Գործող անձինք` ՀԱՅՐ, ՄԱՅՐ, ՏՂԱ, ԾԱՌԱՅՈՂ
ՀԱՅՐ - Շնչեք, շնչեք, այսպիսի օդ ամեն օր ձեր ձեռքը չի ընկնի:
ՏՂԱ - Ոչ թե ձեռքը, այլ թոքը, հայր:
ՀԱՅՐ - Դու Վարդանին նայիր, տես ոնց են այտերը կարմրել:
ՏՂԱ - Մայրիկ, սա ի՞նչ է ...
ՄԱՅՐ - Դա, բալիկ ջան, հիմա կհիշեմ...դա...դա...
ՀԱՅՐ (ծիծաղելով) - Միթե՞ մոռացել ես...ծառ է:
ՄԱՅՐ - Այո, այո, հիշեցի:
ՏՂԱ - Հայրիկ, իսկ ծառն ինչի՞ համար է:
ՀԱՅՐ (մեղմ) - Ծառը, տղաս, ծառը...դե, ինչպես ասեմ...(հանկարծ բարկանում է): Դու էլ ի՞նչ ես կպել` ի՞նչ, ինչո՞ւ, ինչի՞ համար...
ՏՂԱ (մորը) - Մայրիկ, սա ի՞նչ է...
ՄԱՅՐ - Սա՞, սպասիր, սա գիտեի, դե իհարկե ծաղիկ է, տղաս...քսանհինգ, չէ, ուղիղ քսանութ տարի առաջ հայրդ ինձ մի ծաղիկ նվիրեց...(երազկոտ): Ի՜նչ ծաղիկ էր...
(Դուռն աղմուկով բացվում է: Ներս է մտնում ծառայողը):
- Ձեր ժամանակն սպառված է:
(Հայրը, մայրը և տղան վերջին անգամ խոր շունչ են քաշում, հագնում հակագազերը, մտնում վերելակ, որը նրանց դուրս է բերում ջերմոցից և իջեցնում Երևանի կենտրոնական փողոցներից մեկը):
(վարագույր)
© Սյուզան Մակարյան
Երևան, 1991
Երևան, 1991
No comments:
Post a Comment