նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, December 31, 2010

"Ակվարիում" /թարգմանություն/

ինձ էնքան հուզեց ԲԳ-ի էս երկու երգը, որ ամբողջ դեկտեմբեր մտմտում էի սրանց թարգմանությունը, որն էլ վերջապես իրականացրի...փորձել եմ հնարավորինս հեռու մնալ բառարանային թարգմանքից...



և ով կասեր թե կհանդիպենք այս աստղի տակ
ես չէի նայում ժամացույցին, կարծում էի անցողիկ էր տոմսս
խնայիր քեզ,  մի պարպիր ամբողջ թույնդ վրաս
ամեն ինչ պատահել է արդեն: Մեռած նավազները չկարողացան քնել...

Չգիտեի, որ մասնակիցն եմ այս պատերազմի
Գնում էի իմ գործերով. ընկա խաչաձև կրակից
Հազիվ թե իմանամ` ում էր ուղղված համազարկն այդ
այլևս միևնույն է: Մեռած նավազները չեն կարող քնած լինել

Մի հարցրու ինձ.
Չգիտեմ, ինչպես տանջվել տխրությունից
Աղահամ ջուրն  ուղարկեց մի ամբողջ լռություն 
Աղահամ ջուրը գիտեր ինձ ամբողջությամբ


Թե իմանայի, ինչ է սպասվում ինձ առջևում`
Կփորագրեի անունդ կրծքիս
Ամեն ինչ այնքան էր արագ. չհիշեցի էլ հայացքդ
Միայն այժմ ես գիտեմ. 
Մեռած նավազները չեն կարող քնած լինել...
Մեռած նավազները չեն կարող քնել...






Չեմ կարող հայացքս կտրել քեզնից


Ծնվեցի այսօր առավոտյան
Արեգակն էլ դուրս չէր եկել
Լռությունն ինձ` արտաքինից,
Լռությունն ինձ` ներսից
Շրջապատել էր:
Խոնարհվում եմ հանգչող աստղերի տակ
ու լուսնի դեղնալույսին
Իմ ներսում մի` ամենքին անլսելի ձայն
դուրս է գալիս էէէէն խորքից


Ծնվեցի ես հյուսիսում
Որպեսզի երկար դիմանամ
Չունեցա ընկերներ
Որ ոչ մեկը չթեքի նշանակետս
Ծովը նահանջեց իմ առջև`
Չդիմանալով կրակին ու հուրին
Սլաքները ներսիս ամբողջը խառնվել էին
Արևալույսի առաջին շողերից...


Ծնվեցի ես ջնջված հիշողությամբ
Ծննդավայրս հեռվում է, այնտեղ
Այնտեղ, ուր սովորում էի քայլել`
Փորձելով չդիպչել հողին...
Հեռացա անապատ
Այնտեղ, որտեղ ամեն քար հիշում է քո հետքը
Սակայն ես չէի կարող բաց թողնել քեզ
Ինչպես չէի կարող ակնթարթել լուսաբացը...


Չկարողացա հայացքս թեքել քեզնից
Չէի կարող աչքերս հեռացնել քեզնից
...Չէի կարողանալու հայացքս հեռացնել...քեզնից






© անՆամուս, XXXI . XII . MMX ®


No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)