նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, July 13, 2011

ոսկե Ծիրանի լուԾ

Ամեն ինչ սկսվում ա նրանից, որ հայերը կինոյից ուշանում են: Ընդհանրապես, հայերը ուշանալու խասյաթ ունեն ու դա նորմալ են համարում: Ասենք կինոն սկսվել ա, մեկ էլ ներս են մտնում, վառում բջջայինների լույսերն ու սկսում ոտ տրորելով խարխափելով հասնել իրենց տեղին: Որ մի րոպե համբերեն, աչքերը սովորի մթին, ավելի հեշտ կստացվի: Հետո հայերը մոռանում են անջատել հեռախոսները ու նույնիսկ զանգերի են պատասխանում կինոյի ժամանակ: Էսօրվա առաջին կինոն ֆրանսերեն էր՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Ֆիլմից քիչ անց կորան հայերեն ենթագրերը, հետո նաև անգլերենը, հետո մի կես ժամից եկան: Դե կներեք էլի, ֆրանսերեն չգիտեմ ու համ էլ զզվում եմ: Եթե մի լեզվում ութսուն ասելու համար ասում են չորս անգամ քսան, ապա դա լեզու չի :-)
Հա, չմոռանամ ասել, որ իմ տոմսից մինիմում մի հատ էլ կար, այսինքն գնացի մի աղջիկ էր նստած, ուզեցա տեղից հանեմ, պարզվեց ես ու նա նույն տոմսն ունենք: ) Նույնական տոմսի պատմությունը ևս 2 անգամ կրկնվել էր 2009-ի ոսկե ծիրանալուծին՝ նախկին կինո նաիրիում: Մի խոսքով, հրաշալի էր կազմակերպված փառատոնը: Ինչ ասեմ, փախանք էտ ֆիլմից ու գնացինք դօմ մասկվի՝ այ էս ֆիլմին: Տենց լավ ֆիլմ վաղուց չէի նայել: Հենց հիմա քաշում եմ մի հատ էլ նայեմ: Հետ եկանք կինո մոսկվա՝ երրորդ ֆիլմին: Հենց սկսվեց ֆիլմը սկսվեց նաև Ռեինկարնացիայի համերգը՝ բարձր ձայնով, կինոթատրոնի բակում: Էլի եմ ասում՝ շաաաաատ լավ էր կազմակերպված ոսկեն: Ինչ ասեմ, երևի մենք արժանի ենք քաղաքում մեկից ոչ ավել կինոթատրոն ունենալուն: Բարի կինոդիտումներ:
Հ.Գ. հա, քիչ մնաց մոռանայի, երրորդ ֆիլմի ժամանակ մթից կիսակույր մի աղջիկ բավականին կրունկներով գնաց-եկավ՝ դանդաաաաղ կտկտացնելով...

Ուտոպիստական առաջարկներ

1. Կինոն սկսել ճիշտ ժամին, փակել դուռը, կանգնացնել հաստավիզ ախռաննիկ ու բոլոր ուշացողներին չորով ներս չթողել, հարկ եղած դեպքում չռփել
2. Կինոյի ժամանակ հեռախոսով խոսացողին վզքաշ անել դահլիճից, հեռախոսը սկՕչել ականջին ու ուղարկել արմենտել
3. սխալ տոմս կամ նույն տոմսից երկու հատ վաճառած կինոմոսկվայի հաստաոռ կամ հաստավօռ աղջկան (՞՞՞) ուղարկել հորանց տուն

Հավատացնում եմ, եթե սրանք իրականանան, ապա մի հինգ տարուց միջին վիճակագրական կինոսիրողը առանց նեռվայնանալու կգնա ու կդիտի իր սիրած ֆիլմը ու ոսկե ծիրանից լուծ չի ընկնի :-)


լավ կինոյի անհույս սիրահար անՆամուս


XIII.VII.MMXI


2 comments:

  1. Հայկական ժողովրդական բիձա եթե մի նախադասությամբ բերկիայացնեմ քեզ: դե կներես դու էիր մնացել որ ֆրանսերեն լեզվին անուն դնեիր, էն էլ նրա համար որ ութսունին ասում են չորս քսան:)) պրիմիտիվությունդ արդեն չափն անցնում է: ոչ երանի քո երեխաներին, որ քո նման քթամազիկ պապա ունեն, բայց ամենաոչ երանին թոռներիդ, քանի որ էն ժամանակ անտանելի կլինես:))))) Հ.Գ. անունդ էլ շատ համապատասխան է.իսկականից որ ԱՆՆամուսին մեկն ես: ու հետաքրքիրը քեզ թվում է , թե դու ես որ կաս, այ ստեղ ա որ եփած հավի ծիծաղը գալիս է:))) հարգանքներով` Եփած Հավ

    ReplyDelete
  2. ֆրանսիացի եփած հավ ջան.

    1. ֆրանսերենին ես անուն չեմ դնում, ասում եմ իմ դուրը չի գալիս էդ լեզուն ընդամենը, նախադասության վերջում էլ սմայլիկ եմ դնում որ քո նման հավը հասկանա, որ դա կատակ էր ընդամենը :-)))
    2. գրածիս մեջ որտեղ գտար պրիմիտիվություն, չնայած հա, մոռացել էի որ քո կերպարով թռչունները թռչել չեն կարող, գետնի վրա թպրտում են ու հավ-հավ կչկչում, հազիվ էլ էդքան (պրիմիտիվ բաներ հասկանաս) ;-ճ
    3.ես ընդամենը գրել եմ ոսկե ծիրանի թերի կողմերը, եթե հավերին դուր ա գալիս տեքստում գրված պայմաններով կինո նայելը՝ ներողություն եմ խնդրում ամբողջ կենդանական աշխարհից՝ ի դեմս անթռիչք թռչունիդ
    4. եփած հավի ուղեղիկովդ էլ հավամիտ եզրակացություն մի արա՝ իբր ես կարծում եմ ես եմ որ կամ
    5. եթե իմ դեպքում աննամուսը ինտերնետային կեղծանուն ա, ապա քոնը ոնց-որ կեղծանուն չի..

    Եվ վերջում՝ ես ուղղակի VII երկնքում եմ հիմա, քանի որ նույնիսկ հավերն են ինձ ընթերցում, ավելին՝ հավերը կինո են նայում :-ՃՃՃՃՃՃՃՃ

    Հ.Գ. քեզ մորթելուց առաջ են եփել թե՞ հետո ::::-----DDDDDDDDDDDD

    Հ.Գ. 2 բայց ինչ անհումոր հավ դուս էկար...

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)