"Հացթուխի կինը" Մհեր Մկրտչյանի կարապի երգն էր, ասում են տենց խորություն չի եղել հայ թատրոնում երբեք։ Մարսել Պանյոլի պիեսը, որ Ֆրունզին էր տվել Անրի Վերնոյը։
նամուս
աննամուս.1907
Բլօգ'n'Փնտրտուք
Total Pageviews
Monday, August 9, 2021
Հացագործի կինը
Tuesday, July 13, 2021
Սպանել վիշապին
Բոլորս տեսել ենք Զախարովի՝ "սպանել վիշապին" ֆիլմը
/https://www.youtube.com/watch?v=qGbN7cUgJlo&t=6109s/։
Պարզվում ա կա դրա հայերեն հեռուստաներկայացումը՝բեմադրությամբ ու երաժշտությամբ Ռուբեն Հախվերդյանի։
Պիեսը՝ Եվգենի Շվարցի
հ.գ. մչայլոց, պատերազմի վախտ էն երգը բանտի շորերով ստեղից ա, նոր չի
Friday, June 25, 2021
Երկու դոկումենտալ՝ կորած երգերի
Առաջին ֆիլմը Գորանի կկոչվի, Տարոն աշխարհի երգերն են՝ տեսագրված Թալինի գյուղերում 1977 թվականին։ Երկրորդը հավանաբար վաթսունականներին է նկարվել՝ էլի Թալինում, էս ֆիլմի մասին ինֆո չգտա կատալոգներում։
Wednesday, June 16, 2021
Երեք փսիխոդելիք հայկական ֆիլմ
Saturday, November 21, 2020
Նոթեր Դադիվանքից, մաս ամենավերջին
Նոթեր Դադիվանքից, մաս ամենավերջին
․․․
մայրուղուց թեքվում ենք Դադիվանք՝ ռուսներ են սեմուշկա չռթող, դրոշից ու
ավազով պարկերից հասկանում ենք, որ խաղաղապահ ուժերի վրանատեղին ա․․․․
․․․․․․արդեն
վանքի մոտ էլի ռուսներ են՝ էս անգամ սալագաներ, աղվամազը թևատակերին
չչորացած սալագաներ, հարգանքով բարևում են ու խնդրում բացել բեռնախցիկը․․․
․․․Խցիկում բացի դատարկությունից ուրիշ բեռ չկա․․․
․․․․որոշ
ժամանակ անց դրանցից մեկը շեսծիգռան կլյուչ ա ման գալի հայերի մոտ, ոչ
մեկս չունենք, օրինակ ես ֆիգուռնի ու սովորական ատվյոռտկա ունեի, սղոց,
դանակ, բիզ, խարտոց, նրբունելի ունեի, բայց շեսծիգռան կլյուչ չունեի․․․
․․․․նիկոլ, տղեքին շեսծիգռան կլյուչ հասցրա, բէտէէռից կաթում ա․․․․
․․․քիչ ներքև՝ գետի այն ափին կուսանաց վանքն ա, կույսերը վաղուց չվել են տաք երկրներ, մնացել են կուսականությունից շիկնած լրբերը․․․․
․․․հայերը մենակ դադիվանքում են մոմ վառում, որովհետև մոդա ա տենց, ում են պետք կույսերի մոմերը․․․
․․․էդ վանքի մոտ մինչև 1989 թիվը երկու գեղաքանդակ խաչքար ա եղել ըստ Սամվել Կարապետյանի․․․
․․․դե պարզ ա, որ խաչքարերն էլ չկան, չկա նաև Սամվելը, ում բախտը իրապես բերեց, որ մեռավ կես տարի առաջ ու չտեսավ էս ամենը․․․․
․․․Դադիվանք
տեր հոր հետ մի աղջնակ հարցազրույց ա անում, ասում ա՝ ովքեր են
հովանավորել վերականգնումը, տեր Հովհաննեսն ասում ա՝ Ռուբեն Հայրապետյանը,
Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը, Դոն Կոռլեոնեն․․․
․․․էս վերջինը հորինեցի, բայց էն նրանք՝ ոչ․․․
․․․երևի պարզ ա թե խի են վստահ, որ վանքը մեզ կմնա․․․
․․․ես
որ վստահ չեմ, որովհետև էն երկու մեծ հրաշակերտ խաչքարերը տանելուց հետո
էսօր տեսա, որ որմնանկարներն էլ են պռճոկել տարել, երևի էջմիածին․․․
