նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, October 18, 2012

էներգախնայողության մասին 2

Փորձեցի հաշվել թե մեկ խնայող լամփուշկեն որքանով ա արդարացնում յուր գնումը: 
Մեկ սովորական 100w լամփուշկեն արժի մոտ 100 դրամ, ծառայում ա 3-6ամիս: Վատնում ա 5 ժամում կես կիլովատտ, այսինքն 15 դրամ:
Մեկ խնայող լամփուշկեն /նույն հզորության, այսինքն 20w, որը տալիս ա 100w համարժեք լույս/, արժի մոտ 2000 դրամ, ծառայում ա 6-8 տարի /եթե րոպեն մեկ չանջատեք-միացնեք/: Վատնում ա 5 ժամում 0,1 կիլովատտ, այսինքն 3 դրամ:
So, 15-ից հանած 3  ստացվում ա 12 դրամ: Եթե բազմապատկենք տարվա օրերի գումարով կստացվի 365*12=4380: էս փողով կարելի ա 2 հատ դրանից առնել: Կոպիտ ասած, խնայող լամփուշկեն իրա գինը հանում ա ընդամենը կես տարի օգտագործելուց հետո:
Մյուս օրինակը.
Մեկ սովորական 150w լամփուշկեն արժի մոտ 150 դրամ, ծառայում ա 3-6ամիս: Վատնում ա 5 ժամում 0,75 կիլովատտ, այսինքն 22,5 դրամ:
Մեկ խնայող լամփուշկեն /նույն հզորության, այսինքն 30w, որը տալիս ա 150w համարժեք լույս/, արժի մոտ 2400 դրամ, ծառայում ա 6-8 տարի: Վատնում ա 5 ժամում 0,15 կիլովատտ, այսինքն 4,5 դրամ:
So, 22,5-ից հանած 4,5  ստացվում ա 18 դրամ: 365*18=6570: Էս մի խնայող լամփուշկեն իրա գինը հանում ա  կես տարուց էլ շուտ:

Բնականաբար, սխալ կլինի տան բոլոր լամփուշկեքը միանգամից հանել ու առնել դնել խնայողներ՝ ծախսելով 20-30 հազար դրամ: Սպասեք թող վառվեն ու ըստ հերթականության առեք :-) Ու նաև անիմաստ ա զուգարանի կամ լոգարանի լույսերը փոխել: Առաջնահերթ փոխեք ամենաշատը գործածվողները՝ հյուրասրահ, աշխատասենյակ, միջանցք ևն: 
Խորհուրդ. եթե անջատել եք խնայող լամփուշկեն, ապա սպասեք գոնե 2 րոպե, նոր միացրեք, սրանով կյանքը կերկարացնեք:


կարդա նաև առաջին հոդվածը

էներգախնայողության մասին

 

 

Wednesday, October 17, 2012

idram.am /էլ.դրամապանակ/

Հոգնած փոստատներում կամ բանկերում հերթ կանգնելու, 50 դրամ միջնորդավճար վճարելու, մամռոտած սովետական տատիների մուննաթին արժանանալու փոխարեն այցելեք idram.am/, գրանցվեք, ստեղծեք ձեր էլեկտրոնային հաշիվը (դրամապանակը), հետո Telcell տերմինալներով գումար մուտքագրեք ձեր հաշվին, հետո հանգիստ վճարեք ձեր կոմունալ վարձերը, հարկերը, վարկերը, ԱՊՊԱ-ները, ապառիկները, լիցքավորեք բջջայինը, մուծեք աղբահանության գումարը և այլն: 
Ոմանք կասեն` է հենա միանգամից տերմինալներով կվճարենք, իսկ ես կասեմ` դա շատ անհարմար է, լույսի, գազի, հեռախոսի գումարներն առանձին մուտք արա, տվյալներ հավաքի և այլն, հենա միանգամից մի կոնկրետ գլխագումար գցեք իդրամ ու կոմպով հանգիստ վճարեք: Իդրամ-ում կա նաև խմբային վճարում բաժինը, այսինքն ձեր բոլոր կոմունալները կարող եք միանգամից մուծել, և ոչ թե առանձին-առանձին: Եվ հետո, տերմինալով վճարելիս սարքը մանրը չի վերադարձնում, այսինքն եթե օրինակ ձեր ջրի վարձը 1750 դրամ ա, պետք ա մուծեք 2000 ստիպված: Իսկ թե ինչքան է ասենք ձեր տան հոսանքի վարձը, կարող եք նայել էլի իդրամ-ում, նախքան վճարումը:

Իդրամն ունի էլի մի լավ բան՝ 

Sunday, October 14, 2012

էներգախնայողության մասին

Արտակն արդեն բավական մանրամասն գրել ա էս թեմայով   /Էներգոխնայող լուսավորության մասին/, բայց ես էլ եմ ուզում գրեմ:
Մեր շուկայում կա լամփուշկեքի մի քանի բրենդի արտադրանք՝  Acme, Philips, Космос, Osram, Camelion:
Խնայող լամփուշկա գնելիս պետք ա ուշադրություն դարձնել մի քանի պարամետրի վրա
   Նախ, դրանք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ ըստ լույսի գունային ջերմաստիճանի "տաք" դեղին, "սառը" սպիտակ և "ցերեկային" սպիտակ: Սա պարզելու համար վերցնում ենք լամպի տուփն ու փնտրում 2700K, 4200K, 6400K կարգի գրություններ, որտեղ K-ն կելվին չափման միավորն է: So ինչքան թիվը բարձր՝  էնքան լույսը սպիտակ, ինչքան թիվը ցածր՝ էնքան լույսը դեղնավուն: 
Առաջին օրինակը, որ գնել եմ սա է` Osram Dulux Superstar R80, գինը 1920դրամ: Ծախսում է 22 վատտ, տալիս 94 վատտին համարժեք լույս: Գունային ջերմաստիճանը 2750k /տաք դեղին լույս/: Լուսային հոսքը՝ 1300լյումեն: Գործակիցը՝ 59 /լյումենը բաժանած վատտի վրա/:
Երկրորդը Camelion LH15-AS-M մոդելն է, գինը 1500դրամ: Ծախսում է 15W, տալիս 75W: Գունային ջերմաստիճանը 4200k /սառը սպիտակ լույս/: Լուսային հոսքը՝ 750լյումեն: Գործակիցը՝ 50:
Երրորդ օրինակը Космос T2 SPC 20W E2764, գինը 1850դրամ: Ծախսում է 20W, տալիս 100W: Գունային ջերմաստիճանը 6400k /ցերեկային սպիտակ լույս/: Լուսային հոսքը՝ 1050լյումեն: Գործակիցը՝ 52,5:

Աշխատասենյակումս փորձեցի երեքն էլ, ու ընտրեցի ցերեկային լույսով տարբերակը: Մնացած տեսակները հարմար են հյուրասենյակի, միջանցքների ևն համար: 
Հա, գնելիս ուշադություն դարձրեք նաև բնիկի վրա, սովորաբար մեր տներում կա 2 տիպի՝ E27 ու E14` մեծ ու փոքր:

Եզրակացություններ.

խնայող լամփուշկեքի առավելությունները:
Էս լամփուշկեքը՝ նույն լուսավորությունը տալով՝ հինգ անգամ քիչ հոսանք են ծախսում: 
ՕԳԳ-ն բարձր է
քիչ են տաքանում
ծառայում են տարիներով /շատերի վրա գրված ա մինչև 8 տարի, չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց իմ Camelion-ը արդեն 2 տարի ինտենսիվ բանում ա/: Էն երկուսը նոր եմ առել: Իսկ սովորական լամփուշկեքը աշխատում են 2-3 ամիս, լավագույն դեպքում՝ 6 ամիս:

խնայող լամփուշկեքի թերությունները:
Եթե ջարդես մեջից սնդիկ կթափվի ու կթունավորվես: 
Ըստ որոշ մասնագետների՝ արձակում են վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներ: 
Թանկ են /չնայած էդ ավել փողը որոշ ժամանակ անց հետ ա գալիս քիչ ծախսած կիլովատտերի տեսքով/: 

Փորձենք հաշվել. ստանդարտ վոլֆրամով լամփուշկեքն /100 վատանոց/ եթե օրեկան միացվի 10 ժամ, կծախսի 1կվտ /30դրամ/: Խնայող լամփուշկեն կծախսի 0.2կվտ /6դրամ/:

Տարբեր տվյալներ հոսանք ուտող սարքերից.
սովորական կոմպը ուտում ա 100W
մոնիտորը՝ 40W
Սովորական միջին հեռուստացույցը՝ 100W
մեծոտ սառնարանը՝ 130W

Հիմա կոպիտ ու գռեհիկ հաշվարկներ:
Սովորական տանը միացրած ա միաժամանակ մի հատ TV, սառնարան, կոմպ /բոլորը իրար հետ ոչ ավել քան 400W/: Սովորաբար էդքանի հետ միացրած ա նաև միջինը 3-4 հատ 100 վատանոց լամփուշկա, այսինքն տան ծախսվող հոսանքի մոտ կեսը լափում են սրիկա լամփուշկեքը: Դե հլա պատկերացրեք էդ սրիկաների ծախսածը 5 անգամ քչանա, ամսվա մեջ թիվ ա, տարվա մեջ՝ էլ ավելի...

Հ.Գ. Մոռացա ասեմ, եթե ունեք գիշերային հաշվիչ, էն որ գիշերը 20 դրամ ա կիլովատտը, ապա կարող եք օրինակի համար լվացքի մեքենան /եթե այն ունի հեռակա միացման թայմեր/ ծրագրավորել նենց, որ միանա գիշերը ու լվացքը վերջացնի բարլուսախառը :-) 
Օրինակ մեր հաշվիչը գիշերային ռեժիմով աշխատում ա ոչ թե 23:00-07:00, այլ 23:45-07:45, այսինքն մեջի ժամացույցը 45 րոպե հետ ա: Դե մեր էլեկտրիկը անհաջող ա :-Ճ:  So օրինակ մի ժամանոց լվացքը ծրագրավորելով միացնում ենք 6:30, վերջանում ա 7:30: Քանի որ մի լվացքը, նայած բարդության, ուտում ա 1-3 կիլովատտ, ապա կարելի ա ոչնչոտ խնայել նաև էս ճանապարհով:

Ես մտածում եմ ձեր փողերի մասին :-)

աննամուս

էներգախնայողության մասին 2 

 

 

 



Wednesday, October 10, 2012

Զվարթնոցի բռնաբարումը

Զվարթնոցում շատ քըխ բան ա տեղի ունեցել արել: Արդեն չեմ էլ մեկնաբանում, քըխ բառերի պաշարս չի հերիքում արդեն: 
Արտատպում եմ Արա Ասլանյանի տեքստը /որտև կարող ա իրա ֆբ լինքը ձեր մոտ չբացի/:

Զվարթնոցի տաճար, 641–661թթ, Հայ ազգի թերևս ամենա ուշարժան կոթեղներից (hy.wikipedia.org/wiki/Զվարթնոց).
 2011-ի Մայիսի 25-ին Զվարթնոցի տաճարի վրա, HSBC-ի 15 ամյակին նվիրված միջոցառում ա եղել(http://www.hsbc.am/1/2/en/about-us/media-room/photo-library/hsbc-15), միջոցառման երևի բեմահարթակի համար, տաճարի 1371 տարեկան քարերի, հենց այն քարերի որոնք 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով հանվել էր հողի տակից, ՎԱՏՈՎ ու անխնա մետաղական ամրակներ են մեխվել, որ վրան կառուցվի բեմը ու մեխվել ա նենց, որ մինչ օրս դրանք չեն հանվել.

Միջոցառմանը ներկա էն եղել լիքը բարձրաստիճաններ որոնց թվում մեր սիրելի մշակնախը` Հասմիկը, այն մարդը ով առաջի հերթին ա պատասխանատու սրա համար, մարդ ով դաբռոյա տվել տենց միջոցառում կազմակերպել:

շատ վատա, ամոթ ա թե HSBC-ին, թե Ministry of Culture of the Republic of Armenia\ ՀՀ Մշակույթի Նախարարություն, թե կազմակերպիչներին:

սա մի յալ տիպի հակիրճ քլնգոց ա, կարծում եմ դեռ էլի ու էլի կանրադառնամ էս թեմային, իսկ եթե ունեք հավելյալ տեղեկություններ, նյութեր այս թեմայի մասին, խնդրում եմ կիսվեք.
այս հղումով կարող եք դիտել էլի ֆոտոներ: http://www.ljplus.ru/img4/a/r/araaslanyan/zvartnoc-photos.jpg




