նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, February 6, 2010

Re:Post: մի ամբողջ 2008 թվական

30.05.2008
Գարունը 2008-ի վերջանում է պատկերացնում եք պատմվածք եմ գրել ուզում ես քո էսինչն ու էնինչը խորտակված նավի բեկորներ էս տառատեսակը լավն է բա հետո էլի սպասիր ցիկլետով աբովյան խաչատուր սևան դիլիջան վանաձոր լոռվա մարզ դսեղ հեչ էլ հրաշագեղ չէր բնությունն այնտեղի բա սուրճը սոված փորներիս մեկ էլ թումանյանի շլյապան ու օրորոցը բայց հոտն էր ուժեղն ամենից սիրտը թաղված վերստին մեզ մոտ ամեն ինչով եկել էին ձիուց բացի ամեն ինչ լսել էի բայց երկակնանիով բռնաբարված չէի տեսել հարյուր հազար մետր ժամում սլացանք քամին վրայիցդ կտանի մաշկդ կբարակացնի չմոռանաս դա ու կանգ առ ները տարբեր անտառները քամին ու սպիտակի լեռնանցքի արևային անձրևը կամ անձրևային արևահուրը սաղավարտներով էինք ու կաթիլները չէին թափվում մեր վրա եթե աստված անուն ունենար ինչ կլիներ այն երևի համազասպ կոտորակային հրացան մանրագնդակով ինչ հարմար է բացովի համակարգչով գրել թունելի ցուրտը զգում եմ մինչև հիմա քո ձեռքերն էլ եմ զգում որ մի ձեռքով բռնվում էիր կաշվիցս մյուսով բռնում քամիներ խուտուտ մի տուր մեջքս գրկիր դեպի ձորը գլորվեինք մաղթիր ինձ հաջողություն արյան խումբը ձեռքիս վրա չմնալ խոտերի մեջ ու չդառնալ հող քանզի հրածին եմ ես և ոչ հողածին ադամորդի կինոնկար սցենարազուրկ ինչու գրող չդարձա գնացքներում հիմա որ գրում եմ չգիտեմ քեզ կտամ թե ոչ սպիտակ ձյուն մոխրագույն սառույց աստղ` արև անունով հազարամյա հայ մշակույթ ու ժողովուրդ պատերազմ ու ճակատամարտ կնստեմ ու կհիշեմ հողն ու երկինքը երգ եմ միացնում ու սկսում գրել ոնց է ստացվում բոլոր օրենքներն ու մահը ջահել մի քանի երեխա կունենաս ու մարմինդ կտձևանա կոնքերդ կհաստանան ու կճարպոտեն կուրծքդ կկախվի նաև հետույքդ ամոթահար պատանին փախցնում է թզենին արի արի անբան հուռի հայ ժամանակակից արձակ օ իմ հայրենի եզերք խոտեր թաց ու չորը թրիք ու ցեխ էս չի հայ գյուղը ոչ մի հետաքրքիր բան հապա ինքնաթիռից նայեք ասենք ֆրանսիական գյուղերին մի հատ թրիք չես գտնի բոլորը չափած-ձևած դաշտեր են նվագիր տխուր երգ երևի իրենց կովերը չեն գնում զուգարան հա բա չէ ալավերդու խելագար ճանապարհը տես թե ինչքան տառ եմ գրել տեսնես իմ տղան ինձ կլինի նման թե քեզ մարդ եմ կգտնեմ մետրո բնակարան հնաոճ այսինքն ռեմոնտ չտեսած սովետական էլի մաթևոսյան հրանտի գրալեզվի նման ամբողջ օրս զբաղված է ապուշ գործերով վաղն էլի նույնը կեր գռփի թե չէ հիմար կլինես որ չանես դե թող ձեռք տամ էլի չես վերջանա
31.05.2008
Քաղաքն ամբողջ շինարարություն է փոշի կեղտ քամի փոշի պատասխան եմ սպասում շուտով ամառն էլ կվերջանա լավագույն երգերի հավաքածու սաշիկ զանգի եմ սպասում ամառն անցկացնեմ դիլիջանում
01.06.2008
