Դպրոցում, վաղ 90-ականներին, մեր հայոցի դասատուն ասեց, որ ուզում են պետականորեն հանել մայիսի 9-ը տոների ցուցակից, իբր դա սովետական տոն ա և այլն...ես չգիտեմ ով ոնց, բայց ես սենց եմ մտածում. ֆաշիստներին հետ շպրտելուց հետո, նախկին սոցճամբարի երկրները "ազատագրելու" ժամանակ լիքը զորք կոտորվեց, կարելի ա ասել մի քիչ անիմաստ, չնայած հետո Բեռլինում քոչարի պարեցին: Ու մի բան էլ` եթե սովետը վարի գնար երկրորդ աշխարհամարտում, թուրքերը ձախից մտնելու էին Կովկաս` Հայաստանով:
Ինչ-որ մեկը ժամանակին ասել ա. եթե ուզում եք թշնամու ամրոց գրավել, ապա ձեր զորքը պաշտպանվողներից 3-4 անգամ ավել պետք ա լինի: Ու էդ մարդու ասածը դառել ա ռազմական չգրված օրենք: Շուշին գրավելիս մերոնք 3-4 անգամ քիչ են եղել: Փառք ու պատիվ:
Փառք ու պտի~վ...
ReplyDelete