/Անցած դարի 30-ականների /
ժամանակակից ճարտարապետության հինգ սկզբնակետ: Լը Կորբյուզիե
1. Սյուն-պիլոն-հենարաններ: Շենքը բարձրացված է գետնից երկաթբետոնե սյուների վրա՝ ազատելով տարածք ավտոկայանատեղիի կամ խոտածածկի համար: Դրա շնորհիվ գետնահարկը դառնում է այգու տրամաբանական շարունակությունը:
2. Տերրասաձև հարթ տանիք: Ի տարբերություն ավանդական երկթեք տանիքի՝ առաջարկվում է հարթ տանիք, որը կարող է ծառայել որպես այգի-հանգստավայր կամ լողավազան:
3. Ազատ ներքին հատակագծում: Քանի որ պատերն արդեն չունեն կրող ֆունկցիա /երկաթբետոնե հիմնակմախքի հաշվին/՝ ներքին պատերի դասավորումը կարող է լինել ավելի ազատ ու արդյունավետ:
4. Ժապավենաձև լուսամուտներ: Շնորհիվ շենքի կարկասային կառուցվածքի՝ պատուհանները կարելի է անել ցանկացած չափի և նույնիսկ ձգել ֆասադի երկայնքով մեկ: Այս հորիզոնական պատուհանները այլընտրանք են ուղղահայացներին և ապահովում են ավելի լավ լուսավորություն և օդափոխություն:
5. Ազատ ճակատ: Հիմքերը դրվում են շենքի ներսում՝ ազատելով ճակատը կրող ֆունկցիայից: Սա թույլ է տալիս շենքի ճակատը շինել ցանկացած թեթև նյութից և տալ ցանկացած ձև:
| Villa Savoye | |
|---|---|
View of the west and south facades of the villa. | |
| General information | |
| Type | Villa |
| Architectural style | Modernist, International |
| Address |
82, Rue de Villiers
78300 Poissy |
| Town or city | Poissy, Yvelines |
| Country | France |
| Coordinates | |





ապրես ապո
ReplyDelete