Տունն եմ լսում եմ կինո շաբաթ երեկոները գնամ դիլիջան քնեմ հետո կիրակի կեսօրին սևան վառվեմ արևի տակ բարձր լեռնային ախթամարի արձանը լավն է մկնիկ հեռակառավարվող սպասենք բանակից ավարտին տեսնենք ինչ դուրս կգա բա որ դուրս չգա ինչ ենք անելու սրանից հետո փորձելու եմ ամեն օր գրել նրան չի հնարավոր մոռանալ էս սերն ինչ ախմախ բան է հալումաշ էս լինում թելիկ-մելիկ ախչի մի բաժակ սառը ջուր բեր խմեմ
02.06.2008
Էսօր լավ էր քանց թե երեկ աշխատանք կիրակի պլաններում սևանն է հյուսիսային կողմը շուտով GPS կլինի էսօր ակնոց արևային մուգ մգացող ապակիներով ֆոլկ երաժշտություն սպասում եմ քեզ
03.06.2008
2009-ի գարունամառը խոստանում է ավելի հետաքրքիր լինել բանակից վերջ աչքերս սարքեմ ավելի լավ երկակնանի ավելի շատ վառելիք խմող
04.06.2008
էրեկ ծնունդ-մնունդ կարտոֆիլի ժարիտ հավայի բաներ
05.06.2008
Էսօր գործ շուտով ֆուտբոլներ լիմիտ 10000-ի
06.06.2008
Վաղն էլի վանաձոր իսլանդական երաժշտություն
07.06.2008
Դե լավ էլի լավ էլի նոթեր վանաձորից ֆուտբոլ վաղը դիլիջանսևան
09.06.2008
Երեկ գնացի հաղարծին խորոված կարտոֆիլ լիքը սլացանք
17.06.2008
Բանակ ֆուտբոլ երբ ես մեռնեմ կորցրի քեզ նորից մի հատ էլ անցած տարի էի կորցրել ամռան վերջին աշնան կեսին կսպասեմ քո ժպիտին 15-ից հետո այրվեցին բոլոր կամուրջները դե թող գնամ ամառային անձրև քանի օր է չեմ գրել տենաս եկավ ինքն էլ իմը չի էն սայաթ-նովին հուշ արա ուրեմն մյուս ամառ կամ նոր ցիկլետ կամ մեքենա մանրապճեղ արևայրուք սևանում ամեն կիրակի քեզ կսպանեմ մի հարվածով էլեկտրագնացք դեպի արմավիր էս տարի չի լինելու
21.06.2008
Բացօթյա ռոքազնավուր թեկուզ երևի օպերա սայաթնովան պողոտա է ոչ թե փողոց պատըմվածք մեսչյանի բոլոր չորս սկավառակները հեսա շուտով դիմացի մի քիչ էլ բռնեմ դունչդ կտրի շունչդ աչոնիկ անգետիկ
22.06.2008
վայ քու արա սևան ծծած մոմպաս էդ ոնց էի թրջվել մոտոյով գնում էի սևան ու անձրևն ինձ բռնացրեց ճանապարհի կեսին մեքենա եմ ուզում
26.06.2008
Համադասարանցիների կայքում տեսա նկարը քո կարոտել եմ է էսօր հենց կարոտեցի աչքերդ տեսնել ուզեցա ու քեզ խոսեցնել չէ էսօր շատ զգացի քո պակասը ու ժանգոտ ավելը բարով մնաք կավով ծեփված կարոտ մեջը սնամեջ այսինքն դարդակ էլի ախր չէ չի լինի
06.07.2008 / 22:30
Ինչ երեկո է գարեջուր բրազիլական բոսսանովա ու Դովլաթով կարդա քեզ սմս գրեցի չպատասխանեցիր դե գնա պատուհաններս բաց բոլոր չորսը քամի չկա հով է թավշյա ձայնով բրազիլական ջազզ բայց չգիտես ինչու անգլերեն է երգում եվ ոչ թե պորտուգալերեն ամբողջ օրը քնել եմ նելլիենց տանը հետո մոտոցիկլետ եմ քշել քաղաքով ու քաղաքում ծովափ է պետք պատկերացնում եք Երևանում ծովափ լիներ !!! ասենք օդն ինչ խոնավ կլիներօդն էլ մաքուր
13.07.2008 / 23:35
