նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Thursday, August 9, 2012

Իտալացիների կիսահավանական արկածները Հայաստանում

Եվ այսպես, 13 օրուգիշեր, 9 իտալացի, վարորդ Արմանն ու ես /չհաշված ձիերն ու լոկալ գիդերը/:

Հուլիսի 21: Պտույտ մը Երևանով, հետո՝ էշմիաձին սուրբ ես մեզ համար /համայն հայության համար՝ հոգևոր կենտրոն, լրբազանի համար՝ բիզնես կենտրոն/: Այց Հռիփսիմե, որը զավթված էր հարսանքավորների կողմից, լիմուզին-համմեռը լավա քամակով եկեղեցի չէին մտցրել: Որպես բոնուս՝ Զվարթնոց:

Հուլիսի 22: Մեքենայով Սևաբերդ, 12:10 սկսում ենք քայլել, 15:30 5կմ քայլելուց հետո հասնում ենք եզդիների մոտ ու վրա տալիս ճաշին: 20:30 հասնում ենք Ակնա լիճ, վրան խփում: Անձրև չկա, բայց էնքան խոնավ ա, որ վրանները լրիվ ջրվում են:


Հուլիսի 23: Լճից պոկվեցինք դեպի Աժդահակ, ճամփին՝ լիքը լճակներ: 7կմ հետո հասանք Աժդահակի ստորոտի վրանատեղիին, հանգստացանք ու բարձրացանք գագաթ:

Հուլիսի 24: Առավոտ 10-ին պոկվեցինք դեպի Վանքի լիճ, հասանք 13:30, երեկոյան վրան խփեցինք դամբարանադաշտի վրա՝ 2290մ բարձրության վրա: Մարդա մի կրոմլեխ վերցրինք ու վրան խփեցինք :-Ճ

Հուլիսի 25: Շարժվեցինք դեպի Կաքավաբերդ, օրվա վերջում հասանք Գիլան գյուղ, գիշերեցինք Համոյենց հայաթում: Իմիջայլոց, էս գյուղում հոսանք չկա:

Հուլիսի 26: Գիլանից գնացինք Աղջոց, վերադարձանք ու պոկվեցինք Գառնի: 5 օր Խոսրովի արգելոցում անցկացնելուց հետո ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ այնտեղ անտառ չկա, դա անապատ ա: Կամ էլ անտառ բառի իմաստը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Հետո Գեղարդ, վերջում՝ Եղեգնաձոր:

Հուլիսի 27: Գիշերել էինք Եղեգնաձորի հյուրանոցում, առավոտյան գնացինք Նորավանք, Արենի, հետո՝ Գլաձորով Սպիտակավոր:

Հուլիսի 28: Եղեգնաձոր-Եղեգիս-Զորաց տաճար-Սմբատաբերդ-Ցախաց-քար-Արտաբույնք-Աղավնաձոր-Վայք: Էս ճամփի կեսն անցանք ավտոբուսով, մնացածը՝ ոտքով:

Հուլիսի 29: Վայք-Զորաց քարեր- Ուղտասար-Տաթև-Գորիս:
Ուղտասար գնացինք УАЗ-ներով՝ գնալը 2 ժամ, հետ գալը՝ 1:20: Հա, Գորիսը ահագին սիրուն քաղաք էր, հենց քաղաք, ոչ թե՝ գյուղաքաղաք:

Հուլիսի 30:  Գորիս-Սիսիան-Վայք-Եղեգնաձոր-Սելիմ-Նորատուս-Սևանավանք-Կապուտակ Սևան

Հուլիսի 31: Սևան-Դիլիջան-Իջևան-Ենոքավան-Լաստիվեր-Օձուն: Ճամփին մտանք Սանահին:

Օգոստոսի 1: Օձուն-Քոբայր-Ամբերդ-Արագած Քարի լիճ: Գիշերեցինք մետեո-կայանում:

Օգոստոսի 2: Բարձրացանք Արևմտյան ու Հարավային գագաթները, իջանք խաշ կերանք ու դեպի Երևան: Ճամփին մտանք Սաղմոսավանք ու Ագարակ:


Արշավի բոլոր ֆոտոներն այստեղ են /հավես չկար նորից վերբեռնել/:

Ով որ նկար թռցրեց ու փող աշխատելու համար օգտագործեց՝ թունդ հիշոցներ նրան ու յուր  գերդաստանին:
 Ֆրանչեսկո, Աննա, Գրացիա, Սանդրո, Անդրեա, Դանիել, Անդրեա, Մարկո ու ես: Քրիստինան չբարձրացավ, ոտը ցավում էր:




1 comment:

  1. Շատ կայֆ ա եղել աչքիս, կուզեի ձեզ հետ լինեի .Ճ

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)