1907թ – Ե. Գլուշկովայի
առանձնատան (Ցարսկոյե Սելոյում) վերակառուցման նախագիծ (Ե. Լանսերեի հետ)
1904-06թթ – Ս. Պետերբուրգի հայ-լուսավորչական
եկեղեցու ճակատների վերականգնումը, ամրության ստուգումը տեխնիկական հաշիվների օգնությամբ:
Եկեղեցին մաքրված է ուշ ժամանակվա կառուցումներից, վերականգնված է եկեղեցու գավիթը,
նորոգված է ներքին հարդարանքը: Վերականգնված են նախասրահը և չափագրված է ամբողջ եկեղեցին:
(Եկեղեցին կառուցել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր և պրոֆեսոր, ճարտարապետ Յու. Ֆելտենը 18-րդ դարի վերջին):
1906թ – Պալատական շտալմեյստր իշխան Ս.Ս.
Աբամելիք-Լազարևի առանձանտան նախագիծը (Ե.
Կոնստանտինովիչի հետ):
1906թ – Ուղղափառ մի եկեղեցու և նրա դպրոցի նախագիծը (փայտաշեն):
1906թ – Ս. Պետերբուրգի
արվարձաններում երկու փայտաշեն առանձնատների նախագիծը կառուցումը
1907թ – Ս. Պետերբուրգում
Café de France սրճարանի ներքին շինարարությունը և հարդարանքը, մասնակցությամբ ճարտարապետ Վ. Շչուկոյի և նկարիչ Ե. Լանսերեի:
1908թ – Անի քաղաքի
թանգարանի էսքիզային նախագիծը Ն. Մառի պատվերով:
1909թ – Իշխան
Բ.Ա. Կուրակինի տան ճակատի հարդարանքի և տերրասի շինարարության ու կարգավորման նախագիծ
(Օրյոլի նահանգում):
1909թ – Ս. Պետերբուրգի
Նևսկի պողոտայի թիվ 42 տան առաջին հարկի վերահատակագծում և վերակառուցում:
1909թ – Ս.Պետերբուրգում առևտրական մասեր-սրահներ ունեցող մի տան նախագիծ (Նևսկի պողոտա)
1906-13թթ – Պալատական
հոֆմեյստր, կոմս Ա.Ա. Մուսին-Պուշկինին պատկանող “Իլովնա” կալվածքում (Յարոսլավլի նահանգ)
գետափը քարով ձևավորելու նախագիծ և կառուցում, պարկի ձևավորման և տների ճակատների հարդարանքի
նախագծեր: Այս նույն կալվածքում քարաշեն եկեղեցու վերականգնում (եկեղեցին կառուցել
է Գեղ. Ակադեմիայի պրեզիդենտ Ա.Մուսին-Պուշկինը):
1909-13թթ – Պալատական
ցերեմոնիմեյստր կոմս Ա.Ա. Մուսին-Պուշկինի “Բորխոգլեբ” կալվածքում քարաշեն առանձնատան
և օժանդակ շենքերի նախագիծ և կառուցում
1911թ – Ցարսկոյե
Սելոյի ցուցահանդեսին (200-ամյակի առթիվ) կից Պետրոս Մեծի, Ելիզավետա Պետովնայի, Եկատերինա
2-րդի, Ալեքսանդր Ա-ի և Նիկոլայ Ա- թագավորելու ժամանակաշրջաններին նվիրված սենյակների
կառուցումը և հարդարումը
1911-13թթ – Մոսկվայում
իշխան Ս.Ա. Շչերբատովի տան նախագիծը և կառուցումը (Այս տունը 1914թ Մոսկվայի քաղաքային
դումայի լավագույն տների մրցույթում ստացել է Ոսկե մեդալ):
1911-12թթ – Ցարսկոյե
Սելոյում պալատական ցերեմոնիմեյստր Վ.Պ.Կոչուբեյի առանձնատան նախագիծը և կառուցումը
1913թ – Յարոսլավլի
հոբելյանական ցուցահանդեսի նախագիծը և կառուցումը
1913թ – Պետերբուրգում
I հրետանային բրիգադի, լեյբ-գվարդիայի սպաների հավաքույթների սրահների կառուցումը և
հարդարանքը
1913թ – Ուղղափառ
տաճարի նախագիծ (իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի հանձնարարությամբ)
1913-14թթ
- Պետերբուրգում I հրետանային բրիգադի, լեյբ-գվարդիայի սպաների
ամառային հավաքույթների սրահների կառուցումը և հարդարանքը
1914թ –
Ֆ.Ն. Բեզակի առանձնատան նախագիծը Պետերբուրգում
1914թ –
Արտաքին առևտրի ռուսական բանկի նախագիծ (Պետերբուրգ, Նևսկի պողոտա)
1914թ – Ե.Վ.
