նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, July 7, 2010

արտաշը


արտաշը մեր թաղից էր, սիլաչուց
ավելի շուտ` մեր հայաթից էր արտաշը
ավելի շուտ` չարենցի դպրոցի թաղից` չարխից էր արտաշը
բայց արտաշի տատն ապրում էր մեր հայաթում
իսկ արտաշը շատ էր սիրում սեդա տատին
ու մեր հայաթում ավելի էր լինում, քան իրենց հայաթում
իմ սեդա տատն արտաշի սեդա տատի ընկերուհին էր
իրանք միասին էին գնում մասկվա ու միասին էին բերում մասկովսկի շոկոլադ ու մասկովսկի տետր ու սումկա, որ իրանց թոռնիկները դրանցով դասի գնային ու տեղականներով չգնային

արտաշը պարապած տղա էր, բոյով ու ջանով, ինձնից երևի մի տասնամյակ մեծ
ես էրեխա էի, ու գիտեի թե արտաշը կուլտուրիստ ա
հետո պարզվեց, որ հեչ էլ կուլտուրսիտ չի, սկավառականետ ա
երբ մենք սպարտակ ստադիոնում թեթև աթլետիկա էինք պարապում, արտաշը գալիս մարզիչ սուրիկին բեգոյան բարևում էր

մի օր գնացինք իրանց մարզասրահն
ու տեսանք թե արտաշը ոնց էր պարապում...
մի օր արտաշն ինձ հատուկ բզերով վազքի մարզակոշիկներ նվիրեց` ոտքիս մեծ էին, ու մարզիչ սուրիկը վերցրեց դրանք, ու ինձ տվեց իմ ոտքով մի բան...
հետո հասկացա` փոքր էին ոտքիս

 ...երբ արտաշը մեր հայաթի բիսեդկում նստած էր, ինձ բան ասող չկար
էդ երևի 93-94 թվերն էր
պատերազմական վիճակ

կիթառի իմ դասատուն բանակից, 
ավելի շուտ պատերազմից թռած էր, 
փողոց դուրս չէր գալիս,
որ պատերազմ չտանեն, 
ու չէր գալիս երաժշտական դպրոց դասի, 
ու ես էի գնում իրաց տուն, որ իբր կիթառ նվագեմ

արտաշն էլ էր պատերազմից թռած
չնայած արտաշը պարապած տղա էր
ու հեչ վախենալու բան չուներ
բայց նենց ստացվեց, որ արտաշին ծնողները թռցրին մասկվա, 
որ արտաշին պատերազմ չտանեն
բայց նենց ստացվեց, որ արտաշին մասկվայում բռնեցին
հետո իմացանք, որ արտաշը մենթանոցում մահացավ
հետո իմացանք, որ ծեծվելուց ա մահացել
մենթերն էին ծեծել
ու դիակը չէին տալիս
հերը մի կերպ գնաց բերեց արտաշին 

չիմացանք` տենց էր թե չէ
իմացանք թաղումը երբ ա
թաղումը չարխից էր
իմ դպրոցի հայաթից

ես չգնացի
չկարողացա գնալ
վախենում էի կապտած դիակ տեսնել 
ու պարապած տղա չտեսնել


...երբ մութուցուրտ էր` արտաշը գալիս էր մեր տուն, նստում էր փեջի մոտ,
ու միշտ ասում էր` ես դպրոցում չսովորեցի, ու հիմա շատ եմ փոշմանում, լավ սովորի որ լավ գործ ճարես, իմ նման չդառնաս...
...բայց ախր ես ուզում էի է արտաշի նման պարապած տղա դառնալ



չդարձա





Ա.Պ.



No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)