անունը` հայֆեստ
թատերական փառատոն
իրականում` հայկական հերթական
անկազմակերպ էշշ միջոցառում
կամերայինում ինչ-որ մի
ռուսական ներկայացում էր
տոմս չկար
այսինքն տոմսարկղը փակ էր
հետո ասեցին` նրանք շուտով կգան
նրանք հայֆեստի կազմակերպիչներն էին
հետո նա եկավ
հետո ասեց` ես տոմս չեմ վաճառում
հետո ասեց` մի բան կանենք
հետո մեզ մտցրեց ներս
առանց տոմս
առանց փող
հետո սկսվեց
ախմախ թատրոն էր
շնչելու օդ չկար
օդափոխություն չկար
էդ բունկերում ո՞նց են ներկայացում խաղում
կեսից գազ թողեցին բեմի վրա
օդը պրծավ հերիք չի
դեռ մի անդուր հոտ ընկավ
ռուսը տանջվում էր, բայց դա թատրոն չէր
թթվածին չկար
մի ժամ տևեց տանջանքը
դուրս եկանք` մաքուր օդ անձրևից հետո
ուշքի եկա
հա` վերջում բոլորը կատաղաբար ծափ էին տալիս
ինչի՞ էին ծափ տալիս` չհասկացա
հ.գ. լավա փող չէի տվել
© անՆամուս, V. X . MMX
No comments:
Post a Comment