Մանիֆեստ
վասն »Գառնի» պատմամշակութային
արգելոց-թանգարանում կառուցվող
»սրճարանի»
Փաստարկ 1 ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ տնօրենը շեշտում է, թե սրճարանը սեզոնային է լինելու,
աշխատելու է մայիս-հոկտեմբեր ամիսներին:
Հակափաստարկ 1 Բնականաբար, եթե սրճարանը բացօթյա է, ապա ո՞ր
մի տուրիստը ձմռանը կնստի դրսում և սուրճ կխմի:
Փաստարկ 2 Նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը
շեշտում է, թե սրճարանը կառուցվում է, որպեսզի խթանվի մարդկանց հոսքը և զարգանա
տուրիզմը:
Հակափաստարկ 2 Սա ի սկզբանե շատ ծիծաղելի թեզ է.
Ա/ Ինչու՞ է տուրիզմի
զարգացման մասին մտածում սույն ՊՈԱԿ-ի ղեկավարը: Միթե՞ էկոնոմիկայի նախարարության
զբոսաշրջության վարչությունն այլևս գոյություն չունի:
Բ/ Նույնիսկ եթե ընդունենք,
թե սույն ՊՈԱԿ-ի վրա դրվել են տուրիզմ զարգացնելու գործառույթներ, ապա կառաջարկեի
նախ մտածել հետևյալ կետերի մասին, հետո նոր՝ սրճարանի.
ա/ Երևան-Գառնի ճանապարհի
ողբալի վիճակը, մասնավորապես այն առավել տխուր է Չարենցի կամարի մոտ և Ողջաբերդ-Գեղադիր
գյուղերի միջև ընկած հատվածում:
բ/ Նորմալ ավտոկայանատեղիի
բացակայությունը հնավայրի մուտքի մոտ: Սեզոնի ժամանակ տուրիստական երկու մեծ
ավտոբուսը հերիք է, որպեսզի ամբողջովին խցանվի ներկայիս կայանատեղին:
գ/ Հյուրատների կամ
հյուրանոցի բացակայությունը
դ/ Վերջին անգամ երբ այցելեցինք Գառնի, պարզվեց որ մուտքի մոտի
հուշանվերների խանութի տակ գտնվող զուգարանը չի աշխատում: Ստիպված օգտվեցինք
հնավայրի՝ խորհրդային շրջանում սարքված անմխիթար զուգարանից, որը չուներ դռներ և
լուսավորություն:
Փաստարկ 3 Շեշտվում է, թե սրճարանն
այնպիսի կառույց է լինելու, որ չի կառուցվելու
բառի բուն իմաստով, այսինքն ֆունդամենտ չի փորվելու, այն տեղադրվելու է գետնին մետաղե կոնստրուկցիաներով և շատ հեշտ հավաքվելու
է: Հատկապես գործածվում է »թեթև կոնստրուկցիաներով սրճարան» բառակապակցությունը:
Հակափաստարկ 3 Ա/ Թե ինչ են հասկանում մշակույթի նախարարությունում
»թեթև կոնստրուկցիա» ասելով, մենք հրաշալի գիտենք Փակ շուկայի օրինակով: Բ/ Եթե
այդ ամենը ճիշտ է, ապա ի՞նչ գործ ուներ »շինհրապարակում» ավազի և խճաքարի ահռելի
քանակությունը:
Փաստարկ 4 Նշվում է, թե սրճարանի
եկամուտն ուղղվելու է տարածքի բարեկարգմանը:
Հակափաստարկ 4 Եթե ընդունենք պաշտոնական
վիճակագրական տվյալները, ապա 2013թ Հայաստան է այցելել 500.000-700.000
զբոսաշրջիկ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Գառնի անպայման այցելում է նրանց 80
տոկոսը, եթե ոչ ավելին, ապա ամենամինիմալ հաշվարկներով բյուջե է մտնում
400.000.000 դրամ կամ 975.000 ԱՄՆ դոլար /400.000 տուրիստ *1000 դրամ/: Կարծում եմ այս գումարն առավել քան բավարար է արգելոցի
կարիքները հոգալու համար:
Փաստարկ 5 Շեշտվում է, թե սրճարանում
