նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, January 26, 2011

Զորաց քարերի մասին

Զորաց քարեր. Ապուշությո՞ւն, թե՞ հնագույն աստղադիտարան

հոդվածը կարդացի ու որոշեցի շարադրվել

1. եթե հերունիամոլ մարդիկ ասում են, թե էդ ծակերով հենց էդ անկյունների տակ նայելիս կոնկրետ որոշ աստղեր են երևում, ապա ես հակափաստարկ կբերեմ Ավետիսյանի ասածը` էդ քարերը մինիմում 3-4 հազար տարի ա էդտեղ են /աստղագետների կարծիքով` 7-8 հազար տարի` ավելի վատ իրանց համար/:

Ուրեմն հարգելիներս, էդ քարերը վաղուց արդեն իրանց դիրքերում չեն` դե երկրաշարժ կա, մոնղոլ-թաթարական արշավանք կա...

2. Բացի դա, նույնիսկ եթե ենթադրենք, որ մի քանի հազար տարի Սյունիքում ժաժք չի եղել, /ինչը անհավանական ա/, ապա հենց մենակ էն, որ Երկիր մոլորակի դիրքը փոխվում ա աստղերի հանդեպ դարերի ընթացքում, էլ չեմ ասում հազարամյակների, ապա փոխվում ա նաև դրանց դիտման անկյունը: Հետևաբար, եթե, աստված հոգին լուսավորի, Հերունին 90-ականներին էդ ծակերով նայել ու եսիմինչ աստղեր ա տեսել, ապա 4-8 հազար տարի առաջվա մեր աստղագետ նախնիները չէին կարող նույն անկյան տակ նույն աստղերը դիտել, գրողը տանի !!!

3. իմ կարծիքով Զորաց քարերի տարածքը ընդամենը մի ծիսական արարողությունների վայր ա եղել, ու նաև դամբարանդաշտ, այլ ոչ թե աստղադիտարան, իսկ եթե նույնիսկ ընդունենք,  որ հայոց նախնիները աստղեր են նայել էդ չարաբաստիկ քարերի նույնքան ծակերով, ապա պետք ա ընդունենք նաև, որ այլմոլորակայինների մի բանը խառն ա ստեղ... 

4. Ու ընդհանրապես, պետք չի որ ֆիզիկոսը զբաղվի հնագիտությամբ, ու հակառակը: Հերունին որպես ֆիզիկոս, ինչքան գիտեմ, հզոր ալեհավաքներ ա ստեղծել, նաև արևային լիցքավորիչների մի տեսակ, ուզում եմ ասեմ` որպես ֆիզիկոս ֆիզիկոս ա, բայց... 

5. Ու նաև պետք չի փնտրել բարդ բաներ պարզի փոխարեն...մեր ճարտարապետության դասախոս Մուրադ Հասրաթյանն ասում էր, որ էդ ծակերը քարերի հեշտ տեղափոխման համար են արել:

6. Իսկ ինչ վերաբերում ա Stonehenge  ու Քարահունջ բառերի վերջին 4-5 տառերի նմանությանը, ապա կասեմ, որ ճիշտ ա` մեր ու բրիտանացիքի սիրտը վաղուց շատ էլ որ լեռներում ա, բայց դա ինչ կապ ունի....

Հ.Գ. Որպեզի տպավորություն չստեղծվի թե հնագետներին եմ պաշտպանում, մի դեպք պատմեմ:

Շիրակի մարզի Հարթաշեն ու Զույգաղբյուր գյուղերի միջեև զույգ քարերով շարված մի ճանապարհ կա, որը որոշ հնագետներ համարում են մի շատ հին ծիսական ճանապարհ ու շատգիտեմթեինչ: Մի քանի օր առաջ զրույց պատահեց ժայռապատկերաբան ու քարանձավագետ Սամվել Շահինյանի հետ, որն ասեց, թե դեռևս կենդանի են կողքի գյուղերի էն բնակիչները, որոնք հայրենականի տարիների շարել են էդ քարերը` հակատանկային պաշտպանություն ապահովելու համար...չէ որ վտանգ կար, թե սովետի պարտության դեպքում թուրքիան կհարձակվի հայաստանի վրա...

 

6 comments:

  1. Իսկ Դուք անձամբ կարդացե՞լ եք Հերունու աշխատությունը: Ինչո՞վ եք վստահ, որ 8000 տարի առաջ չէին խոսում մի լեզվով որը դարձավ հիմք ներկայիս հայոց լեզվին: Եթե ունեք հակափաստարկներ, խնդրում եմ նշեք...

    ReplyDelete
  2. Հերունու աշխատությունը քաշեցի սկսեցի կարդալ, մի քանի էջից դադարեցրի: Հերունին /իհարկե վատ է մահացածից հետո խոսելը, բայց չխոսելն էլ մի բան չէ/ որտեղ ուզում դառնում է լեզվաբան, որտեղ ուզում դառնում է հնագետ, պատմաբան, մոռանալով որ հռչակավոր ֆիզիկոս է: Դա ինձ համար լուրջ չէ: Նա ամեն ինչ հարմարեցնում է իր տեսակետին: Եթե լուրջ գիտնականի հոդված եք ուզում, քաշեք սա կարդացեք
    http://www.4shared.com/document/qITJjkRA/-____.html

    Այ տեսնում եք <<8000 տարի առաջ չէին խոսում մի լեզվով որը դարձավ հիմք ներկայիս հայոց լեզվին>> ձեր միտքը ընդունելի է, բայց որ ասում են հենց հայոց լեզվով են խոսել, դա ծիծաղելի է:
    Բայց ես չեմ կարծում, որ նեոլիթի շրջանում, երբ նոր էին սովորել կրակ ստանալ ու նետ աղեղ էին հնարել, ու անցել էին յուրացնողից արտադրող տնտեսաձևին, ստեղի մարդիկ հայերեն էին խոսում: էդ ժամանակ լեզուներ որպես էդպիսին դժվար եղած լինեն

    ReplyDelete
    Replies
    1. Եթե մինչև վերջ կարդացած լինեիք, գոնե հարգելի կլիներ Ձեր տեսակետը...ոչ թե այստեղ-այնտեղից լսած թռուցիկ խոսքեր:
      Վստահ եմ , այլմոլորակայիններն են Ձեզ ստեղծել...ինձ` հաստատ ոչ :Ճ

      Delete
  3. մի բան շատ պարզ է....ատում եք Հերունուն կամ նախանձում, որ մի տոկոսով իրեն նման չեք: Գոնե մինչև վերջ կարդայիք հետո կարծիք հայտնեիք: Վստահորեն կասեմ, որ Ձեզ այլմոլորակայիններն են ստեղծել , ու դրա համար չեմ բանավիճի:

    ReplyDelete
    Replies
    1. Մարիաննա, ինձ առանց ճանաչելու ասում եք, որ ինձ ստեղծել են այլմոլորակայինները, ես էլ եթե նույն պարզամտությամբ դատեմ, կասեմ, որ ձեզ ստեղծել են ասենք քարերը, կամ մրջյունները, բայց դա լուրջ չի:
      Իմ տեսակետը գրված ա երրորդ կետում:Հերունուն չեմ ատում, քանզի չեմ ճանաչում, իսկ նախանձում եմ միայն լուրջ գիտնականներին: Բարի նախանձով: Իսկ Հերունուն համարում եմ հայրենի գիտաֆանտաստիկայի հայրը: Մնաք բարով:

      Delete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)