Կիրակի ամսի յոթին որոշեցինք վերջապես գտնել Կարմիր բերդը: Ասեմ, որ փետրվարի 28-ին մի "անհաջող" փորձ էինք արել գտնել այն, բայց "ռատս" էինք եկել մի յեսիմինչի Դավիթաշենի կամուրջի տակ: Պարզվեց, որ մեր փնտրածը Զովունի գյուղի սահմաններում է: Սկզբից մի անկապ բլուր բարձրացանք, հետո հասկացանք որ դիմացինն է Կարմիր բերդը: Զովունին եզդիների գյուղ է, ու հետևաբար` ամենուր շներ, չէ` գամփռներ, որ ուզում էին մեզ գզել...Հասանք բերդ, տեսանք քարե տաշվածքները, գտանք սեպագրի իմիտացիան, մի քանի նոր փոսեր կային` երևի գանձագողերի արած: Ասեմ, որ կարմիրբերդյան խեցեղենն էտալոնային է մեր երկրի միջինբրոնզեդարյան մշակույթի սահմաններում: Էտ մոտավորապես մթա 20-15-րդ դարերն են: Տենց: Մեկ էլ վերևից ձորն էր շատ սիրուն:
Էս արշավի մասին տես նաև Էդգարի բլօգում:
Իսկ լուսանկարներն այստեղ են:
Էս արշավի մասին տես նաև Էդգարի բլօգում:
Իսկ լուսանկարներն այստեղ են:
No comments:
Post a Comment