նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Sunday, April 8, 2012

հանրային.զուգարան

Իտալիայում հանրային զուգարանից օգտվելն արժեր մարդա 1 եվրո /մոտ 500դրամ/:  Ամենաթանկը Ֆլորենցիայում էր՝ 1,20: Դե եթե հաշվես որ միջին աշխատավարձն էնտեղ 1200 եվրո ա, իրանց համար էդքան էլ թանկ չի: Քանի որ ամբողջ օրը ոտքով ման էինք գալիս իտալական քաղաքներում, օրեկան մոտ 5 եվրո ծախսում էինք դրա վրա: Ահագին փող ա որ գումարես իրար: Մի տարբերակ էլ կար՝ կաֆեներից կամ պիցցերիաներից օգտվելիս զուգարանը ձրի էր :-) Հա, եվրոպաներում ամեն տեղ դեպի հանրային զուգարան ցուցող ցուցանակ կա:
Երևանում մատների վրա կարելի ա հաշվել հանրային զուգարանները, իսկ դեպի դրանք ցուցող ցուցանակ ընդհանրապես կա ոչ: 
Մեկը կասկադի առաջին հարկում ա /map/  մեկը Սիրահարների այգում /map/ /սրանք անվճար են, հետևաբար քարտեզի վրա՝ կանաչ գույնով/: Վճարովիներն են՝ Օպերայի կաֆեներում երկուսը map, map մի հատ՝ երիտասարդական մետրոյի այգում map, մի հատ՝ Շահումյանի արձանի հետևի այգու սրճարանում map, մի հատ Մանկական այգում map: Էս վերջինը 50 դրամ է, մնացածները՝ 100 /քարտեզի վրա նշված կարմիրով/: Համաձայնեք, զուգարան վազող/փնտրող մարդու համար թանկ չի :-) 
Մի հատ նորմալը կար Մարգարյան ծննդատան դիմացի պուրակում, քանդեցին: Սա Մաշտոցի պողոտայից ցուցանակ ուներ:
Հա մի հատ էլ "բիո" զուգարան կա հրապարակի մետրոյի մոտ, բայց չմտնեք, մի անգամ սխալվեցի մտա, ահավոր էր...քարտեզի վրա սև ա ներկած:
Իմիջիայլոց, ամենամաքուրը երկու անվճար /!!!/ զուգարաններն են, պարադոքս ա հայերի համար, իսկ մանկական այգունը լրիվ սովետական ա, մտեք նոստալգիա ապրեք :-)
Վատ բիզնես չի զուգարանի բիզնեսը, էդ անտերը ախր մենակ տուրիստների համար չի, մանավանդ կենտրոնում պետք ա պետքարանը: 
P.S. եթե էլի հանրային զուգարաններ գիտեք քոմենթներում գրեք քարտեզին ավելացնեմ:
P.S. 2 ոնց էի մոռացել կինո մոսկվայի ձրի զուգարանի մասին map: Ստեղ ներսի դռները հանված են, ասում են ժամանակին հոմիկներն էնտեղ լկստվել են, դրա համար էլ դռները հանել են :-Ճ
Եվս չորս նոր զուգարան եմ գտել՝ մեկը Անգլիական այգու մուտքի մոտ map, մյուսը Օղակաձև զբոսայգու կարապներով լճի սրճարանում map, երրորդը՝ Վարդան Մամիկոնյանի արձանից մի քիչ ներքև աստիճանների մոտ map ու նույն արձանի դիմացի գետնանցումում map՝ բոլորն էլ 100 դրամ:




Հուսով եմ քաղաքապետարանը էս լավ նստարանները շարելուց հետո կավելացնի հանրային զուգարաների քանակը, բայց իհարկե ոչ հատը 50,000,000 դրամ:

զուգարաններ՝ հատը 130.000 դոլար


3 comments:

  1. Բոլոր մետրոի կայարաններում կա զուգարան, ցուցանակ չկա իհարկե, բայց վճարովի են: Օպերայի սրճարանների զուգարանները չեն աշխատում ներկա պահին: Ինչպես նաև կոնսերվատորիայի կողքի սրճարանի զուգարանը:

    ReplyDelete
  2. հա, հրապարակի մետրոյինը անվճար ա վերջերս մտա, տխուր վիճակ ա ներսում բայց դե:
    զորավար անդրանիկինը վախտին մտել եմ, հիմա չգիտեմ, բայց մետրոյի զուգարաններին երբեք փող չեմ տվել

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)