մատուցվելու է միայն թեյ, սուրճ և թխվածքներ:
Հակափաստարկ 5 Նույնիսկ սրճարանային
բիզնեսից չհասկացողին է պարզ, որ սուրճով ու թեյով եկամուտդ չնչին կլինի, էլ ուր
մնաց թե սրճարանի բերած եկամուտով տարածքը բարեկարգեն:
Փաստարկ 6 Էլի անընդհատ շեշտվում է
արտասահմանյան փորձը, թե՝ այ օրինակ Պոմպեյում կա նման բան:
Հակափաստարկ 6 Անձամբ եղել եմ Պոմպեյում և
կարող եմ փաստել, որ բուն հնավայրի տարածքում, այսինքն մետաղե ցանկապատից ներս
ուղղակի բացակայում է որևէ սրճարան, հուշանվերի կրպակ կամ սնվելու կետ: Դրանք
բոլորն ահռելի քանակությամբ առկա են հնավայրի մուտքի մոտի հրապարակում և դեպի
Պոմպեյ տանող ճանապարհին: Եվ բացի այդ, նույնիսկ եթե աշխարհի որևէ հնավայրում առկա
է նմանատիպ կառույց, դա չի նշանակում թե մենք կուրորեն պետք է պատճենենք
»արտասահմանյան փորձը»:
Փաստարկ 7 ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ: Սա այն հիմնական կազմակերպությունն է, որ առաջ է քաշել
սրճարան կառուցելու թեզը:
Հակափաստարկ 7 Այս ՊՈԱԿ-ի անվանման մեջ
երկու սկզբունքային մաս կա. Ա/ պատմական միջավայրի պահպանման
ծառայություն.....կարծում եմ շատ խելացի պետք չէ լինել հասկանալու
համար, որ պատմամշակութային արգելոցի տարածքում 21-րդ դարի սրճարան կառուցելը բնավ
պատմական միջավայրի պահպանում չէ: Բ/ պետական ոչ առևտրային
կազմակերպություն.....ինչու՞ է ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում տնտեսական
գործունեությամբ:
Փաստարկ 9 Շեշտվում է, թե սրճարանը
գրավչություն կբերի հնավայրին և կավելացնի մարդկանց հոսքը:
Հակափաստարկ 9 Այս թեզն ընդհանրապես
քննարկել չարժի, քանզի ամենատխմարին էլ պարզ է, որ սրճարանը չի կարող գրավչություն
ավելացնել Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարին, ընդհակառակը, այն
լիովին կխաթարի հնավայրի ամբողջականությունը:
Փաստարկ 10 Ասվում է, թե սա պիլոտային
նախագիծ է, և եթե չարդարացնի՝ կդադարի գործել:
Հակափաստարկ 10 Իսկ եթե արդարացնի, սպասե՞նք
սրճարանների ցանցի Հայաստանի մյուս հնավայրերում: Տես հղումը
Կամ ենթադրենք թե սրճարանն
արդարացրեց ու բերած եկամուտներով ամբողջովին կարգի բերվեց հնավայրի տարածքը, հետո
փակվելու է՞ սրճարանը:
Փաստարկ 11 Նշվում է ռուսաստանաբնակ
Կարեն Մայիլյանի անունը, թե իբր նա 6 միլիոն դրամի ներդրում է արել: Նշվում է նաև,
որ սրճարանից առաջացած հասույթն ուղղվելու է տաճարի շրջակայքի բարեկարգմանը:
Հակափաստարկ 11 Փաստորեն բարեգործ
բիզնեսմենը ներդրում է անում, որպեսզի Գառնին բարեկարգվի: Իսկ ավելի հեշտ չի՞ լինի
բարեգործի ներդրած գումարները միանգամից ուղղել բարեկարգմանը:
Հարցեր
1.
Ինչու՞ Գառնի արգելոցը մինչև այսօր չունի կադաստրային
վկայական
2.
Ինչու՞ է շինարարությունը սկսվել առանց համապատասխան
փաստաթղթերի: Տես հղումը
Ա.Պետրոսյան
Երևան, 2014
Վերջն էրր ։Ճ
ReplyDelete