վերցնում եմ բժշկական սպիրտ 96 աստիճանի թնդության լցնում մի ապակու մեջ հետո սխտորը կտրտում ու լցնում վրան հետո պահում մութ ու սառը տեղում մի տաս օր` ու անմահական հեղուկը պատրաստ է: Խմում ես մի թեյի գդալ առավոտյան հետո կեսօրին հետո երեկոները` ու ամբողջ օրը սխտոր ես բխկում : Կամ էլ բամբակը ողողում ես էդ սխտորաջրով ու դնում վերքի վրա` հո չի չորացնում վառելով ու վառում չորացնելով garlic-սխտոր գառլիկ գառնիկ էս ինչի գործի չես, սխտորաբուժություն սխտորաբըխկ սխտորաթերապիա սխտորայբուբեն սխտոր` էս տարվա ու անցած սխտորահոտ սխտորացու տավարացավ սխտորը քսի գլխիդ կարողա մազերդ սկսեն աճել նոր թափով սխտորը կեր ու քսի դեմքիդ կարմիր բծերը կանցնեն սխտորը ճզմի սխտորճզմիչով ու էդ խառնուրդը խծուծ արա ու դիր քթիդ թող այրվի հետո կեղև տա հետո պլոկվի սխտորի ծառ ու թուփ սխտորաշեն գյուղի հազարամյա կաղնին սխտորիկներ մանր ու խոշոր սխտորի հոտը կպել ա ձեռներիս ու պոկ չի գալիս եթե ամեն ընթրիքին մի սխտորակճղակ ուտես մի հինգ տարի երկար կապրես եթե ծիծաղես մի րոպե` մի ամբողջ օր երկար կապրես եթե ծխես մի սիգարետ` կյանքդ հինգ րոպեով կկրճատվի իսկ մի սիգարետ ծխելիս անցկացրած հինգ րոպեն հաշիվ ա թե չէ` էդ ուրիշ եզրից ա կրճատվում` վերջից ոչ թե էսօրվա ընթացքից, կարաս ծխես ու ընթացքում սխտոր որոճաս` կարելի ա փորձել դառը ծուխ ու սխտորահամ, փոքր ժամանակ սխտորի պռճիկը կտրում ու քսում էինք հացի էն հաստակող մասին ու ուտում` համով էր, սխտորազգի էս քանի օրն անընդհատ մի սրճարանի դիմացով եմ անցնում նոր են բացել թումանյան-փարպեցի խաչմերուկին մոտ` անկյունի վրա փոքր կոկիկ այ իսկական կաֆե` սուրճ խմելու թերթ կարդալու ծխելու ընկերոջդ կամ սիրածիդ ժամադրելու ու միասին սխտոր ուտելու մանրէասպան սխտորամոռ սխտորակերտ սխտորավան սխտորի արահետ սխտորի յուղ ու թթու ծառուղի` էլի սխտորի ու ձոն սխտորին սխտորասեր ու սխտորադավաճան
…սխտորաՇարունակելի…
07.05.2009 / 18:50
…սխտորաՇարունակելի…
07.05.2009 / 18:50
No comments:
Post a Comment