Վերջին մասն էլ ինձնից

Զվարթնոցը գտնվում ա

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

երկար անվանումով կազմակերպության հսկողության տակ 

ահա հղումը
http://hushardzan.am/category/zvartnots/


 էս էլ Արոյի թարմ վիդեոն


էս էլ Արմնյուզի անդրադարձը




Tuesday, October 9, 2012

Երթուղային նոր ցանց /Երևան/

Քանի որ Երևանի քաղաքապետարանը սկսեց ակտիվորեն փոփոխել ու նորացնել ավտոբուսների ու մառշուտկեքի երթուղիները, լավ կլիներ ծանոթանայինք դրանց:

ավտոբուս

միկրոավտոբուս

տրոլեյբուս

Monday, October 8, 2012

Հայաստան. տարբեր արժեքներ

էսօր Երևանում երկու ցույցա-ֆլեշմոբա-բոյկոտանման բան եղավ:
Մեկը նեմեցական դեսպանատան առջև ռազմահայրենասիրական բողոք էր ինչ-որ հոմիկական ֆիլմի ցուցադրման դեմ: Երկրորդը հյուս. պողոտայում էր՝ սիմվոլիկ արձան զոհված ծառերին: 
 

Կարճ կապելու համար մենակ մի բան կասեմ. ծառերի բացակայությունը Երևանում ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՆԱՍ Ա մեր երեխեքին, քան թե յեսիմինչ հոմիկական ֆիլմի ցուցադրումը տիկինիկային թատրոնում /բա տենց եք արել էլի որ քաղաքում մեկուկես կինոթատրոն ա մնացել, նաև դրա համար էլ տենց տեղերում են ցուցադրում/:

Saturday, October 6, 2012

1+1 Intouchables


վաղուց սենց ընտիր կինո չէի նայել, իզուր չէր որ սա դուրս եկավ ու ռեյծինգներով խփեց բարձրացավ
ամենաշատը դուրս եկավ էն նկարի մոմենտը /էն որ մի ապուշ մի բան ա խզբզում ու էշ գներով ծախվում ա աճուրդներում, օրինակ սև քառակուսին և այլն/:

 հղում տոռենտով քաշելու համար
 
 http://tfile.me/forum/viewtopic.php?t=525074

Wednesday, October 3, 2012

Ու՞ր է իմ ճիլոպը



սովետական մուլտաշինության գլուխգործոցներից !!!!! 
1987 թիվ
Վերջապես գտա !!!! 
ՈՒՐ Է ԻՄ ՃԻԼՈՊԸ :
Սրա հայերենն ով ունիիիիիիիիի

հայոց ժամանակակից պոեզիա

հայ ժամանակակից պոեզիայի հետքերով.....

ես ըղձում եմ ծառի տակ,
կիսակույս պարմանուհի,
այս տերևը կփտի
անառակ սև հողի մեջ
ախ ինչ անեմ անձրև գա
ու ես մի քիչ կթրջվեմ,
դու գնացիր ծառի տակ ու ծիկ արեցիր քո ոտքերի արանքից իմ ոտքերի արանքին բայց ես չհասկացա քո խորիմաստ ծիկը որովհետև կարմիր խնձորը մի կողմից կծած էր , էն մյուս կողմից էլ ծակած
մի խոսքով

արար երկրորդ մաս վեցերորդ
 
ես բռնվեցի թրթուրից ու կծեցի նրա ուսը
դու գալիս էիր լուսնի տակով
շունը լսեց քո կաղկանձը ինչ անեմ որ ջեբկիրներ
տղամարդ եմ ես փնտրում
բողկը կերավ կակաչին ու մի քիչ էլ հետայսու
կանաչ սավանն ամոթից անոթի է զկռտում լուսանկարդ պատռվեց գիշերվա այն մշուշում
տերևները գոռգռում էին ցավից
իսկ քամին էշ-էշ բխկում էր նախանձից ես կորցրի քո մազերը ու լուսնահար մի կատու
ղզղնած լուռ մլավում էր
էգ էր ուզում ահարկու
թե հանգ չունեն այս տողերը ինչ արած ամեն անգամ
բիթնիկներին նմանվելը լկտի դանամ չիմանամ