Ուրեմն սենց գնացի սևան վառվեցի էս Դովլաթովը սպանում ա հո հումոր չի իմ սիրած հումորաձևն ա: Էս էթնիկ երաժշտությունն էլ մի կողմից ա սպանում բայց դե լողացա սևանում ինչ ամոթ էդքան մոտիկ ու մի յոթ տարի չէի սուզվել ջրերում գեղամա թերթ սենյակային բույսեր ալկոհոլ սիգարետներ ցանկալի է թութուն թթու վարունգ երշիկ պանիր հաց բողկ թե բոխկ կանաՆչի նվագ ինչ-որ թուղթ ու գրիչ անպայման հաջորդ առավոտյան գլխացավ չածիլված գործիտեղ խմի խմի հարբի հետաքրքիր գրքեր ճանաՆչիր կնոջը արևը հայր է մտնում մի հատ փոքր մեքենա երկու դռնանի ութսունականների իտալական արտադրության ֆիատ կամ ալֆոռոմեո գնա գլուխդ խփի պատին փաստորեն լողալը մի քիչ մոռացել էի բաներ կան որ մի քիչ չեն լինում ոսկե ծիրան վաղը երկու ֆիլմ կդիտեմ
ֆիլմերը ռեժիսորել էր կատրին բրեյան իսկ ես գնալուց առաջ հասցրի մտնել համացանց ու հայտնաբերել որ շատ բաց տեսարաններ ունեցող ֆիլմեր ա նկարում էդ ֆրանսուհին ու մեղքս ինչ թաքցնեմ նաև հենց դրա համար գնացի երկու ֆիլմի տոմսն էլ առա իմիջիայլոց կինո նաիրիում ֆիլմից մի երկու րոպե առաջ պարզվեց որ իմ տեղի վրա երկու տոմս կա` մեկն իմ ձեռքում էր մեկն` ինչ-որ աղջկա (հաջորդ օրվա ֆիլմի ժամանակ նույնը ստացվեց բայց աղջիկն արդեն ուրիշ էր :-) շեղվեցի առաջին ֆիլմը սկսվեց ու մի քանի կադր անց պարզվեց որ ֆիլմում բացօթյա պուպուլիկ են ցույց տալու ու ինչ կինո սկսվեց դահլիճում` տեսնել էր պետք` զույգեր քյառթու թողին-փախան, մայրիկներ իրենց գեղանի դուստրերի հետ ահասարսուռ աճապարեցին, տարիքով կանայք երկու-երկու նստած մնացին վայ ախչի հլա նայի` ճուճուլիկ բայց դե առաջին կադրն էլ բռնեց ու միանգամից…մի սիրուն տղա իրա համար պառկած գիրք էր կարդում մեկ էլ հայտնվեց սրա կինը քաշեց սավանը տղային վրայից ու բերանն առավ ամուսնու պուպուլիկը :-) …մարդն իր համար գիրք էր կարդում
բավականին գրեցի հա մեկ էլ գնացքներ եմ շատ սիրում ու դրանց հետ կապված ամեն ինչ գծեր ռելսեր տոմսեր խցիկներ պատուհաններ քամի թխկթխկոց տոմսավաճառ իրեր պայուսակներ տարբեր չափի քանդի գրադարանը քո ու գտիր իմ գրքերից մի չորսը երկուսը կարդա երկուսն էլ տար զուգարան թուղթը վերջացել է վաթսուն մետր պլյուս-մինուս երեք մետր մետրի չափը պահվում է փարիզում մի երկաթի կտոր ուղիղ մի մետր ու վրան գրված մի մետր ու դա մետրի էտալոնն է ու հենց էդ մետրն է որ հարյուր սանտիմետր է ու մնացած բոլոր մետրերը կամ մետրները դրանով են մետր ու որ ասում են բոյը մեկ ու վաթսուն էդ մեկը հենց էդ փարիզի մետրն է ապակու տակ են պահում որ չտանեն թե չէ էլ ոնց կասեն մեկուվաթսուն հարյուրվաթսուն հարյուր մետրը չորս հարյուր մետր վազք հետո ութ հարյուր հետո հազար հինգ հարյուր հետո երեք հազար…ստադիոնով որ վազում էինք առաջին վազքուղու մեկ շրջանը երեք հարյուր ութսունհինգ մետր էր իսկ ութերորդ վազքուղունը` չորս հարյուր տասնհինգ մաշված վերջացած սպարտակ ստադիոն քանդուքարափ գեղեցիկ է երևանը մետրոյի կայարաններ սարքեք ինչքան հնարավոր է շատ էս քաղաքը