․․․որմնանկարները անցած տարի էին վերականգնվել․․․
․․․մենք
էսքան խաչքար բերեցինք Քարվաճառից, մշակույթի նախարարությունից ասում էին
հանկարծ մեդիաներում չդնեք, գաղտնի օպերացիա ա, ազերիք վանասուն կդնեն։ էն
օրը տենամ հայլուրը վեհարանի բակից քահանա Մելիքյանի հետ ցույց են տալիս
Դադիվանքից բերված էն երկու ամենալավ խաչքարերը ու ասում են՝ դե Դադիվանքից
ենք բերել․․․
․․․երևի ազերիք հայլուր չեն նայում․․․
․․․․․ձիբիլի բլյած․․․
․․․․տեր
հայրը հարցազրույց ա տալի, եսիմինչ վեհ բաներից ա խոսում, մեկ էլ վերևից
մի առանձնյակ ա իջնում հեռախոսով խոսալով ու նենց բարձր, որ ձենը հասնում ա
Ադրբեջան․․․
․․․չնայած էդ մոմենտին բոլորովս տենց հավեսով ադրբեջանում էինք․․․
․․․․Գագ ջան ապե հետ էինք գալի ցավտ տանեմ ասինք մտնենք մի հատ դադիվանք մոմ վառենք ախպեր․․․
․․․սաղ հարցազրույցը քաքմեջ եղավ․․․
․․․ինչևէ, մենք դաժանաբար ենք պատժվել, բայց ամեն ինչ օրինաչափ ա, համաչափ ու բնականոն ՝ ստացել ենք այն, ինչին արժանի ենք եղել․․․
․․․կուսանացի մոտ նենց զիբիլանոց էր, որ դա հաստատ ազերիք չէին արել, ձեր վայրենակիցներն էին արել․․․
․․․Լև գյուղի մոտից՝ ջնջխված զորամասի ու սարերի արանքից մի տոպրակ հող եմ բերել՝ լավ թթվաշ անտառային սևահող ա․․․
․․․վայրի խնձորենի կար մի խաչքարի մոտ, սառը ու թթու խնձորներ էին, մի հատը կերա, երեքը՝ բերեցի, կտերը կցանեմ, գարնանը կծլեն․․․․
․․․խաչքարը տարանք, խնձորենին մնաց․․․
․․․կկարոտի․․․
․․․․․թե բա՝ հայրենիք ենք կորցրել․․․
․․․հայրենիքը գտնել-կորցնելով չի, հայրենիքը պահելով ա ու ֆիզիկական ու հոգեկան զիբիլանոց չսարքելով ա․․․․
․․․ես խմեցի դառնության իմ բաժինը․․․
հ․գ․ նիկոլ, քու բեռնի կատլետը, չմոռանաս էն ղարիբ ռուս տղեքին շեսծիգռան կլյուչ հասցնես, բէտէէռից արյուն ա կաթում․․․․
Saturday, October 17, 2020
Thursday, September 3, 2020
Sunday, April 26, 2020
Կինո նոն գրատա և Մոռացված ֆիլմերի ստվերները
https://hy.armradio.am/category/programs/%d5%af%d5%ab%d5%b6%d5%b8-%d5%b6%d5%b8%d5%b6-%d5%a3%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1/
https://hy.armradio.am/category/programs/%D5%B4%D5%B8%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/
Friday, February 28, 2020
Կորիոլան /Շեքսպիր/
Սա Խորիկի երևի ամենաուժեղ դերն ա, գժական խաղ, վերին էշելոնի մակարդակ
հ․գ․ իհարկե հեռուստաթատրոն գաղափարը մի տեսակ արհեստական ա՝ թատրոնի ու կինոյի միաձուլում, բայց նստեք նայեք
Tuesday, February 25, 2020
Դովլաթով Radio Liberty
http://catalog.osaarchivum.org/?f%5Badded_person_facet%5D%5B%5D=Dovlatov%2C+Sergei
սա էլ հետաքրքիր հոդված
https://arzamas.academy/mag/788-dovlatov?fbclid=IwAR0PX39mQQ4l-Z1Tu01wm0EAgEfH1J5dq0ueGu9C9aK9XDH8JzUb7P5LM3E
նշագրեր /// պիտակներ
