…մարդ իր կյանքում պիտի երեք բան անի` հասկանալու համար թե ինչ բան է կյանքը` մի գիշեր անցկացնի բանտի մենախցում, մի գիշեր անցկացնի էժանագին պոռնիկի հետ, մի գիշեր էլ` նույն պոռնիկի հետ նույն մենախցում` պոռնիկի մեջ ու համ էլ խցում …իսկ ավելի լուրջ երրորդը դեռ չեմ մտածել ու չեմ էլ…իսկ մենք ավելի շուտ ես ցանել եմ ցորեն ու մի հինգ սանտիմետր բուսնել ա սենյակումս հասունանա ու դառնա ոսկեգույն` հնձելու եմ աղալու եմ ցորենով հաց եմ թխելու մի սովորական երևի շատ փոքր ու չորուցամաք հաց` իմ առաջին թխած հացը ուտեմ-չուտեմ ախ չգիտեմ ինչ անեմ հեսա մտնեմ ֆեյսբուք փախեք-փրկվեք ես եկել եմ դարերից ու գնում եմ կամրջով գերիների կառուցած իսկ կիրակին էլի հայտնվեց շաբաթվա վերջում դե մտցրու արագ արագ ավելի արագ հելի վրես չէ դու հելի վրես պռծար± հո չի ցավում չէ բա խի ծիծիկներդ խի ա սենց թորշնած ախչի հարուր տարվա … էս` խեժապահպանակ «տեղադրելու» ձև իսկի գիտես ոչ էլի կգաս± բա ինչի կգաս դու էն կամրջի տակ էս կանգնում թե վրա արի գետնից բարձր խաղանք ես գետինն եմ դու բարձրը ես էլի գնում եմ նստում մետրո ու տասնչորս րոպեից հասնում երրորդ մաս հետո նորից գալիս կայարան երկաթգծի վարչություն իսկ ով կարա երևանում բարլուս անի ու վերջալույս միաժամանակ` իմ մոտ մի անգամ ստացվեց` ոտքս (ի նկատի ունեմ երկու ոտս) ջրի մեջ էին ու ջինն անբաժանելի էր ու ինձ լքել էին ավելի շուտ մենք` ես ու ջինը լքվել էինք էդ խմիչքը հորինողին գտնեի ու ճակատը պաչեի ջրալի աշխարհի բոլոր հարբեցողների անունից…իսկ մի օր կլինի որ լուրջ բան գրեմ ասենք վարդանանքի երրորդ սերիան կամ սամվելը` տասը տարի անց սամվելի մայրիկի ու հայրիկի վերադարձը օ¯ որդյակս բա խի մեզ խողխողեցիր չէ որ մենք քեզ ծնել սնել պահել ջրել …. ենք իսկ դու դրեցիր ու այ տենց րաֆֆի րոպե րաբունի հենց նոր կարդում էի իմ երեք բխկոցները երանի երանի մենք գնայինք սոմալի թարս գրած յոթ էդ ծովահենները մեռան գերի վերցնելով տենաս դրանց ուտում են թե բասթուրմա են դնում աղ ու բիբար չկա էլի մեջը դե բավարարվի որ մեջիդ մաղձը ուրիշների վրա չթափես առանց հասկանալու էսօր ու երեկ մի տուփ dunhill 0.4 ու 4 մգ մի գլանակում մի ամբողջ սառնարանս դատարկ է տունս կեղտոտ հոսանք չեմ վառում որ փողը մուծեմ գազի բալոնն էլ հա կոֆե եմ եփում չի վերջանում չամանի հատիկներ ու սև բիբար թղթի մեջ փաթաթած որ ջարդեցի ուրագով ու լցրեցի պելմենաջրի մեջ ու քաշեցի գլուխս….
07.11.2009 / 21:50
No comments:
Post a Comment