նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, February 15, 2012

Ալ. Թամանյան.VS.Նարեկ Սարգսյան

Քանի որ քաղաքիս "գլխավոր" ճարտարապետը շատ կսիրե Թամանյանին, ես էլ որոշեցի Թամանյանի մահվան գիշերը Չարենցի գրած տեսիլը փոխել քիչ մը...


Չարենց


ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՄԱՀ. ՀԻՇԱՏԱԿԻՆ
Որքա՛ն նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
...Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ—
Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի,
Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին1։
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —
Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,
Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն...
Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.
Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ
Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Պարզել է ձեռքը դողդոջ դեպի ցնորքն այդ կապույտ,
Այնքան մո՜տ է, այնքան մոտ — կըշոշափի նա հիմա —
Բայց ծանրացել է հանկարծ ձեռքն հանճարեղ ու հմուտ,
Ընկել է վար — չոր կրծքին... լռությո՛ւն։ Մահ։
1936. 20-21

ԵՐԵՎԱՆԱՏԵՍԻԼ

ձոն ամենայն հայոց ճարտարապետ Նարեկ Սարգսյանին


Որքա՛ն նման է եղել պահն այդ՝ կորչող քաղաքի
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
...Նրա կոպերը երեկ երբ բացվեցին անհապաղ—
Կապույտ բոցով բռնկված մի վիժեցում ուղեղի,
Նա տեսել է երևի անապատե մի քաղաք...
Ինչպես մաքուր բետոնի կեղտոտ կողին նկարած
Մոխրագույն մի անապատ՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ խառնիճաղանջ թափթփված,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին՝ 
կաֆեներով խեղդված։
Ակնթարթում մի տհաս, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ տգեղ —
Հյուսիսային պողոտան՝ մեռած մարմին քաղաքում,
Եվ անպարտեզ մի քաղաք, բռնաբարված այգիներ...
Աշտարակնե՜ր անիմաստ և կամարնե՜ր անպաճույճ,
Դեկորատիվ կարնիզներ, շատրվաններ չգործող.
Եվ մի գմբեթ փողոտված, և բետոնած պուրակներ
Երկնաքերներ իրար կիպ,  խորտակված Հին Երևան...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Պարզել է ձեռքը "սպիտակ" դեպի ցնորքն այդ ապուշ,
Այնքան մո՜տ է, այնքան մոտ — ու շոշափեց նա հիմա —
Վարի տվեց քաղաքը, ու դեռ կշարունակե...

2012.II.15


հ.գ. ես շատ լավ հասկանում եմ, որ նրա պաշտոնավարման առաջին փուլում ով էլ լիներ մի նման բան կաներ, կարող ա նույնիսկ ավելի վատ լիներ քաղաքի վիճակը , բայց էդքանից հետո, նորից վերադառնալ էդ պաշտոնին ???

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)