Նախ ասեմ, որ էստեղ հայհոյանքներ չեմ գործածի: Մի քանի ընկեր խնդրեցին զուսպ գրել:
Էս քանի օրն անընդհատ կարդում եմ մամուլ, ինտերնետային էջեր, ամառային դահլիճի պահպանության ֆեյսբուքյան էջն ու սենց որոշեցի համահավաքի նման մի բան գրել: Փորձեմ հիմնավորել, թե ինչու չպետք է այդ վայրում կառուցվի եկեղեցի...
ա) բառացիորեն մեկ խաչմերուկ վեր գործում է Կաթողիկեն` շատ փոքր ու հիասքանչ եկեղեցի, որն իհարկե ավելի գողտրիկ էր Լեզվի ավիրված ինստիտուտի բակում գտնվելիս (գիտեմ, շատերը չեն համաձայնվի), մի տեսակ պաշտպանված էր սքեմավորներից և այլ չուզողներից, բայց չշեղվենք թեմայից
...ու ես համոզված եմ, որ են մարդը, ով ուզում է գնալ եկեղեցի, հաստատ 250 մետր ավել կքայլի ու նույնիսկ բոբիկ էլ կքայլի...: Էլ չեմ ասում, որ Փարպեցու մի բակում սուրբ Զորավորն է` էլի մի շատ գողտրիկ եկեղեցի, թե ոնց է մեզ հասել` զամանում եմ...
Բացի դա` տեսել եք՞ նախագիծն, ըստ որի կառուցապատվելու է Կաթողիկեի տարածքը` մի ահռելի տաճար է, որն ուղղակի խեղդելու է 13-րդ դարի Կաթողիկեին, էլ չեմ ասում կաթողիկոսի երևանյան կառուցվելիք պալատը
...էջմիածին-երևան ՏՌԱՆԶԻՏ
բ) մեր օրերում եկեղեցի կառուցում են ժամանակակից բոլոր միջոցներն օգտագործելով` երկաթբետոն, կռունկ և այլն...թող ինձ կոչեն հնաոճ ու հնադավան ու ավանդապաշտ` կդիմանամ...Մի բան հաստատ գիտեմ, իրական եկեղեցին պետք է լինի ՔԱՐԱՇԱՐ ու կրաշաղախով, այլ ոչ երկաթբետոնե... Վառ հակաօրինակ է Լուսավորիչը` մի անգամ մտա` սիրտս խառնեց ու էլ չեմ մտել...իհարկե հեղինակը` Քյուրքչյանը կենդանի չէ` բայց դա չի նշանակում որ վատը չպետք է մատնանշենք: Ինչն է հայկական եկեղեցաշինության մեխն ու հիմնաքարը չորրորդ դարի վաղագույն բազիլիկներից սկսած. մեր ճարտարապետության գլուխգործոցներն աչքի չեն ընկել ֆիզիկական ահռելի չափերով, դրանք մոնումենտալ են եղել ոչ թե ֆիզիկապես, այլ իրենց ճարտարապետությամբ ու տեղանքի մեջ ճիշտ տեղադրությամբ: Ճարտարապետական փոքր ձևերի մեջ էլ կարելի է մոնումենտալություն ստանալ, ինչն ապացուցել են մեր միջնադարյան ճարտարապետներն ու քարգործ վարպետները: Օրինակ, բազմաթիվ խաչքարեր կամ էլ հենց թեկուզ Իսրայելյանի կառուցած հուշաղբյուրներն ինձ համար ավելի մոնումենտալ են, քան թե լուսավորիչ եկեղեցին` իր զարզանդ չափերով: Եվ հետո` դուք քայլել եք երբևիցե լուսավորիչի շուրջբոլորը??? Ես քայլում եմ շատ հաճախ, որովհետև իմ մանկության տարիներին հենց էդ վայրում շատրվաններ կային գնդացիրների նման ու ես անընդհատ կրակում էի...հա ինչ էի ասում` ԱՂԲԱՆՈՑ մեկ էլ ԶՈՒԳԱՐԱՆ մեկ էլ ԱՆԱՊԱՏ` ահա թե ինչ է սուրբ գրիգոր լուսավորիչ եկեղեցու քթի տակի տարածքն այսօր: Ես կցանկանայի որ առաքելականները նախ կարգի բերեին եղածը, հետո անցնեին «եկեղեցաշինության սուրբ գործին»:
գ) հաջորդ ցավոտ հարցը` էսօր մեր մի կտոր հայրենիքում չգիտեմ քանի հարյուր եկեղեցի ու վանական համալիր կա, որոնցից մեծ մասը, կրկնում եմ` մոտ 80 տոկոսը` ողբալի, կիսաավերակ ու սրբապղծված վիճակում են: Առաջին երկու բնորոշումները հասկանալի են, իսկ երրորդը սրանք են` 1) մեր պանծալի ազգն ամբողջովին մոմակալում է բեմը, և այն, ինչ հնարավոր է մոմակալել եկեղեցում, 2) մեր չափից դուրս շատ հավատացյալ ազգը փորձում են ինչ-որ բան պոկել եկեղեցու պատից` ինչ-որ բան բուժելու համար: Օրինակ` Արենու ս.