 
մենք արձակագիր ենք, դու արձակագիր ես, մենք բոլորս բանաստեղծ ենք ու գրում ենք ոտանավորներ, բայց դու արձակագիր ես, ես մենք դուք նրանք բոլորս կայացած բանաստեղծներ ենք, դուք էլ եք բանաստեղծ ես էլ եմ արձակագիր, մենք բոլորս գրում-մրում ենք, բայց նրանք ու դուք արձակագիր են , իսկ ոմանք ու մասամբ բանաստեղծ, մի քիչ արձակագիր, մի քիչ բանաստեղծ, մի քիչ անտիպ մի քիչ տպագիր, մի քիչ թերթ, մի քիչ գիրք և այս ամենը կայացած

Monday, October 1, 2012

Թամանյանն ու յուր "հետնորդները"

Թամանյանն ինչ լավ ու վատ բան է արել Երևանին` շատ է չարչրկվել: Լավերը գիտենք, վատից էլ հիմնականը նա է, որ լիքը հին շենքեր է քանդել /ասում են/ նոր հատակագծի իրացման ճանապարհին: Հիմա հրապարակի մասին: Նախ ասեմ, որ բազմաթիվ երևանցիներ հրապարակի լավագույն շենք համարում են պատկերասրահի զիկկուրատը /!!!!/: Ինչևէ, Թամանյանը սկսեց կառուցել կառավարական շենքը, որդին շարունակեց ու ավարտեց, հետո 50-ականներին հաջորդաբար կառուցվեցին կառավարական երկրորդ շենքը /Ս.Սաֆարյան, Վ. Արևշատյան, Ռ.Իսրայելյան/ պատմության թանգարանի սյունասրահը, կապի տունը և Արմենիա հյուրանոցը /բոլորը՝ Մ.Գրիգորյան ու Է. Սարապյան/: Իսկ 1970-ականներին չգիտես ինչի որոշվեց ավելացնել պատկերասրահի ահռելի ծավալը, որը լուծեց միանգամից երեք խնդիր՝ մեջտեղից կիսեց գլխավոր պողոտան /թունելներից մինչև Վարդան Մամիկոնյանի արձան/, իր չափերով ու բարձրությամբ ուղղակի ֆիզիկական ճնշման ենթարկեց հրապարակի առաջին և կարևորագույն՝ Կառավարական շենքը, և վերջապես փակեց Օպերայի և նույն Կառավարական տան մեջ ենթադրվելիք տեսողական ու հատակագծային կապը /որի հիմնական առանցքը հյուսիսային պողոտան պետք է լիներ/: So, ինչու Մարկ Գրիգորյանը, լինելով Թամանյանի երևի ամենատաղանդավոր աշակերտը, սենց վրեժ լուծեց իր ուսուցչից, չգիտեմ:
Հիմա անդրադառնանք Երևանի ներկայիս չարաբաստիկ փորձանք ամենայն հայոց ճարտարապետին: Էս մարդը անընդհատ հղվում ա Թամանյանին, նրա չիրականացրած գաղափարները կյանքի ա կոչում հերոսաբար ու դրանով իսկ խեղդում ա Թամանյանին, շահարկում ա նրա անունը՝ լավ իմանալով որ Թամանյանը երևանցիքի համար համարյա սուրբ անուն ա, ու նրա անվան տակ "շինում " ա Երևանի հատկապես կենտրոնը: Հենց մենակ էն, որ հյուս. պողոտայի շենքերը Օպերայից ֆիզիկապես բարձր են, դա հերիք ա:
So Թամանյանի "ժառանգներն" ու իրենց էդպիսին երևակայողները, չկարողանալով իրենց ուսուցչին "հաղթել" գաղափարապես ու ճարտարապետության մեջ, դա արեցին ավելի մեծ ու ծանր շենքեր սարքելով, Թամանյանի շենքերը՝ այսինքն հենց իրեն Թամանյանին ֆիզիկապես ճնշելով:
Էս մտքերս ծնվեցին երեկ ու առաջին օրը Թամանյանի թանգարանում Լևոն Աբրահամյանի դասախոսությունները լսելիս: Մտածեցի կիսվեմ հետներդ:
Հա, նա խորհուրդ էր տալիս կարդալ այ էս գիրքը 

 Паперный В. Культура Два


նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (28) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (14) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)