նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, March 28, 2011

Այղր լճի ջրհան կայանը

Երեկ արշավի էինք Մեծամոր, Արմավիր, Երվանդաշատ: Ընթացքում մտանք Այղր լիճ ու ես վերջապես տեսա Թամանյանի նախագծած ջրհան կայանը: Սա նրա վաղ շրջանի գործերից է, դեռևս դիպլոմայինս գրելու ժամանակվանից ուզում էի գնալ տեսնել, վերջը տեսա: Ճարտարապետությամբ հիշեցնում է Երևանի առաջին հիդրոէլեկտրոկայանը:
  



Հա, չմոռանամ ասել, որ հասել էինք Արաքսի ափ, ու սահմանապահների կողմից բռնվեցինք ու տարհանվեցինք :-ՃՃՃ

Tuesday, March 22, 2011

Վահագնի ծնունդը

Խորենացուց պահպանված բնագիրը


Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:



Աշխարհաբար տարբերակը


Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը.
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգան փողից ծուխ Էր ելնում,
Եղեգան փողից բոց Էր ելնում
Եվ բոցի միջից վազում էր
Մի խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր (մազեր) ուներ,
Բոց միրուք ուներ
Եվ աչքերն էին արեգակներ:






քաթամաձէ

էս նինոն ինձ 4 տարի առաջ գետնովն էր տվել՝ էն կարգի, որ մի երկու երգ օրը 30 անգամ էի լսում, էդ ժամանակ մենակ էի ապրում տաս հարկանու յոթերորդ հարկի մի սենյականոցում: Հետո կորավ նինոն, հավեսս գնաց, իսկ էսօր պարզվեց, որ նինոն իմ իմացած մի 25 տարեկան աղջիկ չի, այլ համարյա մի քառասուն տարեկան, բայց համերգը լավ ստացվեց, չնայած առաջին երեք երգից բան չհասկացա...կեցցե՛ հայ-վրացական հարևանությունը :-)

Sunday, March 20, 2011

հին հռոմեացիների ու հայոց "քաղաքական" գործիչների մասին

ժուկով-ժամանակով կար հին հռոմեացի կոչվող ազգ: Այսինքն դա ազգ չէր բառիս բուն իմաստով, բայց դա չի կարևորը: Ուրեմն էս հռոմեացիք ունեին պատմագիրներ, որոնք մի հետաքրքիր ֆինտ ունեին: Պատկերացրեք, հռոմեական լեգեոնը գնում է կռվի, տալիս է ասենք 700 զոհ, հակառակորդն էլ տալիս է ասենք էլի 700 զոհ: Ուրեմն էս  հռոմեացի պատմիչներն իրենց երկում գրում էին մոտավորապես սենց. "...ճակատամարտում մենք տվեցինք 70 զոհ, հակառակորդը՝ 7000": Այսինքն, 10 անգամ քչացնում էին իրենց, 10 անգամ ավելացնում հակառակորդի զոհերի քանակը, գալիք սերունդների համար իհարկե: Ինչի էս ամենը հիշեցի: Որովհետև մի քանի օր առաջվա միտինգի ժամանակ ուստա լյովն ասել էր թե 100.000 հոգի մարդ կա, հայոց քաջարի ոստիկանությունն էլ ասել էր թե՝ 9000: Իհարկե երկուսն էլ ստում էին, անզեն աչքով էլ պարզ էր, որ 9000-ից շատ էն, 100.000-ից քիչ :-))) 
...ուստա լյովի հավերժ տասնապետ լևոն զուրաբյանը մարդկանց այս ընդդիմադիր զորքին իջեցրեց մաշտոց-թումանյան խաչմերուկ, բանակցեց դարակազմիկ ոստիկան ներսիկ նազարյանի հետ, որից հետո ընդդիմադիրները կատաղի մարտով "գրավեցին" ազատության հրապարակը.........
...բարևեց ուստա լյովը րաֆֆուն, չբարևեց....մարդիկ էս ՀՈՒՅԺ ԿԱՐևՈՐ ու ԱԶԳԻ համար առաջնահերթ թեմայով ԼՈՒՐՋ-ԼՈՒՐՋ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ...ու հասկանում ենք, թե ինչքան պարապ մարդիկ կան հանրապետությունում... 
Ես ասել եմ ու կասեմ՝ Հայաստանում ընդդիմություն չկա, կա աթոռակռիվ, կա սերժատյացություն, կա լևոնավախություն ու տենց ախմախ բաներ...ինչպես հայտնի ասացվածքում՝ նույն քաքը տարբեր գառշոկներում...
Էս մասին մի ոտանավոր եմ գրել վախտին:

Անխոնջ եղեք
 
 
© անՆամուս, XX . III . MMXI ®


Sunday, March 13, 2011

տխուր չգնամ

Երեկ օպերայի կանգառում, <<չգնա՞մ>>ի մոտ կնոջս էի սպասում: Երկու տարեց տղամարդ բորբոքված բարձր ձայնով վիճում էին քաղաքական թեմաներով, հետո մոտեցավ երրորդը: Թեման սերժիկն ու ուստա լևոնն էին: Դե ես էլ ակամայից լսում էի զրույցը: Էդ հեչ, վերջում էս երրորդը կատաղած ասեց՝ արա հեչ մտածել ե՞ս, 3 օրը մեկ ղարաբաղի սահմանին մի տղա ա զոհվում հայաստանցի, կամ սնայպեռից, կամ նենց....ու մեջները մի հատ ղարաբաղցի չկա, միիիի հաաատ /գոռում էր/.....ինչի՞ պիտի իմ տղեն գնա ղարաբաղ ծառայի...
մարդը սուբյեկտիվորեն ճիշտ ա դատում, համենայն դեպս ինքն իր ասածի վրա վստահ էր... հետո սկսեցի մտածել, դեպքերը հետ-հետ տարա ու իրոք՝ պատահական ա թե ոչ՝ բայց էս վերջին բոլոր մահերը..... Հայաստանից են զոհվածները կամ սպանվածները: Ինչքան էլ չուզենամ բաժանարար դնեմ Հայաստանի ու Արցախի միջև՝ չի ստացվում...

Sunday, February 27, 2011

Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից։ Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է։ Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել։ Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան։ Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին։ Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր։ Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է։ Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ։ Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց, հասկացիր սա։ Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա։ Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը։
Սարոյան

Sunday, February 13, 2011

համահայկական գրադարան

Համահայկական գրադարան    http://freebooks.do.am/    PanArmenian E-Library

էս գրադարան-կայքից շատ լավ գրքեր եմ քաշել ու հեչ չէի մտածի որ ինձ դուր եկած ու էնքա՜ն դուր եկած, որ ինքս հայերեն թարգմանած էս գործը Բորխեսի կհայտնվի էդ կայքի Բորխես-բաժնում:
Ներբեռնել այստեղից:

Այսքանը :-)


Wednesday, February 9, 2011

"հայ բլոգոսֆերա"...չէմիչէյեսիմինչ :-ՃՃՃՃՃՃՃՃՃ

...որ չեն ասում ՀԱՅ ԲԼՈԳՈՍՖԵՐԱ....ոնց որ գլխիս տան....տենց բան չկա սիրելի ընթերցողներ, մի՛ խաբվեք,
կա յանիմ հայ, բայց իրականում ռուսագիր, ավելի շուտ կիրիլլագիր բլոգոսֆերա՞՞՞ ... 
հայ ամենապոպուլյար բլոգերները գրում են միմիայն ռուսերեն, тупо ռուսերեն и до упора продолжают գրել ռուսերեն......էլ չեմ ասում մնացածը
հայ բլոգոսֆերա կոչվածի իրականում քսան տոկոսը հազիվ հայալեզու ա...
ամո՛թ ձեզ, ազգությամբ հայ, բայց ուռուսագիր բլոգերներ
էսքան բան
P.S. "հայ բլոգոսֆերա՜՜՜"......չէմիչէյեսիմինչ :-ՃՃՃՃՃՃՃՃՃ
 
 
© անՆամուս, IX . II . MMXI ®

Sunday, February 6, 2011

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Գ/


...երբ որ Հախվերդյանն էնքան էր խմել լակել, որ 1991-ին այ էս վիճակին էր հասել...
...երբ որ լյարդի վիրահատության համար ամբողջ ազգը փող հավաքեց ու նրան տարան ֆրանսիա վիրահատեցին կյանքը փրկեցին բերեցին...
...ու բանից պարզվում ա սփյուռքում էլ են փող հավաքել...
...ու պարզվում ա Մեսչյանը նրա համար Մոնրեալում այ սենց համերգ ա տվել...
...ու դրանից հետո, էդ ապերախտը սենց բաներ ա խոսում...
Հախվերդյան, դու մեղմ ասած ապերախտ ես......  


մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Ա/

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Բ/

 

Հ.Գ. 

