նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, June 24, 2011

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա: Օր V: Վենետիկ

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա...կամ՝ 
երբ պաձյեզդից հելնում ես ու ընկնում ջուրը


Օր V: Վենետիկ

Ճիշտն ասած Վենետիկ գնալուց թերահավատ էի ու չէի պատկերացնում, որ էդքան լավը կլինի:



  այստեղ են կանգնում Վենետիկ տանող տաքսի-նավակները
վենետիկյան տաքսի

մեր արևախանձ նավազը

սկսվեց..

ու շարունակվեց.. Canal Grande կամ Canalasso

Thursday, June 23, 2011

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա: Օր III-IIII: Սիենա, Ֆլորենցիա

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա...կամ՝ 
միջնադարյան Սիենան ու Վերածննդի օրրանը


Օր III-IIII: Սիենա, Ֆլորենցիա

   Ընդհանրապես Սիենան հպարտանում է նրանով, որ միջնադարյան ոգին լավ պահել է ու մեկ էլ որ Duomo ունի :-)))

Սիենա տանող շարժասանդուղք
փեղկեր

անկյուն

Սիենայի Մայր տաճարը /Duomo di Siena/

բարձրաքանդակ

Monday, June 20, 2011

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա: Օր II: Նեապոլ, Պոմպեյ

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա...կամ՝ գրպանահատների քաղաքն ու Վեզուվի գործած մեղքերը


Օր II: Նեապոլ, Պոմպեյ

 Ավտոբուսով Հռոմից իջանք Նեապոլ՝ ծովի ու գրպանահատների քաղաք: Դե լավ, մնացած տեքստը լուսանկարների տակ...


Հեռվում Վեզուվն է

 Նեապոլիտանական ծոցածով

Այ սենց ծաղկաշատ են իտալացիքի պատշգամբները 

 Նեապոլիտանական ծոցածով II
Էլի Վեզուվ

Sunday, June 19, 2011

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա: Օր I: Հռոմ

Ճանապարհորդություն դեպ'Իտալիա...կամ՝ 
կյանքը սկսվեց հին հռովմեական ճանապարհից



Օր I: Հռոմ
Լեո դա Վինչի օդակայանից ճեպընթացով հասանք Շատրվանների քաղաք, գիշերվա կեսին իջանք Տերմինի կենտրոնական կայարանի մոտ ու վերջին ավտոբուսով գնացինք մեր հյուրանոց: Հաջորդ առավոտ իջանք մետրո Castro Pretorio կայարանից գնացինք Colosseum: Մետրոյից դուրս ես գալիս ու անմիջապես դիմացդ սա էր ցցված:
Մնացած պատմությունը լուսանկարներով...

  Մի քանի հարկ Կոլիզեումից

հին հռոմեացի լկստված լեգեոներներ ;-ճ
 կախված շինարարներ 

  մոտոյի հին հռոմեական սաղավարտ ու մեկ էլ աղունիկ

Կոնստանդինի հաղթակամարը  

Friday, June 17, 2011

երկուսուկես օր Պրահայում /ֆոտոպատմություն/

   Վերջապես շունչ քաշեցի ու որոշեցի պարտքս հանձնել, այն է՝ պատմել մայիսվերջյան-հունիսսկզբյան ուղևորության մասին դեպի կապիտալիստական Արևմուտքի երկու երկրներից առաջինը:
 Մի հատված Պրահայի մետրոյից :-)

Վայրէջք կատարեցինք Պրահայի "Ռուզին" օդակայանում ու անձրևոտ առավոտով ճամփա ընկանք դեպի քաղաք: Էս քաղաքում շատ են մի քանի բաներ՝ տրամվայներ, տուրիստներ, մոտոներ ու մոտոռոլլերներ, արձաններ, քարաշար անասֆալտ փողոցներ ու կաֆկա:
Ազգային թանգարանը աջակողմյան կիսագմբեթը :-)
 Սուրբ Վացլավի հաղթակամարը :-)


սիրուն են Պրահայի բազմահարկերը

Տրամվայի կենտրոնական հատվածներից

 խառը

 Արձանների շարքը սկսվեց

Thursday, May 26, 2011

մի քանի ժամից

Մի քանի ժամից թռչում ենք Չեխիա, այնտեղից Իտալիա...Անհամբեր փշերի վրա եմ :-))
Ահա այն քաղաքների ցանկը, որ ենթադրվում է այցելել:

Պրահա
Հռոմ
Նեապոլ
Պոմպեյ
Ֆլորենցիա
Սիենա
Մոնտեկատինի Տերմե
Պիզա
Վենետիկ
Ռիմինի
Սան Մարինո