միայն դա կփրկի հերիք ա սիգնալ տաս թող քնեմ հետո կգնանք բիթլեզ ակումբ ու կխմենք իռլանդական կամ շոտլանդական ջին էլի ցոյ առաջին ու երկրորդ կուրսում դասի մեկ-մեկ տրամվայով էի գնում ու կանգնում էի կառապանի անմիջապես հետևը մեկ-մեկ որ սկսում եմ գրել ինքնիրեն սկսում եմ գրել ուզում էի էդ տրամվայը ես քշեի վայրենի ցանկություն էր մոտս տրամվայ քշելու գումից հետո աջ խանջյանով ինչի հանեցիք տրամվայները շվեյցարիայում յեսիմինչի նախարարը գործի է գնում տրամվայով իսկ մերոնք…հա խանջյանից էդ տրամվայը թափ էր հավաքում քառասուն դրամ էր իջնում էի թենիսի կորտերի մոտ այգով դեպի եպհ կենտրոնական մասնաշենք թառում էի աստիճաններին ուռենու տակ կարդա կուսեցի գեղացի աղջիկներ ուր էք դուք հիմա խաչատրյան քիսոն ինձ որպես հեթանոսի քառյակներ էր ձոնում ուշքս գնում էր ծիծաղից…
Թե լինեիր հեթանոս,
Ես քեզ կուռք կշինեի,
Թե լինեիր խաչապաշտ,
Ես քեզ Աստված կանեի:
Բայց դու չունես ոչ՛ Աստված,
Ոչ էլ մարդ ես բազմաստված,
Ով՞ դարձրեց քեզ այդպես
Անհավատ ու անաստված:
21.03.01թ
Սիրով՝ Քրիստինեից Արային
26.03.01թ
Նոր պատմության հանրահայտ քննության օր
իսկ եթե լուրջ շատերն են ասել բայց ուսանողական անկապ աննպատակ տարիներից լավ բան չկա ու վերջախմախ ստուգարքների թպրտոցն ու գրքերի առուվաճառքը տարիներս անցան մեր սերն ու արցունքները հուշ դարձան չէ ինչ արցունք էդ մեկելը եղել ա ոչ !!! դե լավ էսօր չափն անցա
06.08.2008 / առավոտ բարլուսով
Էս անցած երկու օրը սպանեցին ծովն արճճի գույն ուներ ծովածոց որորներով թռիչք հեծկլտա ոնց անենք քեզ մոռանամ
22.09.2008 / երեկոները
Գնացի պեղումների էկա էրեվան ոնցօր թե մոռանում եմ քեզ բայց երկրորդ կես չեմ կարողում գտնել երեվի գարնանը գետափ վայոց ձոր
23.09.2008
Երբ գնացած ես դու լինում սրտիս կտորտանքները կարոտում են քեզ
երկնքում խոսում են լոկ ծովի մասին հրե կարմիր գունդ սուզվելով շտապիր դեպի օվկիանոս քիչ է մնացել ժամանակ չկա հեվիհեվ վազ տվեք եթե դու չես տեսել ծովը դու չես հասնի երկինք
17.10.2008
Երեկ գուցե վերջին անգամ հանդիպեցի ն.-ին գրքեր սկավառակներ ու արևածաղիկ
18.11.2008
Երեկ էլի հ. էլի նելլիենց մեկ էլ երևի կիրակի հաստատ խոսելու եմ էլ չեմ դիմանում
02.12.2008
Հին վերքերը թարմացնելուց ծանր բան չկա էլի չխոսեցի չկարողացա խոսել դե չի ստացվում նորից սկսել երազ ջրազրկվեցի սոված անոթի իբր թե հնագիտություն հետո երեկ էր ոնց որ դաժան սմսներ որ բութ դաշույն են դա մենակ ես կարող եմ զգալ ինչ էինք անում անդարձ կորած կհանդիպենք մեկ օր իրար կգլորվես վար դու հեռացար քեզ մոռանալ չի լինի քեզ ցանկանում եմ լիքը վատ բաներ ուրվականին քո սպանել է պետք ինձ հետևում է չի թողնում չհիշել արեգակ իմ հեռացիր իմ աշխարհից ես ուզում եմ իմանալ թե երբ է սկսվելու սերը առաջին աչքերս դեռ թաց են ուր են տանում քայլերն իմ
05.12.2008
