նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Sunday, May 12, 2013

Մկների ժողովը /մեր օրեր/

Սով էր, սով էր մկստան,
Չեբի ձեռքից լկստան
Փուչիկն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ գաղջեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մուկուչը խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր կեղծուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը թանաքիս ,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ , մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես քվեարկի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կոխ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի , քեֆը գաղջ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե պոռնիկ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի գանգ ,
Ծափ , ծլնգոց,
Մեջը զնգոց.
Տիկոյի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Սերոժ դո´ ւ:
-Սերո՞ժն տանի:
-Սաշիկ դո´ւ :
-Սաշի՞կն կախէ:
-Թոխմախ, դո´ ւ:
-Թոխմախ կաղ է :
-Գալուստ, դո ´ւ:
-Գալուստ կարճ է:
-Նեմեց, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Տարոն , դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չոռնի , դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Աշոտյանն, Ավագյանը թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Շարմազ , ի՞նչ ֆստան,-
Ճստաց Մուկը ճստճստան :
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Աթաբեկ Խնկոյան
ու ես /մասամբ/

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)