Դասադուլները արդեն երրորդ օրն ա մոլեգնում են ՀՀ բուհերում: Ինչն ա զարմանալի /մի կողմ դնենք դասադուլի համար պատճառ հանդիսացած նախագահական չընտրությունները/, լավ ասենք չեք ուզում դասադուլ անել, ուզում եք դաս անել: Էս թեզը ինձ հասկանալի ա, բայց ընդունելի չի, քանզի առաջինը ուսանողությունը պետք ա բունտ անի: Լավ, ասենք դաս եք անում, դուրսն էլ դասադուլի կոչ են անում, դուք էլ դուրս չեք գալիս, քանզի իբր թե դաս եք անում: ԲԱՅՑ երբ ուսխորհրդի սկվազնյակները, սուտի նժդեհականները, կոմսոմոլի քարտուղարները փակում են բուհի դռները ու ձեզ ոչխարի նման պահում են փարախի մեջ, լավ գոնե էդ դեպքում հելեք մի բան ասեք: Դասադուլը կապ չունի, ոչ էլ դասադուլի պատճառը, ձեզ բանտել են անօրինական ու եթե դուք էդ պահին ուզենայիք շենքից դուրս գալ ու գնալ ծամոն կամ կարմիր տռուսիկ առնելու, դուք պետք ա դա բացատրեիք ձեր ուսխորհրդին կամ դեկորատիվ մլիցեքին ու ձեզ կամ կթողեին կամ չէ:
մի քիչ ոչխար մի եղեք էլի
No comments:
Post a Comment