Երեկ խոսեցինք երևի էսօր կշարունակենք
06.12.2008
Երեկ նելլիենց տանն էինք ու ամեն ինչ դաժան էր
13.12.2008
Էսօր տվեցի հ.-ին հանճարեղ մի զեղում ու նույնն ուղարկեցի ն.-ին փոստով էլեկտրոնային
28.12.2008
Երեկ զանգեց ն.-ն իմ թե գնանք խմելու դե ջին իհարկե կքայլեինք փողոցով թումանյան ու հեգնանք ճակատագրի որին գնալով ավելի եմ հավատում սառել էի լացում էր բայց կապ չուներ խմածությունը ոնցոր չլիներ խմած չէի հասկանում հասկանում եմ թե չէ լսում եմ թե չէ ահավոր վատ էր ու ահավոր լավ ինքը քո կյանքի ժամերում մի ուրիշ էր իռլանդական պանդոկ կիտրոնը դեղին էր քեզ տեսավ ու կանաչեց հացուպանիրուջին ձեռքը որ բռնել էի իմն էր էդ փողոցը ցուրտն էլ էր իմը իմ արևը գալիս էր իմ հետևից ես չեմ մրսում ես չմոռացա քեզ երբեք ու մի ակնթարթ ընկնող աստղ չեմ բռնելու հետո երեկոյան զանգեցի խոսեցինք բայց էլ չեմ զանգելու մինչև ինքը չզանգի խոսակցություն էր սովորական ոչինչ չասող միգուցե ես եմ իրանից շատ բան պահանջում ավելի շուտ ոչ թե իրանից այլ մեր հարաբերություններից չգիտեմ բայց շփումը նրա հետ հասարակ մակարդակով չի կարող շարունակվել խմելու իմ ընկեր խմած էիր ասեցիր հեծկլտում էիր բայց դե ես էի ներսումս խուլ հեծկլտում ու ժայռոտվում էի քեզ լսելիս հիմա չեմ հիշում ոչ մի բան երևի քո չափ չէի խմել
29.12.2008
Էսօր երկուշաբթի օրն է առավոտ ամենավատ երկուշաբթիներից մեկն իմ համար գործից հեռանում եմ կեղտոտ բծեր կան քո դեմքին ահավորա գործ ա պետք ճարել չեմ իմանում թե ոնց բոլոր կողմերից նեղված եմ մեր փողոցում էլ գարունը կբացվի հուսով եմ
31.12.2008
ինչու եկար քո քաղաքից իմ քաղաք մնայիր էլի կդաջեմ քո դեմքը տարին ենք փակում էս ուշ ժամին մոտո էինք քշում սիրում էի քեզ ճանապարհների ու քամիների վրայով հետո գնացի հող փորելու հողն ամբողջ բերանս էր լցվում քայլում ես ջրի վրայով աշխատանքս վերջացավ ատամներս սպանեցին էնքան ցավացին խաչը քո կեսն էլ իմ եկող գարուն մոտոն ավելի կատաղած եմ քշելու ճռիկվռիկներով երբ կտխրես կգազազես աշխարհից գնա խփի գլուխդ ամենամոտիկ պատին իսկ եթե չգտնես պատ արի ինձ մոտ ես քեզ տեղը կասեմ երեկոյան երեեեեեվան թերթի հոտ սովետական ձախ հարութ եմ սիրել փոքր-փոքր անվերադարձ մի ճանապարհի նման դու անցար մի երգի խլանում եմ նայում ես ինձ չեմ կարողում մարզադաշտում համերգ էր տալիս 80-ականների վերջին մեկ էլ կիթառը ձախ ձեռքով էր նվագում առանց լարերը փոխելու էլի ենք հանդիպելու` չգիտեմ: Վերահանդիպեցի իմ նախկին ու ներկա ներկա նախկին դե ես էլ չգիտեմ երկուսին էն մեկը հերիք չէր հիմա էլ էս մյուսը ինչքան կոշտուկոպիտ եմ էդքան էլ պետք է իմ հետ լինեմ ու չզանգեմ չգրեմ չհանդիպեմ չտեսնեմ ապրում ես քո համար ու գտնում մի նոր մեկին որ քեզ կսիրի իր ամբողջով ինչ անուշն էս ու փափուկ ես քո հետևից էլ չեմ գալու

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)