Սովորաբար լինում են ֆիլմեր կամ հաղորդումներ համացանցում, որոնք համ ուզում ես նայել, համ էլ ժամանակդ ափսոսում ես, այսինքն ոսկե միջին չես կարողանում գտնել:
Ես մի լուծում եմ գտել՝ ներբեռնում եմ էդ տեսանյութերը, հետո նայում հանրահռչակ GOM նվագարկիչով: Իմիջիայլոց, դրա վերջին վերսիաները էդ ֆունկցիան բառախլիտ են անում, նենց որ խորհուրդ կտամ քաշել հին տարբերակները: Օրինակ 2.1.43.5119-ը այ ստեղից:
Հիմա բացատրեմ, օրինակ կան ֆիլմեր, որ դանդաղ են նկարված, ռիթմը էնքան դանդաղ ա, որ պարապ ես մնում: Սա սուբյեկտիվ ա, կարող ա ես եմ անհանգիստ-անհամբեր, բայց իրոք տենց դանդաղ կինոներ կան, որ ուզում ես անպայման նայած լինես, բայց ներվերդ չի հերիքում: Կամ օրինակ այ էս հաղորդաշարը: Շատ լավն ա, բայց ահավոր դանդաղ ա նկարած, դե իսկ ես ուզում եմ նայել: Հրաշագեղ player-ով արագացնում եմ մեկուկես անգամ ու 40 րոպեանոց ծրագիրը տևում ա 25 րոպե, մեկուկես ժամանոց ֆիլմը՝ մի ժամ: Արագությունը փոխվում ա C և X սեղմակներով: Բարի ժամանց
No comments:
Post a Comment