Ձմռան վերջին օրն առավոտ կանուխ հասանք Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածք, հետո մագլցելով ցանկապատի վրայով`իջանք Հրազդանի կիրճ ու սկսեցինք քայլել դեպի հյուսիս: Դավիթաշենի կամուրջ չհասած մի հնավայր տեսանք, ու կարծում էին թե սա է Կարմիր բերդը: Խաբվեցինք: Ձորով հետ դարձանք դեպի Մանկական երկաթգիծ: Ճանապարհին մտանք Երևանի առաջին ՀԷԿ` Թամանյանի կառուցած, տեսանք Ֆռեդ ձյաձյային ու շարունակեցինք: Հետո անցանք Իսրայելյանի կառուցած ջրանցույցի վրայով ու` դեպի Կարմիր բլուր: Էս Կարմիր բլուրը տեսա ու լացս էկավ: Ուրարտական համեմատաբար լավ պահպանված հնավայրը աղբանոց էր ու ոչ թե կենցաղային, այլ` շինարարական աղբանոց: Կարմիր բլուրի ողբերգական ու ամոթալի վիճակի մասին տես այստեղ ու այստեղ ու այստեղ:
Էս քայլարշավի լուսանկարներն այստեղ են:
No comments:
Post a Comment