Գաբրիչեվսկայայի եկամտաբեր տան նախագիծ
1913-17թթ – Մոսկվա-Կազան
երկաթուղու ծառայողների ամառանոցային ավանի հատակագիծը Մոսկվայի մոտ Պրոզորովկայում
(այժմ՝ Կրատովո) ինժ. Վ.Սեմյոնովի հետ: Այդ
ավանում կապալով տրվելիք տների նախագծեր և կլինիկական թաղամասի հատակագիծը: Հիվանդանոցի
և առընթեր շենքերի նախագծեր և կառուցում: Սրանցից մի քանիսը չեն կառուցվել, մի քանիսն
ավարտվել են 1923թ:
1915թ – Վ.Ի.
Ֆիրանովայի առանձնատան (նախկին Պոլիվանովսկայա գիմնազիա, Մոսկվա) դահլիճի, նախասրայի,
աստիճանների և այլ ներքին տարածությունների նախագիծը և վերակառուցումը
1916թ – Մոսկվա-Կազան
երկաթուղու վարչության նիստերի դահլիճի նախագիծ և հարդարանք
1916թ – Օ.Ռոմանովայի
կալվածքում (Վորոնեժի նահանգ) մի տան նախագիծ
1916թ – Լյուբերցի
կայարանում Մոսկվա-Կազան երկաթուղու կենտրոնական վագոնաշինական արհեստանոցների նախագիծ
և կառուցում
1916թ – Մոսկվայի
Գեղարվեստական ակադեմիական թատրոնում Ալ. Բլոկի “Վարդ և խաչ” պիեսի ձևավորումը նկարիչ
Մ.Դոբուժինսկու հետ: Չի բեմադրվել
1918թ – Ողբերգության
թատրոնի համար Պետերբուրգի Չինզելիի կրկեսում «Էդիպ արքա» և «Մակբեթ» ներկայացումների
ձևավորումը՝ նկարիչներ Մ.Դոբուժինսկու և Օ.Ալլեգրիի հետ
1918թ – Մասսայական
ժողովրդական ներկայացումների շենքի էսքիզներ Ա.Ալեքսեև-Յակովլևի հետ
1915թ – Կոմսուհի
Շուվալովայի տան ապամոնտաժվող բեմի նախագիծ
1915թ – Մոսկվա-Կազան
երկաթգծի նախագահի աշխատասենյակի ներքին հարդարանքը
1914թ – Ժամատուն,
կաթսայատուն և իգական գիմնազիայի շենք Պրոզորովկայում
1914թ – Վոլոկոլամսկի
գավառական վարչության շենքի նախագիծ՝ Ե.Լանսերեի հետ
1908թ – Մզկիթի
նախագիծ (Ե.Կոնստանտինովիչի հետ)
1903թ – Համերգային դահլիճի նախագիծ /ուսանողական
աշխատանք/
1904-05թթ – Ցարսկոյե Սելոյի Վիրիցա կայարանում
ամռանացոի կառուցում Ե.Շմերինգի համար
No comments:
Post a Comment