1920թ – Երևանի
շուկայի՝ Ղանթարի վերակառուցման նախագիծ
1920թ – Երևանի
թատրոնի /այժմ Երաժշտական կոմեդիայի թատրոն/ առաջին հարկի մի մասը որպես երաժշտական
դպրոց վերակառուցելու նախագիծը
1921-22թթ – Թավրիզի
գլխավոր փողոցներին մեկի նախագիծ և կառուցում: Նույն փողոցի համար ցանկապատի նախագիծ
1923թ – Երևանի
վերակառուցման գլխավոր հատակագիծ
1923-26թթ – Երևանի
հիդրոկայանի, բարձրացնող տրանսֆորմատորային ենթակայանի և ջրամբարի կառուցում
1923թ – Հոկտեմբերյանի
փոքր ջրանցքի, Այղր լճի ոռոգիչ համակարգի և այլ ջրանցքների շինարարության ղեկավարում
1925թ – Այղր
լճի ջրհան կայանի և իջեցնող ենթակայանի կառուցում
1925-32թթ – Գյումրիի,
Էջմիածնի, Նոր-Արաբկիրի, Լուկաշինի, Արմավիրի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի, Հրազդանի,
Աշտարակի, Նուբարաշենի, Կիրովականի գլխավոր հատակագծեր
1925թ – Հրազդանի
ձորում Ժողկոմխորհի առանձնատան կառուցում
1924թ – Ինժեներա-տեխնիկական
աշխատողների ակումբի նախագիծ /Ն.Բունիաթյանի հետ/
1925-27թթ – Դիլիջանի
Կարմիր խաչի մանկական առողջարանի նախագիծ /Թամանյանը հարմարեցնում է Կրատովո ավանում
իր կառուցած առողջարանի նախագիծը Դիլիջանի համար/:
1925թ – Երևանի
ուսանողական թաղամասի հատակագիծ
1925-33թթ – Բժշկական
ինստիտուտի Անատոմիկումի նախագիծ և կառուցում
1925թ – Տպագրատունը
/Ալավերդյան 65 շենք/ ???
1925-29թթ – Թիվ
1 հիվանդանոցի Գինեկոլոգիական ինստիտուտի կառուցումը
1926-29թթ
– Հողժողկոմատի շենքի կառուցումը
1926թ –
ԵՊՀ դասախոսների հանրակացարանը Կորյունի փողոցում
1926-36թթ
– Ժողտան նախագիծ և կառուցում: Շենքը հիմնադրվել է 1930թ նոյեմբերի 30-ին: Շինարարությունն
ավարտվել է՝ Օպերայի մասը 1939թ, համերգասրահը՝ 1953թ: 1937թ Փարիզում մակետը ստացել
է Grand prix
1926-32թթ
– Լուկաշինի, Նուբարաշենի ևն վայրերի համար բնակելի տիպային տների նախագիծ /քոթեջային
տիպի/
1927-35թթ
– Ֆիզիկոքիմիական /Պոլիտեխնիկի քիմիական մասնաշենք/ ինստիտուտի կառուցումը: Չի իրականացվել
վերին մասի լոջիան /սյունազարդ պատշգամբը/:
1927-32թթ
- Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի կառուցումը
1926/7-29թթ
– Պուշկինի փողոցի թիվ 25 բնակելի տան կառուցումը
1927թ –
Թանգարանային թաղամասի նախագիծ Կոնդում
1928թ –
Երևանի մեխանիկական գործարանի նախագիծ
1928թ –
Գյումրիի վերակառուցման էսքիզային նախագիծ
1928-38թթ
– Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտի /այժմ Ազգային գրադարան/ կառուցում
1928-30թթ
– Անասնաբուժական ինստիտուտի կառուցում /այժմ՝ Տնտեսագիտական համալսարան/
1929թ –
Երևանի գլխավոր հատակագիծ՝ հիմնված տեղահանույթային և տեղագրական տվյալների վրա
1929-31թթ
– Երևանի ուսանողական թաղամասի հանրակացարանների կառուցում /Ա.Զաքիյանի հետ/
1930թ –
Մանկական զբոսայգու /Կիրովի անվան/ հատակագիծը
1930-33թթ
– Աստղադիտարանի կառուցում ուսանողական այգում
1931-32թթ
- Արագածի վրա օդերևութաբանական կայանի նախագիծ և կառուցում: Իրականացվել է մասամբ
1932-36թթ
– Կառավարական տան կառուցում: Ավարտվել է 1941թ Գ.Թամանյանի կողմից, 1942թ ստացել ՍՍՀՄ
պետական մրցանակ
1932թ – Երևանի գլխավոր հատակագիծ,
կենտրոնի առանձին հատակագիծ
1932-39թթ – Մանկական
կլինիկայի նախագիծ և կառուցում /Մ.Գրիգորյանի հետ/: Շենքը լրիվ ավարտվել է 1975թ
1932թ- Աշխատանքի
պալատի նախագիծ /Մ.Գրիգորյանի հետ/
1933թ – Կոմունիստական
բարձրագույն գյուղատնտեսական դպրոցի նախագիծ և կառուցում /Տ.Վարդպատրիկյանի հետ/: Իրականացվել
է 1935թ միայն Տերյան փողոցի վրա դուրս եկող մասը /ներկայումս ԵՐՃՇԻ մասնաշենք/
1934թ – Թումանյան
փողոցում բնակելի տան /թիվ 32/ նախագիծ /Հ.Խալփախչյանի հետ/: Ավարտվել է 1938թ
1933-34թթ – ՀԱՅԱՌԻ
/Արմենտորգ/ բնակելի համալիրի նախագիծ
1934թ Ժողտան
նոր տարբերակի նախագիծ /Ե. Լանսերեի և Այծեմնիկ Ուրարտուի /???/ հետ/: Հորինվածքում
նախատեսվում էր Լենինի արձանը:
1934-36թթ Մեծ
Երևանի հատակագիծը
1935թ – Հայջրտնտեսության
վարչության շենքի նախագիծ
1928թ – Սինթետիկ
կաուչուկի գործարանի աշխատողների համար ավանի նախագիծ
1923թ – Նոր Արմավիր
գյուղի հատակագիծ
1928թ – Զանգվի
լճի ջրամբարի և ամբարտակի նախագիծ
1928թ – Փարիզի
բարեգործական ընկերության մանկական գաղութի նախագիծ
1928թ – Սպ.Կամսարականի
տան նախագիծ
1929թ – Մ.Սարյանի
տան նախագիծ
19??թ – Լենինի
անվան հանրապետական կլինիկական ինստիտուտի մանկաբարձական կլինիկա Երևանում
1923թ /1925?/-
Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի ներքին հարդարանք
1930-32թթ - Հայաստանի
երկաթգծի մի շարք կայարանների նախագծեր
1935թ – Մանկական
երկաթուղու այգու հատակագիծ /ավարտել է Մ.Գրիգորյանը 1938թ/
No comments:
Post a Comment