ժուկով-ժամանակով կար հին հռոմեացի կոչվող ազգ: Այսինքն դա ազգ չէր բառիս բուն իմաստով, բայց դա չի կարևորը: Ուրեմն էս հռոմեացիք ունեին պատմագիրներ, որոնք մի հետաքրքիր ֆինտ ունեին: Պատկերացրեք, հռոմեական լեգեոնը գնում է կռվի, տալիս է ասենք 700 զոհ, հակառակորդն էլ տալիս է ասենք էլի 700 զոհ: Ուրեմն էս հռոմեացի պատմիչներն իրենց երկում գրում էին մոտավորապես սենց. "...ճակատամարտում մենք տվեցինք 70 զոհ, հակառակորդը՝ 7000": Այսինքն, 10 անգամ քչացնում էին իրենց, 10 անգամ ավելացնում հակառակորդի զոհերի քանակը, գալիք սերունդների համար իհարկե: Ինչի էս ամենը հիշեցի: Որովհետև մի քանի օր առաջվա միտինգի ժամանակ ուստա լյովն ասել էր թե 100.000 հոգի մարդ կա, հայոց քաջարի ոստիկանությունն էլ ասել էր թե՝ 9000: Իհարկե երկուսն էլ ստում էին, անզեն աչքով էլ պարզ էր, որ 9000-ից շատ էն, 100.000-ից քիչ :-)))
...ուստա լյովի հավերժ տասնապետ լևոն զուրաբյանը մարդկանց այս ընդդիմադիր զորքին իջեցրեց մաշտոց-թումանյան խաչմերուկ, բանակցեց դարակազմիկ ոստիկան ներսիկ նազարյանի հետ, որից հետո ընդդիմադիրները կատաղի մարտով "գրավեցին" ազատության հրապարակը.........
No comments:
Post a Comment