նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, October 12, 2010

Ռուբեն Հախվերդյան - Նախագահական ընտրություններ /1992թ/

Նախագահական ընտրություններ /1992թ/


Երկնքում ճախրող ոստիկաններ
Ոստիկանատիպ մուրացկաններ
Մուրացկանակերպ անգույն դեմքեր
Ու կերած-խմած ուրվականներ

Բացուխուփ անող շատ բերաններ
Ասես ափ նետած անթիվ ձկներ
Հերթերում պատերազմող ձեռքեր
Ո՞վ է այս ամենը հնարել

Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան

Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է
Ո՞վ է տեր աստվածն ու սատանան

Որովայնամիտ ու բութ դեմքեր,
Եվ անթիվ դատարկ որովայններ
Բարքերի անկում, անկման բարքեր
Եվ անկման եզրին կանգնած կարգեր

Կուսականորեն շիկնած լրբեր
Կուշտ ու կուռ կերած խմած սրբեր
Դզած ու փչած ու կեղծ կույսեր
Կույսերից հիասթափված հույսեր

Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է
Ասե՛ք ձայնազուրկ իմաստուններ
Ու՞ր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր

Մտավորական քրեականներ
Կիսագողական ոստիկաններ
Ղումարի նստած դասախոսներ
Ու նստած-հելած շատախոսներ

Անգթությունից կոտրած սրտեր
Ու գթաբաժան առաքյալներ
Խորհրդարանում խորհող այրեր
Ու նմանատիպ դեպքի վայրեր

Իսկ կարգին տղերքը
Ում ձեռքին է զենքը
Մահվան հետ գիշեր են լուսացնում

Իսկ ազգի տականքը
Մեր ազգի թերանքը
Թալանում է ազգը ու պղծում

Գեներալատիպ մեծ գրողներ
Գրողի տարած գեներալներ
Գեներալամիտ նախարարներ
Ու նմանատիպ տարբեր բաներ

Նախագահական ընտրություններ
Եվ անընտրելի նախագահներ
Հալումաշ եղած անթիվ ստեր
Ո՞վ է այս ամենը բեմադրել

Ո՞վ է նստած վերը
Դրա տիրու մերը
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան

Ո՞րն է իրականը,
Տերն ու տիրականը
Էս անտերուդուս անտերության
Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է
Ասե՛ք ձայնազուրկ իմաստուններ
Ու՞ր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր




1 comment:

  1. Ախպեր դու իսկական հնագետ ես. էս կորած հնությունը ո՞ւրդուց ես ճարել:
    Բոց երգա, սրա մուլտիկ կլիպը լրիվ գլուխգործոցա: Արո ջան, որ սրա կլիպը ինտերնետներում ճարես (կամ տեղադրես :Ճ) լինկը կտաս էլի...

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)