ լպրծուն լղոզած իջևանատուն այսօր օրն է հաղթանակի տանկեր շարասյուն մատյան գունդ փղեր շուշի ավարայր` փղեր ու հայեր ու մի քիչ էլ պարսիկներ արյան գետեր հոսեցին ֆեյսբուք հայերենով երեսագիրք կամ դիմագիրք նոթատետր նոթերս ու պեղումներիս օրագրերը մանկան գանգ վաղը սպիտակ յեսիմինչի վանք ուխտի բա մի հատ էլ չգնանք սպիտակավոր արայի լեռների քրդեր ու նրանց վրաններ` մեջները գոմեր ու բարուրներ ու անորակ ինտերնետ փողի պակաս ամառվա սկիզբ հեծանվամոլ ուր էիր որ սալյուտ էի քշում ծալովի ծիտ էինք ասում դրանից առաջ փոքր վախտ զայչիկ (իբր նապո էլի) 1 ունեի գազարագույն իսկ հայաթի ընկերս զայչիկ 2 էր քշում կապույտ գույնի` իրանինի ակները փչովի էին արգելակներն էլ ղեկին, իմը պեդալներով էր արգելակվում բայց մեկա` իմն իրանինից արագ էր քշվում ու հա հաղթում էի իսկ էդ տարիներին էն որ հացը կտրոնով էր ու մենք հինգ հոգի էինք ու երկուսուկես մատնաքաշ էինք առնում մեկուկեսն ուտում էինք էն մնացած մեկը իրիկունը տաքացնում էի որ թարմանա տանում էի մեր դեմի գումի շուկան ծախելու ու հատի մեջ մի 20 դրամ փող էի աշխատում, հետո գնում էի հացի խանութ եթե մնացած էր լինում էլի առնում տանում էի տաքացնում ու ծախում, որ ասեմ նեղն էինք չէ, էն մեր հին շենքի երկրորդ հարկի հարևան սեդա տատին էր սովորացրել էդ հաց ծախելը զբաղվում էի էլի…ջուր եմ ծախում սա՜ռը ջուր, իմ բաժակով էս պուճուր

16:52
իջիր գետի հատակը, մինչև անցնի վԸնտանգը

11.05.2009 / 11:58
երեկ էսօր էգուց վաղը ու մի օր էլ անցավ գնաց սարերում արտերում ծաղիկներ քո նման քո նման պառկած որջս կպավ թութունահոտ ու ջինահոտ ինչի ա կյանքը սենց դաժան ճակատագրում իմ դու կաս ոչ չես ուզում լինել էլի ես ինձ ինքս i me mine անկեղծահոտ ու տաք շորեր կիսապառկած գրեմ թե գնամ պեղումների գնամ տուն քնեմ հիշեմ քեզ անընդհատ ու մի փոքր էլ տխրեմ…

14.05.2009 / 14:26
այ հենց նոր մտքովս անցավ որ Սարոյանը մի պատմություն ուներ. մեկը մտնում ա մոտոյի խանութ թափ թազա Հարլեյ Դեվիդսոն ա վերցնում որ քշի փորձի դուրը գա առնի` մի փոքր կանխավճար ա թողնում մոտոն սկսում քաղաքում քշել հետո խելքին փչում ա գնալ Մոնթերեյ: Գնում ա խաղաղօվկիանոսյան ափերով հասնում մոնթերեյ հաց-մաց ուտում հետ գալիս` բայց կանխավճարը հետ չեն տալիս դե մոտոն ահագին մաշեցրել էր

18.05.2009 / 21:24
քիչ մնաց ուրբաթ ջեթրո թալլ բրիտանական ռոքի հսկաներ ու համալիր մհհ որ թխած ա սիդնեյի օպերային թատրոնի շենքից ու ռոսսիա կինոթատրոն որն ակնհայտ ճապոնական կամ չինական ճարտարապետության ազդեցություն ունի բայց էդ ամենը հեչ երբ ընկերդ արյունի մեջ է թաթախված ու դու չես կարող օգնել իսկ ամսվա վերջ փախուստ երևանից վերջին եթերաշրջան նպատակակետը հայոց խոնավության քաղաքամայր դիլիջան հետո վերադարձ երևան փոշեկոլոլ մի քաղաք ուր երբ անձրև է գալիս գետնին չհասած դառնում է ցեխաջուր ամբողջ քաղաքը շինարարություն մնա կողքին քո ընկերոջ երբ խեղդվում է արյան մեջ մնա ու համոզվիր որ շունչը փչեց ու հեռացիր…ինձ կարթնացնես վաղ առավոտյան ու նայելով քեզ կմտածեմ` կմոռանամ քեզ երբևէ ու իցե թե ոչ ու իրական ես իմ կողքին թե քամուց այրված սևորակ ու մրահոն…մեռնել եմ ուզում հենց սենց պառկած առանց վեր կենալ ու քո հայացքի դիմացատակ թեքաչյա թարթչավուն ու կանաչամատիտ