աստվածածին եկեղեցու պատի մի անկյունը շուտով ԿՊՌԾՆԻ` որովհետև մեր «հավատացյալ» ազգը քարը քերում պոկում տանում փշրում ու ջրի հետ խմում է որ բուժվի... 3) Թեղենյաց վանքում, օրինակ, ակնհայտ երևում է, որ սկսված վերականգնողական շինարարությունը դադարեցված է, ամենուր թափված են կիսատաշ քարեր...երևի փողերը վերջացել են կամ էլ կերել են փողերը... Էլ չեմ ասում, որ հենց անմիջապես եկեղեցու կենտրոնում նոր մատաղ արած կենդանու արյուն էր` ԱՄԲՈՂՋ հատակը արյուն էր` բա սա սրբապղծություն չի??? Գմբեթատակ քառակուսու ու առագաստների վրա` փորվածքներով գրված էին հետևյալ հանճարեղ փաստերն ու մտքերը` «չգիտեմինչյան չգիտեմինչ եղբայրները էսինչ թվի ամռանը մեկնեցին բանակ», կամ «եսիմով եսիմինչ թվին ունեցավ արու զավակ»...գետնից մինչև գմբեթատակ կլինի մի վեց-յոթ մետր, փաստորեն մի աստիճան են բերել բարձրացել որ էդ վերևում գրեն` աստծուն ավելի մոտ...no comment...և ով սրանից հետո ով կասի որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունն ու հավատացյալ ազգ ենք???
Ու վերջինը, Դսեղի Բարձրաքաշի հիասքանչ վանքն ուղղակի շուտով կանցնի հողի տակ, հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հովիվներ (չնայած չոբաններ բառն ավելի կսազի)` փրկեք ձեր կամ ձեր բարերարի փողերով այս ԻՐԱԿԱՆ արժեքները ու սրբացեք պատմության էջերում, որ ասեն` այ տեսեք գարեգին էսինչը վերականգնեց հայ ճարտարապետության գոհարներից մեկը...ոչ թե` հենց կաթողիկոսի անունը տաս` քրֆեն...և ոչ թե մի նոր երկաթբետոնե զարզանդ սարքեք ու անունը դրեք եկեղեցի...եկեղեցին դա չէ պարոնայք...
Մեջ բերված բոլոր եկեղեցիների օրինակները փաստագրված են լուսանկարներով, որոնք կարող եմ ներկայացնել հարկ եղած դեպքում:
դ) Փորձենք տեղադրել ենթադրյալ պողոս-պետրոսը ամառայինի տարածքում:
1) Ամառային դահլիճի երկայնական առանցքն ուղղված է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք:
2) Ինչպես հայտնի է, մեր եկեղեցիներն ունեն հստակ կողմնորոշում աշխարհի կողմերի նկատմամբ` ավագ խորանը պետք է նայի արևելք, իսկ գլխավոր մուտքը հետևաբար պետք է լինի արևմուտքից:
3) Պողոս-Պետրոսը եղել է համեմատաբար խոշոր չափեր ունեցող ուշ միջնադարյան շարքային եկեղեցական կառույց, ու, բացի որմնանկարներից, ոչ մի յուրօրինակ արժեք չի ունեցել: Անընդհատ նշվում է թե դա 5-6-րդ դարերի է, դա չի համապատասխանում իրականությանը, այնտեղ միայն ստորին շերտն է եղել այդ դարերի` որի վրա էլ վերակառուցվել է 1930-ականներին քանդվածը...Այդօրինակ, թող ներվի ինձ, ստանդարտ եկեղեցիներ շատ ենք ունեցել ուշ միջնադարում:
4) Եթե նայենք քարտեզին օրինակ google maps-ով, կտեսնենք որ էդ նեղ արանքում պողոս-պետրոսի չափերին համարժեքը կառուցելը բացարձակապես ԱՆՀՆԱՐ է:
Դե հիմա նայեք տեղադրած օդային լուսանկարին: Եթե ենթադրյալ կառուցվելիք եկեղեցին ներդնենք այդ արանքում, ապա կստանանք հետևյալ պատկերը` եկեղեցու արևմտյան մռութը սերտորեն քսվելու է կինո մոսկվայի հիմնական շենքին հետևամասին, իսկ արևելյան` ավագ խորանի մասը հագնելու է Ինեկոբանկի (նախկին Հանրագիտարանի) շենքին: Ֆեյսբուքյան էջում չեմ հիշում ով գրել էր որ հաջորդը քանդելու են Ինեկոբանկը...Ես կասեմ ավելի` երևի հաե-ն ուզում ա զավթի մինչև նկարիչների տունն ընկած` առայժմ ամայի տարածքն էլ, ախորժակ կա բան կա...
