Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. մշակույթի նախարարություն
հղում
դե մեր մշակույթի նախարարությունից սպասելի էր, հլա գոհ ենք ու շնորհակալ, որ լֆիկին չեք տալիս` տարածաշրջանային երևան-սիթի սարքի, փակ շուկան քիչ ա այլանդակել:
«Նախատեսվում է փոխել տաճարի ներսի հատակը, որը շատ անհարմար է: /!!!!!!!!!!!!!!!!!/ Նաև հենապատ կա, որը քանդվում է, այն ևս կբարեկարգվի»,- ասաց մշակույթի նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ տաճարի մոտ գտնվող բաղնիքի արահետը նույնպես կբարեկարգվի:
Կյանքումս մի 100 անգամ եղել եմ Գառնու տաճարում ու երբեք չեմ մտածել ու զգացել, որ տաճարի հատակը անհարմար է: Ու՞մ է պետք բաղնիքի արահետը, եթե բաղնիքը եվրոռեմոնտ է արած ու փակ այցելուների համար: Հա, իմիջիայլոց, բաղնիքի հիպոկաուստի սյունիկները ոնց-որ ցեմենտով են ամրացրել, ներեցեք, եթե սխալվում եմ․․․
Հե՛յ Սահինյան Ալեքսանդր, Աղաբաբյան Գրիգորից պրծան /Փակ շուկա, Սառցի գործարան/ հասան քեզ:
հիմա նայեք տեսանյութը
http://www.youtube.com/watch?v=w9kf67Rg_p0&feature=youtube_gdata
հարց №1: Էդ ամեն արտասահմանցի տուրիստից մուտքի 1000 դրամը հերիք չի՞ էդ գործերը անելու համար: Նշեմ, որ տեղացիներից էլ գանձվում է 300 դրամ: Սեզոնին տեղ ու դադար չի լինում, նույնիսկ ավտոկայանատեղիում կանգնելու տեղ չի լինում: Ուզում եմ ասել, որ տոմսի վաճառքից ահագին գումար է առաջանում, է ուղղեք էդ փողերը ձեր ասած աշխատանքները անելուն, պիտի անպայման սրճարան բացե՞ք
հարց №2: Գառնին պատմամշակութային արգելոց -թանգարան է /տես հղումը/ էդ ո՞ր օրենքով է արգելոցի տարածքում սրճարան սարքվում:
հարց №3: լավ, եթե համարենք, որ կաֆեի եկամտով էդ ձեր թվարկած աշխատանքները արեցիք վերջացրիք, բա հետո կաֆեն փակելու ե՞ք: Ինչ-որ կասկածում եմ: Շատ խիստ եմ կասկածում
UPDATE
Գառնու գյուղապետի եւ նախարարության միջեւ սկանդալը նոր թափ է հավաքում. գյուղապետը կրկին «ոչ» է ասել
http://news.am/arm/news/184893.html
UPDATE 2
Մշակույթի նախարարությունը սրճարանի համար պատրաստ է դատարան գնալ
http://news.am/arm/news/185273.html
UPDATE 3
http://armenpress.am/arm/news/743674/
http://www.youtube.com/watch?v=YrnYLvGpOYg
http://www.youtube.com/watch?v=-rpP-WPoTjg&feature=youtu.be
http://www.youtube.com/watch?v=7F113bGEc5o
UPDATE 4
http://hetq.am/arm/news/32691/mshakuyti-nakhararutyuny-garni-argelocy-veratsum-e-hacatan.html
http://news.am/arm/news/196150.html
http://www.aysor.am/am/news/2014/02/24/temple-garni/#.Uws1EHUsgjM.facebook
http://www.youtube.com/watch?v=Nh_a7Kv7E7o&feature=youtube_gdata
http://www.youtube.com/watch?v=vjta9b6hT4o&list=UUcQXtTeOtC67KKuPJFUqtPg&feature=c4-overview
http://hetq.am/arm/news/32855/ostikanutyuny-chi-dadarecnum-garni-argeloci-shinararutyuny-gyuxapety-chi-dimel-mez.html
http://www.youtube.com/watch?v=sbtOz6aW7xU&feature=c4-overview&list=UUcQXtTeOtC67KKuPJFUqtPg
Հետևություն
Հաշվի առնելով մեր մշակույթի փառապանծ նախարարության մեծ մասամբ իմպոտենտ գործունեությունը, որի ամենավառ օրինակը Փակ շուկայի բռնաբարումն էր, շատ մեծ կասկածներ ունեմ, թե այդ թեթև կոնստրուկցիաներով կաֆեն չի դառնա ռազմահայրենասիրական քյաբաբնոց: Ձեր մակարոնները ուրիշների ականջներից կախեք:
Երազ: Մշակույթի
նախարարությունը ամփոփեց տարին: Ի թիվս այլ հանճարեղ երևույթների,
մատնանշվեցին ամենակարկառունները՝ Փակ շուկայի այլանդակումը, Հաղարծինի
բռնաբարության վերջին փուլը, Գառնու տաճարի կառուցվելիք աննախադեպ
սրճարանը, քարակոթողների՝ մարզերից՝ բնօրրաններից Երևան բերելն ու պատմության թանգարանի
կողքերը փռելը և այլն, և այլն, և այլն: Հիշում եք մի քանի տարի առաջ ամենալավ խաչքարերը պռճոկեցին տարան Փարիզ, լրիվ նույն գործելաոճն ա:
No comments:
Post a Comment