Ամեն ինչ սկսվում ա նրանից, որ հայերը կինոյից ուշանում են: Ընդհանրապես, հայերը
ուշանալու խասյաթ ունեն ու դա նորմալ են համարում: Ասենք կինոն սկսվել ա, մեկ էլ ներս են մտնում, վառում բջջայինների
լույսերն ու սկսում ոտ տրորելով խարխափելով հասնել իրենց տեղին: Որ մի րոպե համբերեն, աչքերը սովորի մթին, ավելի հեշտ կստացվի: Հետո հայերը մոռանում են
անջատել հեռախոսները ու նույնիսկ
զանգերի են պատասխանում կինոյի ժամանակ: Էսօրվա առաջին կինոն ֆրանսերեն էր՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Ֆիլմից քիչ անց
կորան հայերեն ենթագրերը, հետո նաև անգլերենը, հետո մի կես ժամից եկան: Դե կներեք էլի, ֆրանսերեն չգիտեմ ու համ էլ զզվում եմ: Եթե մի լեզվում
ութսուն ասելու համար ասում են չորս անգամ քսան, ապա դա լեզու չի :-)
Հա, չմոռանամ ասել, որ
իմ տոմսից մինիմում մի հատ էլ կար, այսինքն գնացի մի աղջիկ էր նստած, ուզեցա տեղից հանեմ, պարզվեց ես ու նա նույն տոմսն ունենք: ) Նույնական տոմսի պատմությունը ևս 2 անգամ կրկնվել էր 2009-ի ոսկե ծիրանալուծին՝ նախկին կինո նաիրիում: Մի խոսքով, հրաշալի էր կազմակերպված փառատոնը: Ինչ ասեմ, փախանք էտ ֆիլմից ու գնացինք
դօմ մասկվի՝ այ
էս ֆիլմին: Տենց լավ ֆիլմ վաղուց չէի նայել: Հենց հիմա քաշում եմ մի հատ էլ նայեմ: Հետ եկանք կինո մոսկվա՝ երրորդ ֆիլմին: Հենց սկսվեց ֆիլմը սկսվեց նաև Ռեինկարնացիայի համերգը՝ բարձր ձայնով, կինոթատրոնի բակում: Էլի եմ ասում՝ շաաաաատ լավ էր կազմակերպված ոսկեն: Ինչ ասեմ, երևի մենք արժանի ենք քաղաքում
մեկից ոչ ավել կինոթատրոն ունենալուն: Բարի կինոդիտումներ:
Հ.Գ. հա, քիչ մնաց մոռանայի, երրորդ ֆիլմի ժամանակ մթից կիսակույր մի աղջիկ բավականին
կրունկներով գնաց-եկավ՝ դանդաաաաղ
կտկտացնելով...
Ուտոպիստական առաջարկներ
1. Կինոն սկսել ճիշտ ժամին, փակել դուռը, կանգնացնել
հաստավիզ ախռաննիկ ու բոլոր ուշացողներին
չորով ներս չթողել, հարկ եղած դեպքում չռփել
2. Կինոյի ժամանակ հեռախոսով խոսացողին վզքաշ անել դահլիճից, հեռախոսը
սկՕչել ականջին ու ուղարկել արմենտել
3. սխալ տոմս կամ նույն տոմսից երկու հատ վաճառած կինոմոսկվայի
հաստաոռ կամ
հաստավօռ աղջկան (՞՞՞) ուղարկել հորանց տուն
Հավատացնում եմ, եթե սրանք իրականանան, ապա մի հինգ տարուց միջին վիճակագրական կինոսիրողը առանց նեռվայնանալու կգնա ու կդիտի իր սիրած ֆիլմը ու ոսկե ծիրանից լուծ չի ընկնի :-)
լավ կինոյի անհույս սիրահար անՆամուս
XIII.VII.MMXI