Երեկ օպերայի կանգառում, <<չգնա՞մ>>ի մոտ կնոջս էի սպասում: Երկու տարեց տղամարդ բորբոքված բարձր ձայնով վիճում էին քաղաքական թեմաներով, հետո մոտեցավ երրորդը: Թեման սերժիկն ու ուստա լևոնն էին: Դե ես էլ ակամայից լսում էի զրույցը: Էդ հեչ, վերջում էս երրորդը կատաղած ասեց՝ արա հեչ մտածել ե՞ս, 3 օրը մեկ ղարաբաղի սահմանին մի տղա ա զոհվում հայաստանցի, կամ սնայպեռից, կամ նենց....ու մեջները մի հատ ղարաբաղցի չկա, միիիի հաաատ /գոռում էր/.....ինչի՞ պիտի իմ տղեն գնա ղարաբաղ ծառայի...
մարդը սուբյեկտիվորեն ճիշտ ա դատում, համենայն դեպս ինքն իր ասածի վրա վստահ էր... հետո սկսեցի մտածել, դեպքերը հետ-հետ տարա ու իրոք՝ պատահական ա թե ոչ՝ բայց էս վերջին բոլոր մահերը..... Հայաստանից են զոհվածները կամ սպանվածները: Ինչքան էլ չուզենամ բաժանարար դնեմ Հայաստանի ու Արցախի միջև՝ չի ստացվում...
լռիվ հայերը երբևից է կզգան էտ հողերի կարևորությունն ու արժեքը, հետո թողաս էտ նույն մարդիկ կխոսան, որ "Հայաստանը ծովից-ծով ա եղել, բայց չեն կարացել պահել ու էլի շատ մեղադրանքներ նախնիներին", բայց հիմա մենք նույն չենք անում?
ReplyDeleteնույն թեմայի շուրջ մանր-մունր սխալները շատանալով կդառնան մի մեծ սխալ.
ես զգում եմ որ տենց մտածելը շատ սխալ ա, հասկանում եմ, զադնիցոյ չույու....բայց դե չեմ կարում, մոտս անընդհատ ներքին բաժանում ա գնում...
ReplyDelete