էսօր առավոտ պարզվեց որ 32 ատամով Մեսչյանին են ձեռ  առել

նայել կեսից ու սրա սկիզբը

ով եք եղել դուք ու ինչ ա ձեր հումոր կոչվածը, նույնը վերաբերում ա դահլիճում նստած մնացածներին
...բելի սերունդն ա էէէ....

Wednesday, January 26, 2011

Զորաց քարերի մասին

Զորաց քարեր. Ապուշությո՞ւն, թե՞ հնագույն աստղադիտարան

հոդվածը կարդացի ու որոշեցի շարադրվել

1. եթե հերունիամոլ մարդիկ ասում են, թե էդ ծակերով հենց էդ անկյունների տակ նայելիս կոնկրետ որոշ աստղեր են երևում, ապա ես հակափաստարկ կբերեմ Ավետիսյանի ասածը` էդ քարերը մինիմում 3-4 հազար տարի ա էդտեղ են /աստղագետների կարծիքով` 7-8 հազար տարի` ավելի վատ իրանց համար/:

Ուրեմն հարգելիներս, էդ քարերը վաղուց արդեն իրանց դիրքերում չեն` դե երկրաշարժ կա, մոնղոլ-թաթարական արշավանք կա...

2. Բացի դա, նույնիսկ եթե ենթադրենք, որ մի քանի հազար տարի Սյունիքում ժաժք չի եղել, /ինչը անհավանական ա/, ապա հենց մենակ էն, որ Երկիր մոլորակի դիրքը փոխվում ա աստղերի հանդեպ դարերի ընթացքում, էլ չեմ ասում հազարամյակների, ապա փոխվում ա նաև դրանց դիտման անկյունը: Հետևաբար, եթե, աստված հոգին լուսավորի, Հերունին 90-ականներին էդ ծակերով նայել ու եսիմինչ աստղեր ա տեսել, ապա 4-8 հազար տարի առաջվա մեր աստղագետ նախնիները չէին կարող նույն անկյան տակ նույն աստղերը դիտել, գրողը տանի !!!

3. իմ կարծիքով Զորաց քարերի տարածքը ընդամենը մի ծիսական արարողությունների վայր ա եղել, ու նաև դամբարանդաշտ, այլ ոչ թե աստղադիտարան, իսկ եթե նույնիսկ ընդունենք,  որ հայոց նախնիները աստղեր են նայել էդ չարաբաստիկ քարերի նույնքան ծակերով, ապա պետք ա ընդունենք նաև, որ այլմոլորակայինների մի բանը խառն ա ստեղ... 

4. Ու ընդհանրապես, պետք չի որ ֆիզիկոսը զբաղվի հնագիտությամբ, ու հակառակը: Հերունին որպես ֆիզիկոս, ինչքան գիտեմ, հզոր ալեհավաքներ ա ստեղծել, նաև արևային լիցքավորիչների մի տեսակ, ուզում եմ ասեմ` որպես ֆիզիկոս ֆիզիկոս ա, բայց... 

5. Ու նաև պետք չի փնտրել բարդ բաներ պարզի փոխարեն...մեր ճարտարապետության դասախոս Մուրադ Հասրաթյանն ասում էր, որ էդ ծակերը քարերի հեշտ տեղափոխման համար են արել:

6. Իսկ ինչ վերաբերում ա Stonehenge  ու Քարահունջ բառերի վերջին 4-5 տառերի նմանությանը, ապա կասեմ, որ ճիշտ ա` մեր ու բրիտանացիքի սիրտը վաղուց շատ էլ որ լեռներում ա, բայց դա ինչ կապ ունի....

Հ.Գ. Որպեզի տպավորություն չստեղծվի թե հնագետներին եմ պաշտպանում, մի դեպք պատմեմ:

Շիրակի մարզի Հարթաշեն ու Զույգաղբյուր գյուղերի միջեև զույգ քարերով շարված մի ճանապարհ կա, որը որոշ հնագետներ համարում են մի շատ հին ծիսական ճանապարհ ու շատգիտեմթեինչ: Մի քանի օր առաջ զրույց պատահեց ժայռապատկերաբան ու քարանձավագետ Սամվել Շահինյանի հետ, որն ասեց, թե դեռևս կենդանի են կողքի գյուղերի էն բնակիչները, որոնք հայրենականի տարիների շարել են էդ քարերը` հակատանկային պաշտպանություն ապահովելու համար...չէ որ վտանգ կար, թե սովետի պարտության դեպքում թուրքիան կհարձակվի հայաստանի վրա...

 

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (28) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (14) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)