Friday, May 20, 2011

Մանիֆեստ Հյուսիսային պողոտայի, Երևանի, Թամանյանի ու Նարեկ Սարգսյանի մասին

Էսօր ֆեյսբուքում մի ինքնաբուխ մանիֆեստ գրեցի Փղի ստատուսի տակ: Ահավասիկ այն


Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հյուսիսային պողոտան Թամանյանի Հյուսիսային պողոտայի հետ կապ ունի՝ չարաչար սխալվում ա:
 Եթե ինչ-որ մի երևանցի կամ իրեն բանական մարդ համարող մեկը կարծում ա, որ հյուսիսային պողոտան ստեղծված ա մարդկանց համար կամ Երևանի համար, ես խղճում եմ նրան:
 Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հյուսիսային պողոտան կառուցողները ներվելու են՝ հին երևանցիներին տներից վտարելու և նրանց՝ հենց իրենց տան տեղը կառուցվող բարձրահարկում տուն չտալու համար, ուրեմն ինքը խիղճ չունի:
Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հին Երևանի շենքերը քանդելու համար արժի ներել քանդողներին, ուրեմն ինքը վանդալ ա:
 Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հյուս. պողոտան սարքելուց (բացի որոշ մարդկանցից, որոնք լավ փողեր են լափել), սովորական մարդիկ շահել են, ապա նա իրականությունից հեռու ա:
 Էսքան բան:
Հա, որպես հետգրություն, Նարեկ Սարգսյանին հենց մենակ Օպերայի կողքի իրեքհարկանի կաֆեների համար արժե ուղարկել ոչ թե Աղդամ, այլ Բաքու......
Խաղաղ ապրեք:


Եվ վերջում, որպես ձեսեռտ, հայոց ճարտարապետության դարակազմիկ ռահվիրա Նարեկ Սարգսյանի վատությունները ափռցփռությունները Երևան քաղաքին:

- Օպերայի սրճարաններ-կանաչ տարածքների ոչնչացում,
- Համատարած բենզալցակայանների կառուցում,
- Հրազդանի կիրճը ռեստորանային համալիրների և հասարակաց տների վերածելը,
- Ժամանակակից արվեստի թանգարանի անվան տակ խանութների շարք կառուցելը` Մաշտոցի պողոտա 13 հասցեում
- Կասկադի տարածքում բնակելի առանձնատների կառուցման թույլտվությունը,
- Դալմայի բաղերի կառուցապատման աղավաղված գաղափարը,
- Հյուսիսային պողոտա, (Թամանյանի նախագծով շենքերը պետք է լինեին Օպերայի շենքի բարձրությունից ցածր,)
- Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի հողատարածքների վաճառք անհատներին,
- Հաղթանակ զբոսայգու տարածքում հյուրանոցային համալիրի շինարարության թույլտվություն կանաչ գոտու հաշվին,
- Սարյան-Մաշտոց զբոսայգու երկայնքով մեկ բարձրահարկ շենքերի կառուցում` ամբողջովին խախտված նորմերով: Ի դեպ, շենքերի կեսի նախագծերի հեղինակն անձամբ ինքն է,
- Օղակաձև այգու կառուցապատում` կանաչ տարածքների հաշվին: Ընդ որում, այգին ընդգրկված էր հուշարձանների ցանկում…


Աղբյուր


Մի հատ էլ մեջբերում Արա Շիրինյանից



Հյուսիսային պողոտայով Նարեկ Սարգսյանը... սպասարկել է իշխանական կլանի կողմից իրականացվող թալանը, հիմնավորել է տասնյակ երեւանցիների ունեզրկումը: Հյուսիսային պողոտան բիզնես պրոյեկտ է, հանրային տարացքի յուրացում` մի խումբ ընտրյալների անձնական շահը բավարարելու համար: Այդ պողոտան փող կորզելու միջոց է: Այդ պողոտայի վրա չկա ոչ մի գրախանութ, ոչ մի մշակութային օջախ: Միայն թանկ խանութներ, թանկ սրճարաններ եւ "Մոսկվիչկա" սուպերմարկետն իր չպատճառաբանված գներով: Ես աշխարհի ոչ մի քաղաքում չեմ տեսել հետիոտն փողոցում սուպերմարկետ: Աղքատ երկրում այսպիսի փողոցի գոյությունը անբարոյականություն է: Նարեկ Սարգսյանը ապականել է ամբողջ քաղաքը: Նրա օրոք Օպերայի այգին հանձնվեց սրճարանատերերին: Օղակաձեւ զբոսայգում կառուցվեցին անճաշակության վերջ ռեստորաններ (օրինակ, Հին Հռոմը): Նարեկ Սարգսյանը թույլ տվեց քանդել հին Երեւանի սեւ շենքերը: Էլ որն ասեմ: Հիմա դու կասես, թե ինչ կապ ունի այստեղ Նարեկ Սարգսյանը: Ճիշտ է, նրա փոխարեն մեկ ուրիշն էր անելու նույն բանը: Եւ այս հասարակական վրդովմունքը հենց այդ համակարգի դեմ է, որին ծառայում են բազմաթիվ Նարեկ Սարգսյաններ:

Saturday, May 14, 2011

երկու զուգահեռ

երկու զուգահեռ եմ մտմտացել

1. Մեր ականավոր կառավարությունը Աղետի գոտին վերացնելու /լավ իմաստով/ փոխարեն Կառավարության շենքի բակում Թամանյանի նախագծած գմբեթասրահի նարեկսարգսյանական տարբերակն է կառուցում:
2. Մեր փառապանծ ու 1700-ամյա քրիստոնյա եկեղեցին, երկրով մեկ սփռված կիսաքանդ եկեղեցիները վերանորոգելու փոխարեն լրբազանի նստավայր է կառուցում մայրաքաղաքի սրտում:
Չնայած, նայելով "վերանորոգված" Հաղարծին վանքին, չեմ էլ ուզում վերանորոգեն մնացածը...

Monday, May 9, 2011

հաղթանակների մասին

   Դպրոցում, վաղ 90-ականներին, մեր հայոցի դասատուն ասեց, որ ուզում են պետականորեն հանել մայիսի 9-ը տոների ցուցակից, իբր դա սովետական տոն ա և այլն...ես չգիտեմ ով ոնց, բայց  ես սենց եմ մտածում. ֆաշիստներին հետ շպրտելուց հետո, նախկին սոցճամբարի երկրները "ազատագրելու" ժամանակ լիքը զորք կոտորվեց, կարելի ա ասել մի քիչ անիմաստ, չնայած հետո Բեռլինում քոչարի պարեցին: Ու մի բան էլ` եթե սովետը վարի գնար երկրորդ աշխարհամարտում, թուրքերը ձախից մտնելու էին Կովկաս` Հայաստանով: 
   Ինչ-որ մեկը ժամանակին ասել ա. եթե ուզում եք թշնամու ամրոց գրավել, ապա ձեր զորքը պաշտպանվողներից 3-4 անգամ ավել պետք ա լինի: Ու էդ մարդու ասածը դառել ա ռազմական չգրված  օրենք: Շուշին գրավելիս մերոնք 3-4 անգամ քիչ են եղել: Փառք ու պատիվ:

Tuesday, April 12, 2011

խաչքարերի մասին

   Մի քանի տարի առաջ ոմն ապուշ հայեր որոշեցին հայոց խաչքարերը տանել-հասցնել ֆրանսիա-մրանսիա, որ 1700-ամյա քրիստոնեությունը հայոց մեջ խորագրով ցուցահանդեսին մասնակցեն: Չէ, դուք հլա պատկերացրեք, խաչքարը վերցնում ես, դնում ես սալմանյոտ ու թռցնում ուրիշ երկիր...տենց ախմախություն մենակ մերոնք կանեն: Ու տարել էին հենց ամենալավ օրինակները: Իմ անձնական ու շատ սուբյեկտիվ կարծիքն ասեմ. մենք ունենք խաչքարեր, որոնք իրենց կշիռով ու նշանակությամբ նույնական են մեր եկեղեցիներին ու տաճարներին, մենք ունենք խաչքարեր, որ որոշ եկեղեցիներից էլ արժեքավոր են: Հիմա նենց ա ստացվում, որ եթե խաչքարը կարելի ա գետնից պոկել ֆիզիկապես, ուրեմն կարելի ա թռցնել այլ երկիր ու ցուցադրել, իսկ օրինակ Գայանե եկեղեցին չի կարելի գետնից պոկել ու տանել Փարիզ: Ամբողջ աշխարհում նենց են անում, որ տուրիստ բերեն իրենց հուշարձանները ցույց տան ու փող աշխատեն, մերոնք հակառակն են անում: Բա որ էդ սալմանյոտը գմփար օդում: 
   1920-ական թվականներին Սարյանի նկարների մի մեծ հավաքածու տանում են Եգիպտոս ցուցադրելու, հետ դառնալիս նավը վարի ա գնում...

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (28) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (14) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)