ե) Հարց եմ տալիս էն «մարմիններին», որոնց թեթև ձեռքով հանվել է հուշարձանների ցուցակից ամառային դահլիճը: Առանց մասնագիտական կարծիքի ու եզրակացության. ոնց եք հանել ցուցակից..Ինչ թույլ ենք մենք, որովհետև մի պայծառ առավոտ մի հիասքանչ քյառթու գյաբռլամիշ պուզատի աննասուն արմենչիկ ու թաթուլ լսող «հայ» կորոշի որ իրեն համար պալատ է սարքելու օրինակի համար սասունցի դավթի արձանի տեղում, կամ էլ օպերայի բակում, կամ էլ հրապարակի մեջտեղը, ու ինչ՞ պիտի թողնենք սարքի???
զ) ու ամենակարևորն ու ամենացավոտն ինձ համար. մենք փաստորեն միջնադարյան խուլ ու հետամնաց խավարի մեջ ենք խարխափում, մենք միջնադարյան կույր կրոնապետություն ենք` թեոկրատիա, երբ հոգևոր հայրն ու ազգիս հովիվը կարող է «խնդրել» մշակույթի նախարարին ու վարչապետին ու ստանալ մի յուղոտ հողակտոր մայրաքաղաքիս հենց կենտրոնում` անհատույց ու անժամկետ, ու որևէ մեկը պաշտոնյա «այրերից» չի հանդգնում ասել`
ԷՍ ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ԱՐԱ !!! ՁԵՐ ՏԻՐՈՒ ՄԵՐԸ
...ուր էր մի Պապ թագավոր կամ էլ Դավիթ Բեկ լիներ` ցույց տար սքեմավորներին իրենց տեղը...
P.S. մի բան էլ ասեմ` գիտեմ շատերը կզայրանան, երբ կարդան, բայց դե...քրիստոնեությունը սովետի ժամանակ ստացավ իր հասանելիք դրամի մանրը (сдачи)...երբ եկավ ու քանդեց ու ավիրեց ամբողջ հին հայոց հեթանոսական մշակույթն իր ամեն ինչով` քոքը կտրեց բառացիորեն, սովետի ժամանակ կերավ իր բաժին բոռշը... սա չի նշանակում թե ես կողմ եմ եկեղեցի քանդելուն, բնավ ոչ...ուղղակի ես սիրում եմ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման արտահայտությունը` կյանքի մեջ...ինչ ցանես, այն էլ կհնձես...
...մի հատ էլ հետգրություն...էսօր քայլում էի գարնանային Երևանով ու անցա հյուսիսային կոչվող շինհրապարակով ու հիշեցի 2002 թվականը երբ Թամանյանի քաղաքաշինական ծրագրերը թեմայով դիպլոմային էի գրում ու գրադարաններից ու արխիվներից գտնում ու հանում էի պատառիկներ Հին Երևանից...քայլեցի երկար մեկ էլ միամիտ հայտնվեցի մի շենքի առաջ ու` այստեղ ապրել ու ստեղծագործել է Սպարտակ Կնտեխցյանը...մարդիկ չկան վաղուց ու իրենց կառուցածն ու գաղափարները կործանում են...չպիտի թողնել, հերիք եղավ...տեսնես Նոր Երևանը մեզ կների՞... որովհետև Հին Երևանն անիծում ու հայհոյում ա հաստատ...
կինո մոսկվայի ամառայինը
կինո մոսկվայի ամառայինը 2
կինո մոսկվայի ամառայինը 3 կամ էլ ամենայն հայոց բոզի թուլեք
կինո մոսկվայի ամառայինը
կինո մոսկվայի ամառայինը 2
կինո մոսկվայի ամառայինը 3 կամ էլ ամենայն հայոց բոզի թուլեք
No comments:
Post a Comment