նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, June 9, 2010

Play City RockFest կամ էլ հայկական ռոքի իրավիճակ

Շաբաթ օրը մոտոյով հասա PlayCity RockFest-ի: Ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպած, չհաշված 600 դրամանոց 0.3լ կիլիկիաները, որոնք եռմանից մի քիչ էին հով: Հասա երկրորդ խմբի ժամանակ՝ վրացիք եկել էին Երևան ռոք նվագելու, ու ասեմ ձեզ լավ էլ ստացվում էր, համենայն դեպս դռայվն ավելի շատ էր: Ելույթի վերջում՝  օ՛ ռոքի անգլիացի աստվածներ՝ Iron Maiden-ի իմ ամենասիրած գործերից մեկը՝ Aces high-ը նվագեցին: /Տեսանյութ/ Մի թեթև մշակութային շոկ տարա :-))) Հետո ժամանեցին հայկական ռոքի կիսաթև դեմքերը:
Ասեմ, որ հայկական ռոք կոչվածը շատ էի սիրում, հիմա էլ չեմ զզվում, բայց մի բան չեմ հասկանում. էդ ո՞նց ա ստացվում, որ մեր խմբերը էս 8-7-6-5 տարիՅԱ նույն երգացանկն են էն բանից անում...Խոսքը վերաբերում ա հատկապես փոքր Բամբիռին, Էմփիռեյին...

Հիմա փորձեմ իմ տեսանկյունը ներկայացնել հայկական ռոք խմբերի մասին, գնացինք...

փոքր Բամբիռ - իրանք որ սկսեցին, շատ լավն էին, հիշում եմ հատկապես ՆՓԱԿ-ի վախտվա ելույթները, ակումբներում եմ շատ լսել...իսկ հիմա եթե իրանցից մի նոր երգ լսեմ՝ ահագին կզարմանամ...իմիջիայլոց, Զեփփի, Բիթլեզի, Ռօլլինգների երգերը՝ նրանց կատարմամբ ահագին հաջող են:
Դոգմա - հաշվի առնելով որ համեմատաբար նոր ձևավորված խումբ ա՝ մի քիչ կարելի ա ներել, որ էս արդեն քանի բացօթյա համերգ ա՝ նույն ծրագիրն են նվագում...չնայած լավ էլ նվագում են ու իրանց երգաոճը դուր գալիս ա բավականին
Empyray - իրանց առաջին անգամ լսել եմ 1999թ Պարոնյանի թատրոնում՝ այ դա ռոք էր՝ ծանր ու լիքը: Հիմա դառել են մի քիչ պապսառոք ու տենց ռելսերի վրա ընկած գնում են եսիմ ուր...իսկ իրենց անխոնջ վոկալիստը, բացի երգելուց, ամեն ելույթից առաջ համոզում ու սովորացնում ա մեզ թե՜ ինչ լավ բան ա ռոքը, թե՜ ինչ վատն են մնացած բոլոր երաժշտությունները, կեցցե՛ ծանրությունը, իրանց խումբը խումբ ա, լսեք կարգին երաժշտություն, կորչեն քյառթուները ու տենց բաներ...հոգնել եմ արդեն ռոքի անիմաստ պրոպագանդայից...էդ երաժշտությունը երգել, նվագել ու լսել ա պետք՝ ռոքն ինքնիրան կպրոպագանդվի...
Իմիջիայլոց, Որագայթի երգը շատ եմ սիրում...
Դորիանս - էս խումբը վերջերս մի սուպերհիթ հանեց ես կուլամ հուզիչ վերնագրով: Էդ երգը մակարդակի առումով հայկական շովուբիզնեսում զիջում ա մենակ երևի հուսո առագաստ-ին: Բայց խմբի մնացած երգերից թե բան եմ հասկանում ու զգում՝ ամոթ ինձ...Իմիջիայլոց, Stop ակումբում լավ էլ երգում-իմպրովիզում են...
Stryfe - էս խումբը շատ թափով սկսեց ու մի 15 րոպե գործիքային խելագար գործ նվագեց, հետո եկավ Եվան ու ամբողջը փչացրեց: Էդ աղջկան ասել ա պետք, որ ինքը մի քիչ անսլուխ ա...
Արծրունի բէնդ - Սրանք նվագեցին իրանց 1996 թվի սկավառակի գործերը: 14 տարվա գործիքային բաներ: Լավ էլ նվագում էին, բայց Արծրունին դադարել ա իմ համար առաջադեմ երաժիշտ լինելուց:

Ավել-պակաս կներեք:

Հ.Գ. ընդհանուր մթնոլորտը շատ լավն էր` խոտերին փռված մարդիկ և այլն...մնում ա հուսալ, որ նմանատիպ բացօթյա ռոք-փառատոնները կկրեն շարունակական բնույթ /էս վերջին մասը հայլուրի շաբլոնով էր :-)))







Մենք ու մեր կայծակները :-Ճ





Լուսանկարները գողացել եմ Տաթևիկից ու Հասմիկից :-)
Ամոթ ինձ

1 comment:

  1. Tell Eva from Stryfe that she would better leave the stage,,,just opening the mouth and pronouncing the lyrics with some melody cannot be called music... huiiii or go ahead without having a normal audience...

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)