21.05.2009 / 15:06
ով կպատկերացներ որ էսքան ցավից հետո կմոռանամ քեզ ու փողոցում տեսնելիս ծնկներս չեն ծալվի ու չեմ ուզենա անհագ ծխել…բայց ստացվեց ու ահագին ժամանակ պահանջվեց` ինչպես կասեն կարևորը վերջնական արդյունքն է

20.06.2009 / 14:42
մեր տնից մինչև մեր ինստիտուտ ուղիղ 6 կիլոմետր էսօր եմ չափել բա երբ ենք թեղուտ գնալու կանաչները մեզ են սպասում իսկ դու նորից կլքվես պարտադրված մի կողմ դիր նախապաշարմունքներից մի երկու կտոր շաքարով կծովի քռթացնելով թեյ խմի վախ աջ ու ձախ յոթերորդ ատամներս փչակ են դառել մեջը ծվարած դառնաթութուն

22.06.2009 / 12:49
տանն եմ երկուշաբթի բան չկա անելու պարապ-սարապ առաջվա նման ատում եմ երկուշաբթիք ասպիրանտներ պաշտպանած ու ոչ բայքերներ լավ ու վատ մոտոներով նոր փուլ իմ մոտ բացօթյա լիքը համերգ ու խառնշտորիկ հեծանվորդներ կոշտ սկավառակս վերականգնվեց ու փրկվեց տարիներով ու մանրակրկիտ հավաքած ձայնադարանս էրեկ համաշխարհային երաժշտության օրն էր արդեն երրորդ տարին հեսա ոսկե առբիկոսը կսկսի ինչ-որ մի բան եմ կորցրել ու չեմ գտնում բայց ամենավատն էն ա որ ոնց-որ թե առաջ չեմ էլ ունեցել բայց հաջողացրել եմ կորցնել էդ ոնց ստացվեց սիրում եմ քո մեջքի ծալքերը ողնաշարիդ հատ ոսկորները հետույքամսերիդ դետենցէլպիտիլիներ փափկությունը աջ ձեռքիդ եղունգներն ու հակառակիդ բացակայությունը ամեն օր մի գույնի աչքերդ եմ սիրում մենակ մեկ-մեկ որ հիստերիկանում ես այ էդ չեմ սիրում հոլանի թևքդ ու ծիծաղիդ կարկաչաջուրը

Չեռնոբիլ
22:18
մի երկու օր առաջ նայում էի չեռնոբիլի նկարները ու…քարացած սովետական միություն էր մարդիկ տենց թողել ոնց կար հեռացել էին ու 1986ից մինչ հիմա դպրոցներ տներ խանութներ չնայած ճառագայթման վտանգը չէր վախեցրել մարդուն ու հո չէին թալանել մեքենաների գերեզմանոց կար հետո ուղղաթիռների զրահամեքենաների հետո ինչ որ մեկը գնացել ու գրաֆֆիտի էր արել պատերին` հիմնականում երեխաների ստվերներ…թալանի հետքերը չլինեին` մարդիկ թողել ու փախել էին…

28.06.2009 / 22:52
օրեր են անցնում երեկոները շահումյանի արձանի հետնամասի ավազանում ոտներս սառը ջրի մեջ սև թութ եմ ուտում վրան երեվանյան մաքուր փոշի ինչ մի աշխարհ ա անընդհատ բացվում էս բայքերների հետ ամեն օր մի նորը ու բարի գիշեր լուսաբաց

07.07.2009 / 21:51
մի քանի օր առաջ էս մասերում մի քանի բան էի գրել չէր պահպանվել չեմ էլ հիշում թե ինչ էի բստրել իսկ հիմա եկել է ամիսը հուլիոս երկու օր ա` պեղում ենք քարաշամբի դամբարանադաշտը…լուսաբացից մթնշաղ` պեղումներ, մայրամուտից կեսգիշեր` մոտոներ…փողս հավաքեմ աշնան վերջին թռնեմ պետերբուրգ` աչքերս լուսացնելու, սա պլան Ա-ն էր, պլան Բ` պետերբուրգ չեմ գնում ու էդ փողով հզոր մոտո եմ առնում

1 comment:

  1. Մայիսի մեկ էի փնտրում, քո բլոգ ընկա.. ընկա ընկա, ասի մի հատ բարևեմ, նոր դուրս գամ:

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)