նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, May 22, 2009

Աբովյան փողոց

սկսեմ աբովյան փողոցի վերևից այսինքն վերջից ուր ժամանակին երիտասարդական պալատն էր ու գնում էինք լողի հետո իջնում գլուխն պլանի ուտում խաչապուրի ու խմում կվաս ու մի երկու ժամ սպասում ավտոբուսի որ գնանք մասիվ երկրորդի: Ինչ իմանայի որ մի քանի տարի անց էդ պալատում թոշակներ էի բաժանելու բաքվից փախստականներին: Էն մութ ու ցուրտ տարիներին բժշկականի մոտ սեղանիկներ էին ու շահումով խաղեր, իսկ դիմացի խանութում ուր հիմա դեղատուն է ու երբ ես փոքր էի մի օր մորս դրամապանակը գողացան լավ հիշում եմ: Էդտեղ էր նաև ակնաբուժական կլինիկան ուր գնացել եմ ահագին ժամանակ հետո նաև պառկեցի մի տաս օր կանաչ այգի էր բակում: Մի քիչ էլ որ իջնեմ կհասնեմ համալսարանի սև շենքին ուր սովորել եմ երկու` հետո էլի երկու տարի` մեկ տարի ընդմիջումով: Աբովյանից Տերյան անցնելիս ազգային գրադարանն է որտեղ դպրոցական դասերից հետո գնում էի մորս մոտ բարձրանում գրապահոցի աստիճաններին ու նստած կարդում…ևս մի քիչ իջանք ու հասանք բժշկականին որի դիմաց հավաքվում էինք ուսանողական տարիներին ու գնում ինչորտեղերբ խաղալու պոլիտեխի կանաչ դահլիճ: Նույն մայթով ու գետնանցումով դուրս` մի լուսանկարչատուն կա ուր ժամանակին քաղաքի ամենաէժան «պասպորտն» էին նկարում` 300դրամ: Հա էդ գետնանցումում ինչ ասես չկա: Իսկ մետրոյի մոտի գետնանցումում երկարաձիգ ստորգետնյա խանութների շարք է, ախր ինչ գրում եմ հիշում եմ սովետի տարիները չնայած ընդամենը 9 տարի եմ ապրել սովետների օրոք: Մի օր օպերա էդ ախմախ տարիներին սովետի քանդվելուց հետո մի մեծ տորթ էին բերել մի տաս մետրանոց ու ամբողջ հայությունը ուզում էր կծել էդ տորթից…հետո դուրս ենք գալիս մաքուր օդի ու արևի ու փարիզյան սուրճն է` մոտով անցնում ես ու դառը սև սուրճի հոտը քթանցքդ գրավում է` բայց փարիզում սուրճ չի աճում, էնտեղ մենակ էյֆելյան աշտարակ է աճում ու ոնց ասել էր ֆրանսիացի մի գրող` ես էնքան եմ զզվում էդ անտեր աշտարակից, փարիզի որ մասից նայես` էրեվում է`միակ տեղը որտեղից չի էրեվում` աշտարակի միջի կաֆեն է ուր գնում եմ սուրճ խմելու…հետո անի հյուրանոցը ձախի վրա իսկ աջի վրա լեզվի ինստիտուտն էր, որի ճարտարապետը կին ա եղել` աննա տեր-ավետիքյան, հիմա եկեղեցի կա տկլոր, սրա դիմաց մի ցածր նստարան կա` էն հներից, սրա վրա միշտ տաքսիստներն են թառում, մեկ-մեկ էլ ես ու դու էինք դիմադրում ու զավզակություն անում էն ամառվա անաստված շոգին…կինո մոսկվա, չէ մինչ էդ արաքս կաֆե որ դառել ա արաքս լոունջ…ստանիսլավսկի…երևան հյուրանոց այ ստեղից սկսած փողոցային լուսավորության սև մետաղյա սյուներին որ նայեք ներքև մասում գրված ա эривань 193… год... հետո դալանից ներս էրեվանի ամենահին ֆոտոն ա` հարբեցող լուսանկարչով…հետո մոտոների խանութն ու իհարկե վանիկի ֆոտոն…խաչապուրի տոմատի հյութ…square one` սփյուռքահայերի ու պարսիկ ամերիկահայերի սիրած տեղը` մի շիշ պիվեն 800 դրամ` հետն էլ ձեթի մեջ պառկացրած գազար…դիմացը կարաբալայի արձանն ու պատմությունները հին էրեվանցիքի թե` կարաբալան հասարակ խուժան բիձա էր ու ծաղիկներ տալուց մի լավ ձեռ էր տալի կնանիքի հետույքներին ու խմած էր գիշեր-ցերեկ ու հիմա չգիտեմ ինչի երբ անցնում եմ նրա արձանի մոտով տեսնում եմ որ բերանում ծխախոտ են դրել հանում ու շպռտում եմ…իսկ էդ կողմերում մի տատիկ կանգնում փող ա հավաքում կլինի արդեն մի տաս տարի սև շորերով ու միշտ կոնֆետ ա տալիս ինձ երբ մանրադրամը տալիս ու արագ հեռանում եմ…ու վերջապես հրապարակի պուլպուլակ չհասած նայեք վերև ու ձախ` խաչատուր աբովյանի դիմաքանդակն ա` աբովյան абовян abovian…
…մի լուսանկար հիշեցի աստաֆյան փողոցից` տրամվայով սալահատակով ու փողոցը ջրող խանութպանով…լավն ա էղել էլի հին էրիվանը…

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)